Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան

Բժիշկները սպանեցին նրան. Քրիստոսի նման տանջվեց. Անուշ Պետրոսյանը՝ քրոջ մահվան մասին

Armlady.am-ն այս անգամ անդրադարձել է Անուշ Պետրոսյանի ընտանեկան ողբերգությանը:

ԱՄՆ բնակություն հաստատած երգչուհի Անուշ Պետրոսյանի ընտանիքում տարիներ առաջ մեծ դժբախտություն էր տեղի ունեցել՝ մահացել էր նրա երիտասարդ քույրը:

Անուշն ընդամենը 19 տարեկան էր, երբ նրա քույրը՝ 25-ամյա Հասմիկը, մահացել է: Ըստ աղջկա հարազատների պնդման՝ Հասմիկի մահվան պատճառը բժշկական ոչ ճիշտ միջամտությունն էր: Իր հարցազրույցներից մեկի ժամանակ երգչուհին պատմել էր իրենց ընտանիքի ողբերգության մասին:

«Բժիշկները սպանեցին քրոջս, փոքր վիրահատական միջամտություն էր, որը պետք է արվեր, որպեսզի երեխա ունենար: Վիրահատությունից երեք օր անց պետք է տուն գնայինք, սակայն 7 ամիս պայքարեցինք նրա կյանքի համար: Քրիստոսի նման տանջվեց Հասմիկս: Հասմիկս գեղեցիկ, հարդարված, ուրախ գնացել էր հիվանդանոց, այն էլ այսպեղ եղավ»,- պատմել էր Անուշը: Վերջինիս խոսքով՝ինքն այդ շրջանում չէր երգում:

Անուշը վտահեցնում է, որ քրոջն ուղղված չասված խոսքեր չունի, միշտ է ասել նրան, որ սիրում է:



Նշենք նաև, որ Անուշը քրոջ գերեզմանաքարի մոտ տեսահոլովակ է ներկայացել՝«Գարուն օրեր» վերնագրով:

Նշենք, որ Անուշն իրեն համարում է հայկական ռաբիսի թագուհի: Իր հարցազրույցներից մեկի ժամանակ նա նշել է, որ չի ճանաչում երգչուհի Նանային, ով ռաբիս երաժշտության ամենակարկառուն ներկայացուցիչներից է:

Հավելենք նաեւ, որ Անուշ Պետրոսյանն ամուսնացած է իր պրոդյուսերի, Ալֆրեդի հետ: Վերջինս նախկինում ամուսնացած է եղել:



Դեռեւս ամուսնացած տղամարդու կարգավիճակով Ալֆրեդը, տարիներ առաջ եկել է Երեւան, սիրահարվել Անուշին, ինչից հետո բաժանվել է եւ ամուսնացել Անուշի հետ: Հավելենք, որ զույգը որդի ունի: