Արտասվելով զանգեցի նրան ու խնդրեցի… Ի՞նչ էր գրել իր վերջին հաղորդագրության մեջ Հայկոն՝ Անահիտ Սիմոնյանին. երգչուհին բացառիկ խոստովանություն է արել
Երգչուհի Անահիտ Սիմոնյանն ինստագրամյան իր էջում մի աղկա հետ լուսանկար է հրապարակել, որին կից գրառում է արել.

«Ուզում եմ ձեզ ծանոթացնել Արմինեի հետ՝ հրաշալի աղջկա և Հայկոյի սիրելի բուժքրոջ:
Իր վերջին հաղորդագրության մեջ նա ինձ գրեց Արմինեի հեռախոսահամարը և խնդրեց, որ ամեն ինչ անեմ, որ միայն նա լինի իր կողքին:
Նա նրա հետ իրեն լավ ու հանգիստ էր զգում:
Նա նրան տալիս էր դրական էմոցիաներ, ապաքինման հավատ, հաճելի շփում, նրանք միասին երաժշտություն էին լսում:
Նա անում էր այն ամենը, ինչ իր հնավորության սահմաններում էր, որպեսզի նա կարողանա ապրել:
Հիշում եմ, երբ արտասվելով զանգեցի նրան ու խնդրեցի չթողնել հերթափոխը, մնալ նրա կողքին, որովհետև միայն նրա հետ էր իրեն լավ զգում, նա ոչ մի րոպե չհապաղեց և ասաց, որ այս հարցը փակված է, և ինքը տուն կգնա միայն այն ժամանակ, երբ նա մի երկու ժամ քնի:
Եվ գրեթե ամբողջ օրը նա Հայկոյի կողքին էր, ինչի համար ես նրան շատ շնորհակալ եմ և մինչև կյանքիս վերջ նրան շնորհակալ եմ լինելու այն վերջին էմոցիաների համար, որ նա տվել է նրան, դա անգին է, և հաստատ գիտեմ՝ եթե Հայկոն մեզ հետ լիներ այսօր, նա նույնպես ներկա կգտնվեր նրա տոնին:
Աստված քեզ առողջություն և ծով երջանկություն տա, սիրելիս, դու շատ բարեսիրտ մարդ ես, թող քո կյանքում ամեն ինչ լինի այնպես, ինչպես պլանավորել ես, և ես միշտ քո կողքին կլինեմ»:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի