Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չեղարկե՛լ «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա - թուրքական ծրագիրը․ միշտ պահե՛լ և պաշտպանե՛լ է պետք Հայաստան - Իրան պետական սահմանն ու բարեկամությունը. Խաչիկ Ասրյան Մեր պահանջն է, որ Սամվել Կարապետյանի գործը քննեն անաչառ․ Ալեքսանդր Սարգսյան Բնագիծ 50| Եթե ուզում ես Ալիևին շնորհակալություն հայտնես, ընտրիր քպ. Արշակ ԿարապետյանՀայ կանայք միշտ առանձնանում են իրենց աշխատասիրությամբ, նվիրվածությամբ և ուժեղ կամքով. Գագիկ ԾառուկյանԲողոքի ակցիա ՔԿ շենքի մոտ` ի պաշտպանություն Սամվել ԿարապետյանիՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ ՀՀ-ի եվրոպական ապագան միֆ է, հեքիաթ, որի անվան տակ մեզ վաճառում են թրքացnւմ. Արմեն Աշոտյան ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ազատություն Սամվել Կարապետյանին. բողոքի ակցիա կառավարության շենքի մոտ. տեսանյութԿազմաքանդում են ազգային իրավունքները պաշտպանող ինստիտուտները․ Մենուա ՍողոմոնյանՊատերազմի իշխանությունը բողոքում է պատարագներից. Վահե Հովհաննիսյան Հայաքվեի հանձնարարականները քպ հեռացող խմբակին. Հրայր ԿամենդատյանԱնանիա Շիրակացին իր «Աշխարհացույց» մատյանում նկարագրում է Արցախ աշխարհի տեղադրությունը, որը համընկնում է «միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածքի» հետ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչ է պետք անել, որպեսզի մեզ նորից հարգեն ու ընկալեն որպես արժանապատիվ գործընկեր. Ավետիք Չալաբյան«Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին». Ֆլեշմոբ` Երևանի ողջ տարածքովՈւժեղ Հայաստանի կառուցման գործում իր դերն ու նշանակությունն է ունենալու Սամվել Կարապետյանը. Արմեն Եզեկյան20 հազար մատչելի բնակարան․ Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի սոցիալական առանցքը Վարկանիշի անկման ուղին. ինչու է Փաշինյանի երկրորդ ժամկետը վերածվել քաղաքական ճգնաժամի Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ
Քաղաքականություն

Լոռեցյան-2 կամ «շունը տիրոջը չի ճանաչում»

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունն արդեն վաղուց սպառել է իրեն, իսկ ավագանու անդամ են դառնում մարդիկ, որոնց նույնիսկ սեփական թիմում լավ չեն ճանաչում, չգիտեն ո՛չ նրանց անցյալը, ո՛չ էլ հետագիծը։ 2018 թվականի սեպտեմբերին կայացած ՏԻՄ ընտրություններում ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը 57 մանդատ ստացավ, պատերազմից հետո արդեն ավագանու չորս անդամներ անկախ են դիրքավորվել։ Այդուհանդերձ, երեք և կես տարվա ընթացքում խմբակցության բազմաթիվ անդամներ հեռացան․ մի մասը պատգամավոր դարձավ «Իմ քայլը» դաշինքի ընտրացուցակով, մի մասն էլ վայր դրեց ավագանու անդամի մանդատը։ Այսօր արդեն երկրորդ հարյուրյակից են ավագանու անդամ դառնում, իսկ ինքնաբացարկներն ու մանդատից հրաժարումները շարունակվում են։ Մանդատից հրաժարվողներ եղան նաև Հայկ Մարությանի պաշտոնանկությունից հետո։

Մեր տեղեկություններով, առաջիկայում ևս խմբակցության մեկ-երկու անդամ կարող է հրաժարվել մանդատից՝ կախված նոր աշխատանքի անցնելու պայմանների հետ։ Նույնիսկ «Իմ քայլը» խմբակցությունում տեղյակ չեն, թե ովքեր են լինելու հաջորդ անդամները, ի՞նչ սպասել նրանցից։ Այդպես է ստացվում, երբ առանց տրամաբանության և առանց սկզբունքի ընտրացուցակ են ձևավորում։ Արդյունքում, ավագանու անդամ կարող են դառնալ տարատեսակ տհաճ պատմություններով հայտնի կերպարներ, որոնք միայն վնասելու են «հեղափոխական» թիմին։ Խմբակցության այդ կազմի առաջին հարյուրյակն էլ առանձնապես չէր փայլում որակով, իսկ հիմա ընդհանրապես խառնաշփոթ է տիրում։

Առաջիկայում «Իմ քայլը» խմբակցությանն անդամակցելու հերթը կարող է հասնել ոչ անհայտ մի պերսոնաժի՝ Մանուել Մարգարյանին, ով, նշենք, այս պահին էլ դատական հայց ունի ներկայացրած, ոչ ավել ոչ պակաս, Երևան քաղաքի ավագանու դեմ։ «Դատալեքս» համակարգում մի քանի տասնյակ քաղաքացիական և վարչական գործեր կան, որոնցով անցնում է նշված անձը։ Կան նաև քրեական գործեր, բոլորն էլ կոռուպցիոն բնույթի, մասնավորապես, 308 հոդվածի 2-րդ մասով, 310 հոդվածի 1-ին մասով։ Այժմ էլ իրավապահները նյութեր են նախապատրաստում նրան սուտ մատնության մեղադրանք ներկայացնելու համար։

«Ժողովուրդ» օրաթերթը դեռ անցած տարի էր տեղեկություն տարածել, թե Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Մանուել Մարգարյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, օրենքով սահմանված արգելքին հակառակ հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություններ, չարաշահել էր պաշտոնեական լիազորությունները, կեղծել փաստաթղթերը՝ էական վնաս հասցնելով պետության օրինական շահերին։ Թերևս, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունում հենց այդպիսի մեկն է պակասում։ Մինչդեռ փաշինյանական իշխանությունը ժամանակին ապօրինությունների դեմ անհաշտ պայքար մղելու խոստումներ էր տալիս, մի թիմակցի էլ՝ Գևորգ Լոռեցյանին տարիներ շարունակ պահում են անազատության մեջ։ Շատ իզուր, վերջինս էլ կարող էր ավագանու անդամ, նույնիսկ ԱԺ պատգամավոր դառնալ։

Աշոտ Մակարյան