Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հունիսի 8-ից հետո Հայաստանի քաղաքացիներն ապրելու են ուժեղ Հայաստանում. Արթուր Միքայելյան (Տեսանյութ) «Վե՛րջ տվեք զանգովի արդարադատությանը». Սամվել Կարապետյանի աջակիցները՝ Նիկոլ ՓաշինյանինՉեղարկե՛լ «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա - թուրքական ծրագիրը․ միշտ պահե՛լ և պաշտպանե՛լ է պետք Հայաստան - Իրան պետական սահմանն ու բարեկամությունը. Խաչիկ Ասրյան Մեր պահանջն է, որ Սամվել Կարապետյանի գործը քննեն անաչառ․ Ալեքսանդր Սարգսյան Բնագիծ 50| Եթե ուզում ես Ալիևին շնորհակալություն հայտնես, ընտրիր քպ. Արշակ ԿարապետյանՀայ կանայք միշտ առանձնանում են իրենց աշխատասիրությամբ, նվիրվածությամբ և ուժեղ կամքով. Գագիկ ԾառուկյանԲողոքի ակցիա ՔԿ շենքի մոտ` ի պաշտպանություն Սամվել ԿարապետյանիՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ ՀՀ-ի եվրոպական ապագան միֆ է, հեքիաթ, որի անվան տակ մեզ վաճառում են թրքացnւմ. Արմեն Աշոտյան ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ազատություն Սամվել Կարապետյանին. բողոքի ակցիա կառավարության շենքի մոտ. տեսանյութԿազմաքանդում են ազգային իրավունքները պաշտպանող ինստիտուտները․ Մենուա ՍողոմոնյանՊատերազմի իշխանությունը բողոքում է պատարագներից. Վահե Հովհաննիսյան Հայաքվեի հանձնարարականները քպ հեռացող խմբակին. Հրայր ԿամենդատյանԱնանիա Շիրակացին իր «Աշխարհացույց» մատյանում նկարագրում է Արցախ աշխարհի տեղադրությունը, որը համընկնում է «միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածքի» հետ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչ է պետք անել, որպեսզի մեզ նորից հարգեն ու ընկալեն որպես արժանապատիվ գործընկեր. Ավետիք Չալաբյան«Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին». Ֆլեշմոբ` Երևանի ողջ տարածքովՈւժեղ Հայաստանի կառուցման գործում իր դերն ու նշանակությունն է ունենալու Սամվել Կարապետյանը. Արմեն Եզեկյան20 հազար մատչելի բնակարան․ Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի սոցիալական առանցքը Վարկանիշի անկման ուղին. ինչու է Փաշինյանի երկրորդ ժամկետը վերածվել քաղաքական ճգնաժամի
Քաղաքականություն

Կալանքը պատիժ է դարձել Փաշինյանի ձեռքին․ հաշվեհարդար «Պատրոն Դավո»-ի նկատմամբ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երեկ մերժեց առանձնապես խոշոր չափերի յուրացման համար մեղադրվող զենքի մատակարար, «Պատրոն Դավո» մականունով Դավիթ Գալստյանին, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին և մյուս բարձրաստիճան զինվորականներին կալանքից ազատելու միջնորդությունը։ Դատարանը նույնիսկ հաշվի չառավ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներ Քրիստինե Պողոսյանի, Վիլեն Գաբրիելյանի ու «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի անձնական երաշխավորությունը, որ նրանք ներկայացրել էին պաշտպանության նախկին նախարարի համար։ Այս գործով փաստաբանները բազմիցս են ներկայացրել նախաքննական մարմնի և իշխանությունների ապօրինությունները, արձանագրել, որ մեղադրանքի կողմը քննության ողջ ընթացքում միջոցներ չի ձեռնարկել հրթիռների անպիտանիությունը ապացուցելու համար, մասնավորապես՝ համապատասխան փորձաքննություն չի կատարվել, իսկ ՀՀ պաշտպանության նախարարությունն առ այսօր հրթիռների որակի հետ կապված որևէ խնդիր չի տեսնում: Ավելին, փաստաբանները պնդում են, որ հրթիռները ժամկետանց և անորակ չեն, ձեռք են բերվել նախորդ գնումից և գրավադրման արժեքից 100 ԱՄՆ դոլարով ավելի էժան, իսկ ՊՆ-ն ունեցել է դրանց խիստ պահանջը:

Փաշինյանական պատգամավորների և իշխանամետ կուսակցութան ղեկավարի անձնական երաշխավորությունը հաշվի չառնելը, վերը նշված փաստերն անուշադրության մատնելը, դատական նիստերը միտումնավոր դռնփակ անցկացնելը հերթական անգամ վկայում են, որ այս գործով պարզ հաշվեհարդար է իրականացվում Դավիթ Գալստյանի, Դավիթ Տոնոյանի և մյուսների նկատմամբ։ Իրավական պետություններում խափանման միջոց կալանքը ոչ թե պատժամիջոց է, այլ միջոց, որպեսզի մեղադրյալները չխուսափեն արդարադատությունից, չխոչընդոտեն քննությունը։

«Պատրոն Դավո»-ն նախկինում մեկ անգամ ևս կալանավորված է եղել, ապա ազատ արձակվել։ Եվ դրանից հետո Գալստյանը որևէ կերպ չի խոչընդոտել նախաքննությանը, չի լքել Հայաստանի տարածքը, որևէ ապօրինություն իրեն թույլ չի տվել, ընդհակառակը, պատրաստակամորեն համագործակցել է քննության հետ։ Եվ կողքից դիտողի համար առնվազն տարակուսելի է, թե ինչու է Նիկոլ Փաշինյանն ու նրա ձեռնասուն արդարադատության համակարգը համառորեն շարունակում կալանքի տակ պահել զենքի գլխավոր մատակարարին, փոխանակ օգտագործի նրա կապերն ու հնարավորությունները հանուն Հայաստանի Հանրապետության։ Փաստն այն է, որ կալանքը կիրառվում է Նիկոլ Փաշինյանի կողմից որպես պատիժ և իր անձնական ամբիցիաների արտահայտում։ Փաշինյանը որևէ կերպ չի կարողանում ո՛չ Դավիթ Գալստյանից, ո՛չ էլ մյուսներից իր համար քավության նոխազ կերտել, և այժմ, նրանց ապօրինաբար պահում է անազատության մեջ, փորձում տպավորություն ստեղծել, թե նրանք են մեղավոր 44-օրյա պատերազմում իր պատճառով կրած պարտության համար։

Նորայր Մարտիրոսյան