Բորիս Բախշիյանի շուրջ տեղի ունեցող գործընթացներով իշխանությունը մեսիջ է ուղարկում ոչ միայն դատական իշխանությանը, այլեւ պետական ապարատին. Վանեցյան
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում քննվում է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Ի պաշտպանություն Բորիս Բախշիյանի, ընդդիմադիր պատգամավորները հավաքվել են դատարանի բակում։
«Իշխանությունները բռնաբարում են արդարադատությունը։ Հասարակությունն այս դեպքում պետք է ընդվզի եւ իր գնահատականը տա ստեղծված իրավիճակում։ Մենք չենք եկել այստեղ, որ պաշտպանենք կոնկրետ ինչ-որ դատավորի, կամ էլ ինչ-որ գործ, մենք եկել ենք այստեղ խոսելու եւ պաշտպանելու արդարադատությունը։ Մենք չպետք է թույլ տանք, որ Հայաստանը վերածվի բռնապետության, իսկ մենք տեսում ենք, որ իշխանությունները երկիրը տանում են այդ ուղղությմաբ»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
«Բորիս Բախշիյանի շուրջ տեղի ունեցող գործընթացներով իշխանությունը մեսիջ է ուղարկում ոչ միայն դատական իշխանությանը, այլեւ պետական ապարատին։ Որ եթե կլինի որեւէ մեկը, ով կհամարձակվի իշխանություններին ոչ հաճելի որոշում կայացնել, անմիջապես պատժվելու է։ Բոլորս պետք է հստակ գնահատական տանք տեղի ունեցող գործընթացներին, որպեսզի այս երկրում գոնե դատական իշխանությունը գործի անկախ եւ չկատարաի իշխանությունների քմահաճույքը»,- նշեց Արթուր Վանեցյանը։




















Փոշիացնում են պետական միջոցները․ Նաիրի Սարգսյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող ա...
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Team Holding-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը՝ Freedom Broker Ar...
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն Քոչարյան
IDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասին
Ֆասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել տարբեր նախագծերի
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի