Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Վե՛րջ տվեք զանգովի արդարադատությանը». Սամվել Կարապետյանի աջակիցները՝ Նիկոլ ՓաշինյանինՉեղարկե՛լ «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա - թուրքական ծրագիրը․ միշտ պահե՛լ և պաշտպանե՛լ է պետք Հայաստան - Իրան պետական սահմանն ու բարեկամությունը. Խաչիկ Ասրյան Մեր պահանջն է, որ Սամվել Կարապետյանի գործը քննեն անաչառ․ Ալեքսանդր Սարգսյան Բնագիծ 50| Եթե ուզում ես Ալիևին շնորհակալություն հայտնես, ընտրիր քպ. Արշակ ԿարապետյանՀայ կանայք միշտ առանձնանում են իրենց աշխատասիրությամբ, նվիրվածությամբ և ուժեղ կամքով. Գագիկ ԾառուկյանԲողոքի ակցիա ՔԿ շենքի մոտ` ի պաշտպանություն Սամվել ԿարապետյանիՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ ՀՀ-ի եվրոպական ապագան միֆ է, հեքիաթ, որի անվան տակ մեզ վաճառում են թրքացnւմ. Արմեն Աշոտյան ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ազատություն Սամվել Կարապետյանին. բողոքի ակցիա կառավարության շենքի մոտ. տեսանյութԿազմաքանդում են ազգային իրավունքները պաշտպանող ինստիտուտները․ Մենուա ՍողոմոնյանՊատերազմի իշխանությունը բողոքում է պատարագներից. Վահե Հովհաննիսյան Հայաքվեի հանձնարարականները քպ հեռացող խմբակին. Հրայր ԿամենդատյանԱնանիա Շիրակացին իր «Աշխարհացույց» մատյանում նկարագրում է Արցախ աշխարհի տեղադրությունը, որը համընկնում է «միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածքի» հետ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչ է պետք անել, որպեսզի մեզ նորից հարգեն ու ընկալեն որպես արժանապատիվ գործընկեր. Ավետիք Չալաբյան«Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին». Ֆլեշմոբ` Երևանի ողջ տարածքովՈւժեղ Հայաստանի կառուցման գործում իր դերն ու նշանակությունն է ունենալու Սամվել Կարապետյանը. Արմեն Եզեկյան20 հազար մատչելի բնակարան․ Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի սոցիալական առանցքը Վարկանիշի անկման ուղին. ինչու է Փաշինյանի երկրորդ ժամկետը վերածվել քաղաքական ճգնաժամի Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ
Քաղաքականություն

Բոլորին թվում է, թե մանդատները վայր դնելն ինչ-որ կախարդական փայտիկ է․ Արթուր Ղազինյան

«Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարեցին, որ նախագահի թեկնածու չեն առաջադրելու՝ «չեն ուզում անգամ անուղղակի կերպով լեգիտիմացնել նախագահի ընտրությունը»։ Այս տեսակետն են պնդել հատկապես Անդրանիկ Թեւանյանն ու Արթուր Ղազինյանը։ Զրուցեցինք Արթուր Ղազինյանի հետ։

– Թեկնածու չառաջադրելու դիրքորոշման ակտիվ կողմնակիցներից մեկն էլ Դուք եք եղել, ո՞րն է Ձեր արգումենտը։

– Եթե չունենք հնարավորություն` թեկնածուին անցկացնելու, եթե իշխանությունը գործում է քաղաքական բոլոր կանոններին հակառակ եւ ձեւավորում է անվտանգային լրջագույն խնդիրներ, սպառնալիքներ, նրա հետ մտնել որեւէ բովանդակային դիսկուրսի մեջ եւ հատկապես պետության գլխի ընտրության հարցում, կարծում եմ՝ իմաստ չունի, մանավանդ ընտրությունները դարձնելով մրցակցային, լեգիտիմացնելով իրենց թեկնածուի ընտրությունը։ Թող իրենք գնան, իրենց թեկնածուին տանեն առաջ, ընտրեն, իրենք ասել են, չէ՞, որ մեր միջից պետք է լինի, իսկ ընդդիմությունն իր ձայներով, ռեսուրսներով չունի հնարավորություն՝ ազդելու գործընթացի վրա։ Որեւէ ռեսուրս չկա իրենց հետ պայմանավորվելու որեւէ հարցում, որեւէ տեսակի պայմանավորվածություն մինչ այսօր չենք էլ ունեցել իրենց հետ։

– Ի սկզբանե պարզ չէ՞ր, որ ընդդիմությունը չունի բավարար ձայներ՝ որոշումներ կայացնելու, ո՞ր դեպքում եք կարողանալու ձեր դիրքորոշումներն առաջ տանել։

– Երբ որ երկրում կփոխվի իրավիճակ, հասարակությունը կդառնա պահանջատեր, իր մեջ կգտնի սեփական շահերի նկատմամբ հետամուտ լինելու հանձնառություն եւ միասնականություն, կտեսնեք ինչպես արագ կփոխվի իրավիճակը, իշխանությունը կվերադառնա հաշվետվողական դաշտ, իսկ մինչ այդ իրենք լկտիացած վիճակում են գտնվում, իրենց թվում է՝ ինչ ուզեն, կանեն, ընդ որում՝ բոլոր ոլորտներում՝ դատավորներից սկսած, մինչեւ պետության գլուխ եւ առհասարակ։ Դրա համար ենք ասում, որ չի կարելի մասնակից դառնալ, լեգիտիմացնել, մրցակցային դարձնել, եթե չկա շանս հաջողություն գրանցելու։ Սա ԵԽԽՎ-ին հերթական անգամ հնարավորություն էր տալու հայտարարելու, որ Հայաստանում ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծված է, ընդդիմությունը մրցակցային եւ կառուցողական դաշտում աշխատում է իշխանության հետ։

– Այս տրամաբանությամբ պետք էր մանդատները վայր դնել, որպեսզի ԵԽԽՎ-ն «արձանագրեր», թե Հայաստանում քաղաքական ճգնաժամը հանգուցալուծված չէ։ Չգիտես ինչու, լեգիտիմացնում եք այս խորհրդարանը։ Ձեր տրամաբանությամբ, ընդդիմությունը չպե՞տք է վայր դնի մանդատները։

– Գիտեք՝ իրականում մանդատները վայր դնելը դարձել է ֆետիշացված մի բան, բոլորին թվում է, թե մանդատները վայր դնելը դա ինչ-որ կախարդական փայտիկ է, որ եթե մենք անենք, անմիջապես իշխանությունը կփոխվի։

– Բայց ասում եք՝ չունեք բավարար ձայն, չեք լեգիտիմացնելու նախագահի ընտրությունը։ Իսկ ինչո՞ւ եք լեգիտիմացնում իշխանություններին, չեք հրաժարվում մանդատներից։

– Մենք չենք լեգիտիմացնում իշխանություններին, այն մարդիկ, որոնք մեզ ձայն են տվել, մանդատ են տվել իրենց շահերը ներկայացնելու։ Հիմա դա ինչ-որ մի տեղ կարող ենք մտածել, որ այդ նույն ընտրողների հանդեպ լինի անհարգալից հնարավորություն, որովհետեւ մանդատից զրկվելով, զրկվում են  հնարավորությունից՝ հակակշռելու եւ խորհրդարանի մեջ նրանց հակադարձելու, նրանց իրական դեմքը ցույց տալու։ Եթե մենք հրաժարվում ենք, ապա պետք է լինի դրա այլընտրանքը՝ հետագայում ինչ ենք անում։ Եթե հասարակությունը պատրաստ չէ սեփական շահերի հետեւից գնալու, մենք հիմա դա անելով՝ կկրակենք սեփական ոտքի վրա, քանի որ դա որեւէ խնդիր չի լուծի։ Հակառակը՝ իրենք ավելի ազատ ռեժիմում կգան, նիստերը կանեն, հարցուպատասխանները կանցկացնեն հանգիստ մթնոլորտում, իրենց «սիրելի, վսեմաշուք, նորին մեծություն» վարչապետով կսկսեն ու կավարտեն։ Դա լա՞վ է։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում