Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հունիսի 8-ից հետո Հայաստանի քաղաքացիներն ապրելու են ուժեղ Հայաստանում. Արթուր Միքայելյան (Տեսանյութ) «Վե՛րջ տվեք զանգովի արդարադատությանը». Սամվել Կարապետյանի աջակիցները՝ Նիկոլ ՓաշինյանինՉեղարկե՛լ «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա - թուրքական ծրագիրը․ միշտ պահե՛լ և պաշտպանե՛լ է պետք Հայաստան - Իրան պետական սահմանն ու բարեկամությունը. Խաչիկ Ասրյան Մեր պահանջն է, որ Սամվել Կարապետյանի գործը քննեն անաչառ․ Ալեքսանդր Սարգսյան Բնագիծ 50| Եթե ուզում ես Ալիևին շնորհակալություն հայտնես, ընտրիր քպ. Արշակ ԿարապետյանՀայ կանայք միշտ առանձնանում են իրենց աշխատասիրությամբ, նվիրվածությամբ և ուժեղ կամքով. Գագիկ ԾառուկյանԲողոքի ակցիա ՔԿ շենքի մոտ` ի պաշտպանություն Սամվել ԿարապետյանիՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ ՀՀ-ի եվրոպական ապագան միֆ է, հեքիաթ, որի անվան տակ մեզ վաճառում են թրքացnւմ. Արմեն Աշոտյան ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ազատություն Սամվել Կարապետյանին. բողոքի ակցիա կառավարության շենքի մոտ. տեսանյութԿազմաքանդում են ազգային իրավունքները պաշտպանող ինստիտուտները․ Մենուա ՍողոմոնյանՊատերազմի իշխանությունը բողոքում է պատարագներից. Վահե Հովհաննիսյան Հայաքվեի հանձնարարականները քպ հեռացող խմբակին. Հրայր ԿամենդատյանԱնանիա Շիրակացին իր «Աշխարհացույց» մատյանում նկարագրում է Արցախ աշխարհի տեղադրությունը, որը համընկնում է «միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածքի» հետ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչ է պետք անել, որպեսզի մեզ նորից հարգեն ու ընկալեն որպես արժանապատիվ գործընկեր. Ավետիք Չալաբյան«Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին». Ֆլեշմոբ` Երևանի ողջ տարածքովՈւժեղ Հայաստանի կառուցման գործում իր դերն ու նշանակությունն է ունենալու Սամվել Կարապետյանը. Արմեն Եզեկյան20 հազար մատչելի բնակարան․ Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի սոցիալական առանցքը Վարկանիշի անկման ուղին. ինչու է Փաշինյանի երկրորդ ժամկետը վերածվել քաղաքական ճգնաժամի
Քաղաքականություն

Դավիթ Գալստյանի ընկերությունը հետախուզական և հարվածային ԱԹՍ-ների արտադրություն էր նախատեսել. նախապատրաստական աշխատանքները կատարված են

Հունվարի 25-ին հայտնի դարձավ, որ ՀՀ զինված ուժերի ավիացիան համալրվել է ժամանակակից, բազմաֆունկցիոնալ նոր ուղղաթիռներով, որոնք նախատեսված են դեսանտային, կրակային, տրանսպորտային և սանիտարական խնդիրներ կատարելու համար։

168am-ի տեղեկություններով, Մի-171Շ (Ми-8АМТШ) ուղղաթիռների գործարքը և մատակարարման լոգիստիկայի հետ կապված խնդիրներն իրականացվել և կարգավորվել են զենքի մատակարար Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավիթ) միջոցով, որն այս պահին հրթիռների գործով գտնվում է կալանքի տակ:

Պայմանագրով նախատեսված է եղել թվով 4 ուղղաթիռի մատակարարում:

2007-ին Մի-171 ուղղաթիռի արժեքը 8 միլիոն դոլարի սահմանում էր:

Դավիթ Գալստյանի մասով, նշենք նաև, որ 168.am-ի տեղեկություններով, ռուսական ընկերության հետ համագործակցությամբ Դավիթ Գալստյանի ընկերություններից մեկը նախատեսել էր ՀՀ-ում սկսել հետախուզական և հարվածային ԱԹՍ-ների արտադրություն:

Սկզբնական փուլում մասերը պետք է բերեին դրսից և արդեն ՀՀ-ում հավաքեին ԱԹՍ-ները՝ ռուսական կողմի վերահսկողությամբ: Երկրորդ փուլում ծրագրված էր անհրաժեշտ մասերը ևս Հայաստանում արտադրել:

Նախքան արցախյան վերջին պատերազմը նախապատրաստական աշխատանքները կատարվել են՝ վայրի ընտրություն, շինարարական աշխատանքներ, և պետք է արդեն հոսքագծերը բերվեին և տեղադրվեին, երբ սկսվեց պատերազմը: Ներկա պահին գործընթացը կանգնած է:

Հիշեցնենք, որ 2018-ի օգոստոսին հայտարարություն եղավ Royalsys Engineering LTD ընկերության (ընկերության բաժնետերն ու նախագահը Դավիթ Գալստյանն է (Պատրոն Դավո մականունով), որը Հայաստանում մի քանի այլ ընկերությունների բաժնետեր է. այդ ընկերությունները մասնագիտացած են ռազմական արդյունաբերության մեջ) և ռուսական «Կալաշնիկով» կոնցեռնի միջև կնքված պայմանագրի մասին, որով նախատեսվում էր Հայաստանում հիմնել «Կալաշնիկով»-ի նոր՝ AK-12 և AK-15 նմուշների արտադրություն։

2020-ի ամռանը ՀՀ-ում բացվեց «Կալաշնիկովի» գործարանը, որին մասնակցել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ինչպես տեղեկացվել էր՝ սկզբից այն իրենից ներկայացնելու էր AK-103-ի հավաքման գործարան, որտեղ աշխատելու է շուրջ երեք տասնյակ աշխատակից, հիմնականում՝ նախկին սպաներ: Տարեկան կտրվածքով նախատեսվում է հավաքել մի քանի տասնյակ հազար հատ AK-103: Պայմանագիրը 10 տարվա համար է նախատեսված:

168.am-ը գրել էր, որ «Նեյտրոն» գիտաարտադրական միավորման խորհրդի նախագահ Դավիթ Գալստյանը սկսելու է նաև փամփուշտների արտադրություն, և, որ այն հետագայում ոչ միայն լրացնելու է հայկական զինուժի պահանջները, այլև արտահանվելու է՝ հաշվի առնելով խորհրդային ինքնաձիգների օգտագործման ծավալներն աշխարհում, միաժամանակ այն փաստը, որ, ըստ էության, սպառվում են ՌԴ-ի՝ Խորհրդային Միությունից մնացած փամփուշտների պաշարները:

Մենք գրել էինք նաև, որ «Նեյտրոնի» խորհրդի նախագահ Դավիթ Գալստյանն ինտենսիվորեն զբաղվում է ՀՀ-ում գիշերային տեսադիտարկման համակարգերի արտադրություն հիմնելու գործով: Դրանք նախագծվել էին ՀՀ-ում, որին մասնակցել են նաև դրսի մասնագետներ, հաշվի են առնվել մեր բանակի պահանջները, աշխարհագրական պայմանները:

Անդրադառնալով հրթիռների գործին, ըստ որի՝ Գալստյանին մեղադրում են ժամկետանց և անորակ ավիացիոն հրթիռներ մատակարարելու և պետությանը 4,6 միլիոն դոլար վնաս հասցնելու մեջ, նշենք, որ Գալստյանի մատակարարած՝ «Ս-8 ԿՈՄ» չկառավարվող հրթիռների ձեռքբերման համար ՌԴ ՊՆ-ն 2019-2021 թվականներին առանձնացրել է ընդհանուր 9.7 միլիարդ ռուբլի:

Հավելենք, որ հրթիռների գործով անցնում են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, զենքի մատակարար Դավիթ Գալստյանը, ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանը, նույն վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանը, ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանը: