ՆԱՏՕ-ն (ԱՄՆ, Թուրքիա …) անկախ ազգերի և ինքնիշխան պետությունների համար կործանիչ դիկտատոր է
Նախորդ 30 տարիների ընթացքում՝ հատկապես վերջին ժամանակահատվածում, Երկիր մոլորակի տարբեր անկյուններում տեղի են ունենում աշխարհաքաղաքական ազգակործան գործողություններ՝ հիմնականում մարդկությանը ստրկացնել և կործանել փորձող ՆԱՏՕ-ի (Ամերիկայի Միացյալ Նահանգների) ղեկավարների անմիջական հրահրմամբ:
Անկախ ազգերին և ինքնիշխան պետություններին ստրկացնող և ոչնչացնող հավաքական արևմուտքի հյուսիսատլանտյան ռազմաքաղաքական դաշինք հանդիսացող մարդակործան ՆԱՏՕ-ն Խորհրդային պետություններից մեկի՝ Ուկրաինայի միջոցով փորձում կամ նախապատրաստվում է Հայաստանի ռազմավարական միակ դաշնակից Ռուսաստանի դեմ սկսել պատերազմական գործողություններ՝ իբրև պաշտպանելով նույն հավաքական արևմուտքի կողմից ոչնչացվող Ուկրաինան:
Երեք տասնամյակ է, ինչ նշում եմ, որ հայկական բարձրավանդակում բնակվող հայերիս ու Հայաստանի համար արտաքին ռազմաքաղաքական և տնտեսական սերտ համագործակցության ճշմարիտ ու միակ ուղին Հայաստանի և Ռուսաստանի ազնիվ ու հավատարիմ բարեկամությունն ու համագործակցությունն են։
Ուստի, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն ամբողջությամբ մերժում է մեր տարածաշրջանում՝ հատկապես Հայաստանի Հանրապետությունում ՆԱՏՕ-ի գործունեությունը և կոչ է անում Հայաստանի իշխանությանը՝ Հայաստանից անհապաղ հեռացնել ՆԱՏՕ-ին, այլապես կհեռացնենք մե՛նք:
Ավելին, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը կոչ է անում Հայաստանի իշխանությանը՝ հրապարակավ հանդես գալ ի պաշտպանություն Հայաստանի ռազմավարական միակ դաշնակից Ռուսաստանի Դաշնության, և, ՆԱՏՕ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատերազմական գործողություններ սկսվելու դեպքում, Հայաստանի իշխանությունը պարտավոր է ռազմաքաղաքական աջակցություն ցուցաբերել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների արտաքին անվտանգության միակ երաշխավոր Ռուսաստանի Դաշնությանը:
Միաժամանակ, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատը հայտարարում է, որ, ՆԱՏՕ-ի (նույնն է, թե՝ ԱՄՆ-ի, Թուրքիայի …), կամ Ուկրաինայի, կամ երեքի համատեղ ուժերի կողմից բարեկամ Ռուսաստանի դեմ պատերազմական գործողություններ սկսելու դեպքում, «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատը, ջոկատի հրամանատար, 2020 թվականի արցախաադրբեջանական 44-օրյա պատերազմի ուղղակի մասնակից, «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, գնդապետ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ, Ռուսաստանի զինված ուժերի կազմում մասնակցելու է այդ պատերազմին՝ պաշտպանելով Ռուսաստանին:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության Առաջնորդ,
«Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի
հրամանատար, գնդապետ՝ Խաչիկ Ասրյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...