Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չեղարկե՛լ «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա - թուրքական ծրագիրը․ միշտ պահե՛լ և պաշտպանե՛լ է պետք Հայաստան - Իրան պետական սահմանն ու բարեկամությունը. Խաչիկ Ասրյան Մեր պահանջն է, որ Սամվել Կարապետյանի գործը քննեն անաչառ․ Ալեքսանդր Սարգսյան Բնագիծ 50| Եթե ուզում ես Ալիևին շնորհակալություն հայտնես, ընտրիր քպ. Արշակ ԿարապետյանՀայ կանայք միշտ առանձնանում են իրենց աշխատասիրությամբ, նվիրվածությամբ և ուժեղ կամքով. Գագիկ ԾառուկյանԲողոքի ակցիա ՔԿ շենքի մոտ` ի պաշտպանություն Սամվել ԿարապետյանիՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ ՀՀ-ի եվրոպական ապագան միֆ է, հեքիաթ, որի անվան տակ մեզ վաճառում են թրքացnւմ. Արմեն Աշոտյան ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ազատություն Սամվել Կարապետյանին. բողոքի ակցիա կառավարության շենքի մոտ. տեսանյութԿազմաքանդում են ազգային իրավունքները պաշտպանող ինստիտուտները․ Մենուա ՍողոմոնյանՊատերազմի իշխանությունը բողոքում է պատարագներից. Վահե Հովհաննիսյան Հայաքվեի հանձնարարականները քպ հեռացող խմբակին. Հրայր ԿամենդատյանԱնանիա Շիրակացին իր «Աշխարհացույց» մատյանում նկարագրում է Արցախ աշխարհի տեղադրությունը, որը համընկնում է «միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածքի» հետ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչ է պետք անել, որպեսզի մեզ նորից հարգեն ու ընկալեն որպես արժանապատիվ գործընկեր. Ավետիք Չալաբյան«Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին». Ֆլեշմոբ` Երևանի ողջ տարածքովՈւժեղ Հայաստանի կառուցման գործում իր դերն ու նշանակությունն է ունենալու Սամվել Կարապետյանը. Արմեն Եզեկյան20 հազար մատչելի բնակարան․ Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի սոցիալական առանցքը Վարկանիշի անկման ուղին. ինչու է Փաշինյանի երկրորդ ժամկետը վերածվել քաղաքական ճգնաժամի Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ
Քաղաքականություն

Մեր պայքարն այս տարածաշրջանում հայի գոյության համար շարունակվելու է․ Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
 
Այն իշխանությունները, որոնք Արցախի 75%-ը հանձնել են, ում հանցավոր անգործության պայմաններում, արդեն հետպատերազմական ժամանակահատվածում, Ադրբեջանը օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքը Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի հատվածներում և վերահսկողություն հաստատել ՀՀ ռազմավարական ենթակառուցվածքների նկատմամբ, եկել խոսում են ՀՀ «աննախադեպ ժողովրդավարությունը փաստող» բանաձևին Hayk Mamijanyan -ի դեմ քվեարկելու մասին։
 
Որն է՞ ժողովրդավարությունը. այն, որ նույն Հայկի նկատմամբ քրեական գործ է հարուցվել երկիրը հանձնողների դեմ երթ, ակցիա կամ պարզապես փողոց դուրս գալու համա՞ր։
Թե՞ ընդդիմադիր ու նույնիսկ չեզոք հայացքներ ունեցող քաղաքական գործիչների, ՏԻՄ-ում առաջադրված թեկնածուների նկատմամբ ճնշումները, ընդհուպ կալանավորման բազմաթիվ միջադեպերն են խոսում չտեսնված, չլսված «ժողովրդավարության» մասին։
 
Այն մարդիկ, ովքեր ականջները կախ ընդունում ու առաջ են տանում այս իշխանության հայտարարած՝ Արցախի ու Հայաստանի ադրբեջանացման օրակարգը, պարտվողականությունը եկել են ու փորձում են պետության մասին դասեր տալ նրանց, ովքեր իրենց ողջ կյանքը նվիրել են հայրենիքին ու այսօր էլ անում են հնարավորն ու անհնարինը։
 
Թե ինչ ահռելի աշխատանք են տանում Հայկն ու մեր մյուս ընկերները մեր երկրի սահմաններից դուրս՝ հայի շահը ներկայացնելու և առաջ մղելու համար, դրա մասին նույնիսկ իշխանության ներսում են տեղյակ։
 
Դա միայն ԵԽԽՎ կամ ՀՀ խորհրդարանական ձևաչափերը չեն, դրանք բոլոր այն հարթակներն են, որտեղ ՀՀԿ-ն աշխատանքի մեծ ճակատ է ստեղծել երկար տարիների ընթացքում և այսօր էլ օգտագործելով իր ահռելի փորձը, արտերկրում ունեցած մեծ կապերը, անընդհատ ներկայացնում, պնդում և առաջ է տանում մեր երկրի համար կենսական անհրաժեշտություն համարվող հարցերը։
 
Մեր պայքարն այս տարածաշրջանում հայի գոյության համար շարունակվելու է և դրանում իր հսկայական մասնաբաժինն այսօրը, վաղը և որքան անհրաժեշտ կլինի, վստահաբար ունենալու է նաև Հայկը։