Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հունիսի 8-ից հետո Հայաստանի քաղաքացիներն ապրելու են ուժեղ Հայաստանում. Արթուր Միքայելյան (Տեսանյութ) «Վե՛րջ տվեք զանգովի արդարադատությանը». Սամվել Կարապետյանի աջակիցները՝ Նիկոլ ՓաշինյանինՉեղարկե՛լ «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա - թուրքական ծրագիրը․ միշտ պահե՛լ և պաշտպանե՛լ է պետք Հայաստան - Իրան պետական սահմանն ու բարեկամությունը. Խաչիկ Ասրյան Մեր պահանջն է, որ Սամվել Կարապետյանի գործը քննեն անաչառ․ Ալեքսանդր Սարգսյան Բնագիծ 50| Եթե ուզում ես Ալիևին շնորհակալություն հայտնես, ընտրիր քպ. Արշակ ԿարապետյանՀայ կանայք միշտ առանձնանում են իրենց աշխատասիրությամբ, նվիրվածությամբ և ուժեղ կամքով. Գագիկ ԾառուկյանԲողոքի ակցիա ՔԿ շենքի մոտ` ի պաշտպանություն Սամվել ԿարապետյանիՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ ՀՀ-ի եվրոպական ապագան միֆ է, հեքիաթ, որի անվան տակ մեզ վաճառում են թրքացnւմ. Արմեն Աշոտյան ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ազատություն Սամվել Կարապետյանին. բողոքի ակցիա կառավարության շենքի մոտ. տեսանյութԿազմաքանդում են ազգային իրավունքները պաշտպանող ինստիտուտները․ Մենուա ՍողոմոնյանՊատերազմի իշխանությունը բողոքում է պատարագներից. Վահե Հովհաննիսյան Հայաքվեի հանձնարարականները քպ հեռացող խմբակին. Հրայր ԿամենդատյանԱնանիա Շիրակացին իր «Աշխարհացույց» մատյանում նկարագրում է Արցախ աշխարհի տեղադրությունը, որը համընկնում է «միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածքի» հետ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչ է պետք անել, որպեսզի մեզ նորից հարգեն ու ընկալեն որպես արժանապատիվ գործընկեր. Ավետիք Չալաբյան«Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին». Ֆլեշմոբ` Երևանի ողջ տարածքովՈւժեղ Հայաստանի կառուցման գործում իր դերն ու նշանակությունն է ունենալու Սամվել Կարապետյանը. Արմեն Եզեկյան20 հազար մատչելի բնակարան․ Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի սոցիալական առանցքը Վարկանիշի անկման ուղին. ինչու է Փաշինյանի երկրորդ ժամկետը վերածվել քաղաքական ճգնաժամի
Քաղաքականություն

Հունվարի 22–ի եւ 23–ի տվյալով, հանրային սննդի ոլորտի շրջանառությունը նվազել է 50–ից 80 %-ով. Աշոտ Բարսեղյան

Հունվարի 22–ի եւ 23–ի տվյալով, հանրային սննդի ոլորտի շրջանառությունը նվազել է 50–ից 80 %-ով, սա կատաստրոֆա է։  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ռեստորանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ, հանրային սննդի փորձագետ Աշոտ Բարսեղյանը՝ անդրադառնալով հունվարի 22-ից ուժի մեջ մտած սահմանափակումներին, համաձայնի որի, հանրային վայրեր մուտք գործելիս քաղաքացիները պետք է ներկայացնեն կա՛մ պատվաստումը, կա՛մ էլ կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքը հավաստող փաստաթուղթ։

«Ռեստորանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունն ավելի վաղ հայտարարություն էր տարածել, որ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ստուգումներն իրավական հիմք չունեն, հետեւաբար  տուգանքները օրինական չեն եւ դրանք բողոքարկվելու են։

«Ոչ մի ռեստորան չի մուծելու տուգանքը։ Աշխատեք սովորական ռեժիմով»,– ասվում էր հայտարարության մեջ։

Աշոտ Բարսեղյանի խոսքով՝ կարճ ժամանակ անց հանրային սննդի ոլորտը ընդվզելու է այս սահմանափակումների դեմ, որովհետեւ այն ծանր հետեւանքներ է ունենալու ոլորտի վրա։

«Առողջապահության նախարարն էլ ընդունեց, որ քաղաքացին իր կամքով պետք է ցույց տա QR կոդը, եթե ցույց չի տալիս, ապա հանրային սննդի ոլորտի աշխատակիցները իրավունք չունեն QR կոդը սկանավորել։ Տեսչական մարմինը  շաբաթ եւ կիրակի օրերին 60–ից ավելի տուգանք է գրել, որոնք մեր համոզմամբ, օրինաչափ չեն եւ դրանք բողոքարկվելու են։  Հերթական ապօրինություններից մեկն էլ այն էր, որ տեսչական մարմնի աշխատակիցները ստուգումներ անելիս շրջում են ոստիկանների հետ, որոնք մոտենում են հաճախորդներին եւ պահանջում  պատվաստումը հաստատող սերտիֆիկատ։ Կառավարությանը զգուշացնում եմ, որ բիզնեսի հետ էդպես չեն խոսում, որովհետեւ բիզնեսը կընդվզի։ Երեկ Էկոնոմիկայի փոխնախարարին զգուշացրել եմ, որ եթե իրենք փորձեն խաղալ Առողջապահության նախարարի խաղը եւ չկանգնեն տնտեսվարողների կողքին, ապա իրենց էլ է սպասվում տնտեսվարողների զայրույթը»,– նշեց Աշոտ Բարսեղյանը։

Ըստ նրա՝ հունվարի 22–ից ուժի մեջ մտած սահմանափակումները ցույց են տվել, որ պատվաստված քաղաքացիների թիվը չի համապատասխանում պաշտոնապես հայտարարված թվերին։

«Առողջապահության նախարարությանը մնում է փողոցով մարդկանց հետեւից վազել ու պատվաստել, որովհետեւ իրենց գործիքակազմը սպառվել է, իրենք պարսիկներին պատվաստելուց բացի, այլ բան չեն արել, կամ էլ այն մարդիկ են պատվաստվել, որոնք դուրս չեն գալիս։ Պարզվում է, որ բնակչության նույնիսկ 20%-ը պատվաստված չէ, ինչպես հայտարարում է Առողջապահության նախարարությունը։ Կրկնում եմ, առավել շատ պատվաստվել են պարսիկները, հետեւաբար կարող եմ ասել, որ վակցինացիայի տուրիզմը Հայաստանում զարգացել է»,–  նկատեց Աշոտ Բարսեղյանը։