Մեծ ցավ էի զգում, որ չեմ կարողացել այդ պահին նրա կողքին լինել. Լիլի Հովերը խոսել է անձնական մեծ կորստի մասին (տեսանյութ)
Հաղորդավարուհի Լիլի Հովերն այն հայտիներից է, ով հազվադեպ է խոսում իր անձնական կյանքի և անցած ճանապարհի ամսին: Սակայն օրերս իր հարցազրույցում Լիլին առաջին անգամ խոսել է կյանքի մեծագույն կորստի մասին: Լիլին տարեդարձը նշելու էր մեկնել Իսպանիա, սակայն հաջորդ օրը մահացավ նրա տատիկը, որին Լիլին առանձնահատուկ սիրով էր սիրում:
«Ես դուրս էի եկել զբոսնելու, և կարծես ֆիլմից մի հատված լիներ: Իմ տատիկն ինձ համար պաշտելի մարդ է, և ես շարունակում եմ նրա մասին ներկա ժամանակով խոսել, որովհետև ինձ համար դժվար է նրան հիշել անցյալ ժամանակով: Ես ստացա sms հաղորդագրություն, որտեղ ինձ ցավակցում էին: Նրա համար, որ իմ ընտանիքն ինձ չէր տեղեկացրել տատիկիս մահվան մասին, ես լռեցի մոտ 1 շաբաթ և ոչ մեկի հետ այլևս չխոսեցի մինչև ինքս հաղթահարեցի այդ ցավը: Երբ վերադարձա, մեծ քույրս երաժշտություն էր լսում, ես նրան նախատեցի դրա համար, որ ինչպես կարելի է այս սգի մեջ երաժշտություն լսել, և նա մեծին հատուկ իր խոսքն ասաց, ասաց, որ մեր տատը սիրում էր կյանքը, երգն ու երաժշտությունը, և մենք չենք կարող անընդհատ սգի մեջ ապրել: Դա ինձ իրոք ոգևորեց, բայց իմ մեծ մայրը միշտ ինձ հետ է իր խորհուրդներով, գիտելիքներով, իր իմաստությամբ, և համարում եմ, որ ես իմ տատին պարտաան եմ այս կյանքում իր արածի համար:
Նրա հեռանալով պակասեց մանկությունս: Հենց էդ պահին հասկացա, որ մեծացա: Չէի պատկերացնում, որ նա երբևէ պետք է մահանա, գիտեի՝ տատս հավերժ է»,- անկեղծացել է Լիլին:
Վերջինիս խոսքով՝ իր մանկության ամենաջերմ հիշողությունները կապված են իր տատիկի հետ:
«Կարոտում եմ նրա հետ կապված ամեն ինչ, կարծում եմ՝ դա անսփոփ կարոտ է: Ցավ էի զգում, որ չեմ կարողացել այդ պահին նրա ձեռքը բռնել, որովհետև երբ նա առողջական խնդիրներ էր ունենում, ամենաշատը այդ պահին նա իմ կարիքն ուներ: Ես նեղացել էի իմ բարեկամներից, որ նրանք ինձ հեռու էին պահել այդ վշտից»:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի