Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չեղարկե՛լ «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա - թուրքական ծրագիրը․ միշտ պահե՛լ և պաշտպանե՛լ է պետք Հայաստան - Իրան պետական սահմանն ու բարեկամությունը. Խաչիկ Ասրյան Մեր պահանջն է, որ Սամվել Կարապետյանի գործը քննեն անաչառ․ Ալեքսանդր Սարգսյան Բնագիծ 50| Եթե ուզում ես Ալիևին շնորհակալություն հայտնես, ընտրիր քպ. Արշակ ԿարապետյանՀայ կանայք միշտ առանձնանում են իրենց աշխատասիրությամբ, նվիրվածությամբ և ուժեղ կամքով. Գագիկ ԾառուկյանԲողոքի ակցիա ՔԿ շենքի մոտ` ի պաշտպանություն Սամվել ԿարապետյանիՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ ՀՀ-ի եվրոպական ապագան միֆ է, հեքիաթ, որի անվան տակ մեզ վաճառում են թրքացnւմ. Արմեն Աշոտյան ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ազատություն Սամվել Կարապետյանին. բողոքի ակցիա կառավարության շենքի մոտ. տեսանյութԿազմաքանդում են ազգային իրավունքները պաշտպանող ինստիտուտները․ Մենուա ՍողոմոնյանՊատերազմի իշխանությունը բողոքում է պատարագներից. Վահե Հովհաննիսյան Հայաքվեի հանձնարարականները քպ հեռացող խմբակին. Հրայր ԿամենդատյանԱնանիա Շիրակացին իր «Աշխարհացույց» մատյանում նկարագրում է Արցախ աշխարհի տեղադրությունը, որը համընկնում է «միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածքի» հետ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչ է պետք անել, որպեսզի մեզ նորից հարգեն ու ընկալեն որպես արժանապատիվ գործընկեր. Ավետիք Չալաբյան«Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին». Ֆլեշմոբ` Երևանի ողջ տարածքովՈւժեղ Հայաստանի կառուցման գործում իր դերն ու նշանակությունն է ունենալու Սամվել Կարապետյանը. Արմեն Եզեկյան20 հազար մատչելի բնակարան․ Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի սոցիալական առանցքը Վարկանիշի անկման ուղին. ինչու է Փաշինյանի երկրորդ ժամկետը վերածվել քաղաքական ճգնաժամի Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ
Քաղաքականություն

Միևնույնն է անհասկանալի է՝ Ալիևի դուդուկի տակ ինչու են մեր իշխանությունները պարում․ Արտակ Զաքարյան

Ալիևը, ամենայն հավանականությամբ, տեսնում է, որ Հայաստանում մարդիկ երկրորդ կամ երրորդ նախագահների անվան շուրջ մարդիկ ավելի մեծ հույսեր են սկսում կապել։ Նա, կարծում եմ, հնարավորություն է տեսնում, որ Հայաստանում ընդդիմությունը կարող է ինչ-որ մի պահից իր ձեռքը վերցնել Հայաստանի կառավարումը, իսկ դա,բնականաբար, փակելու է Ադրբեջանի բոլոր ոտնձգությունների ճանապարհը։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

«Դա ստիպելու է Ադրբեջանին ու Թուրքիային հարգել Հայաստանի ինքնիշխանությունը։ Դա հնարավորություն է բացելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ բանակցությունները վերակենդանացնելու, միջազգային  մեր գործընկերներին ներգրավելու, դա հնարավորություն է ստեղծելու հայ-ռուսական կառուցողական, գործընկերային, դաշնակցային, ռազմական հարաբերությունները նորից վերականգնելու։ Այս ամենը Ալիևի սրտով չի բնականաբար։ Ալիևին այսօր պետք է, որ Հայաստանը ոչ մի շահ չունենա, լինի ուղղակի զուտ սպառող։ Խաղաղություն սպառող, սնունդ սպառող, էներգիա սպառող, որ իրենք էլ ինչպես ուզենան, այդպես էլ վերաբերվեն Հայաստանին։ Ուզենան միջանցք բացեն, ուզենան կրակեն, ուզենան չկրակեն և այլն։ Ինձ համար այդպես էլ անհասկանալի է՝ ինչու են մեր իշխանությունները Ալիևի դուդուկի տակ պարում։ Եթե նկատել եք, Ալիևը այս իշխանությունների հետ երբեք էլ խնդիր չի ունեցել, չի ունեցել խնդիր, թե պատերազմից հետո, թե առաջ։ Նրա խնդիրը եղել և շարունակում են մնալ Հայաստանի նախկին նախագահները, հատկապես երկրորդն ու երրորդը»,- ասաց Զաքարյանը։