Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հունիսի 8-ից հետո Հայաստանի քաղաքացիներն ապրելու են ուժեղ Հայաստանում. Արթուր Միքայելյան (Տեսանյութ) «Վե՛րջ տվեք զանգովի արդարադատությանը». Սամվել Կարապետյանի աջակիցները՝ Նիկոլ ՓաշինյանինՉեղարկե՛լ «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա - թուրքական ծրագիրը․ միշտ պահե՛լ և պաշտպանե՛լ է պետք Հայաստան - Իրան պետական սահմանն ու բարեկամությունը. Խաչիկ Ասրյան Մեր պահանջն է, որ Սամվել Կարապետյանի գործը քննեն անաչառ․ Ալեքսանդր Սարգսյան Բնագիծ 50| Եթե ուզում ես Ալիևին շնորհակալություն հայտնես, ընտրիր քպ. Արշակ ԿարապետյանՀայ կանայք միշտ առանձնանում են իրենց աշխատասիրությամբ, նվիրվածությամբ և ուժեղ կամքով. Գագիկ ԾառուկյանԲողոքի ակցիա ՔԿ շենքի մոտ` ի պաշտպանություն Սամվել ԿարապետյանիՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ ՀՀ-ի եվրոպական ապագան միֆ է, հեքիաթ, որի անվան տակ մեզ վաճառում են թրքացnւմ. Արմեն Աշոտյան ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ազատություն Սամվել Կարապետյանին. բողոքի ակցիա կառավարության շենքի մոտ. տեսանյութԿազմաքանդում են ազգային իրավունքները պաշտպանող ինստիտուտները․ Մենուա ՍողոմոնյանՊատերազմի իշխանությունը բողոքում է պատարագներից. Վահե Հովհաննիսյան Հայաքվեի հանձնարարականները քպ հեռացող խմբակին. Հրայր ԿամենդատյանԱնանիա Շիրակացին իր «Աշխարհացույց» մատյանում նկարագրում է Արցախ աշխարհի տեղադրությունը, որը համընկնում է «միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածքի» հետ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչ է պետք անել, որպեսզի մեզ նորից հարգեն ու ընկալեն որպես արժանապատիվ գործընկեր. Ավետիք Չալաբյան«Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին». Ֆլեշմոբ` Երևանի ողջ տարածքովՈւժեղ Հայաստանի կառուցման գործում իր դերն ու նշանակությունն է ունենալու Սամվել Կարապետյանը. Արմեն Եզեկյան20 հազար մատչելի բնակարան․ Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի սոցիալական առանցքը Վարկանիշի անկման ուղին. ինչու է Փաշինյանի երկրորդ ժամկետը վերածվել քաղաքական ճգնաժամի
Քաղաքականություն

Ռուս-չինական համատեղ հայտարարության առանձնահատկությունները. Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
 
Ռուս-չինական համատեղ հայտարարության առանձնահատկությունները
 
Չինաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության նոր մակարդակը և ընդունված համատեղ հայտարարությունը, ինչպես և սպասվում էր, նոր շարժ է առաջացնում համաշխարհային քաղաքականության մեջ: Ընդհանուր առմամբ Վլադիմիր Պուտինը և Սի Ցզինպին նախկինում ունեցել են 37 հանդիպում, որտեղ ընդունվել են տարբեր հայտարարություններ, սակայն մասշտաբային առումով, այս համատեղ հայտարարությունը աննախադեպ է:
 
ՉԺՀ-ն իր աջակցությունը հայտնեց ՌԴ-ին՝ ՆԱՏՕ-ին ուղղված պահանջների հարցում, իսկ ՌԴ-ն խոստացավ չճանաչել Թայվանի անկախությունը և դատապարտեց կորոնավիրուսի ծագման քաղաքականացումը Արևմուտքի կողմից:
ՌԴ Նախագահի Պեկին կատարած այցի ընթացքում հրապարակվեց համատեղ հայտարարություն, որն ունի ծրագրային բնույթ: Այն պարունակում է ռազմավարական համագործակցության երկարատև և սկզբունքային մի շարք խնդիրներ: Մասնավորապես, կողմերը հանդես են գալիս ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնման դեմ, կոչ են անում հյուսիսատլանտյան դաշինքին՝ հրաժարվել սառը պատերազմի ժամանակներին բնորոշ հակամարտության տանող քաղաքականությունից, հարգել այլ երկրների ինքնիշխանւթյունը, նրանց անվտանգային և այլ շահերը, ընդունել տարբեր երկրների քաղաքակրթական և պատմական առանձնահատկությունները, ինչպես նաև օբյեկտիվ և արդար վերաբերվել այլ երկրների խաղաղ և ինքնուրույն զարգացումներին: Բացի այդ, Չինաստանը աջակցեց Ռուսաստանին՝ Եվրոպայում անվտանգության քաղաքականությանն առընչվող հարցերում:
 
ՉԺՀ-ՌԴ համատեղ հայտարարության մեջ նշվում է նաև, որ որոշ երկրներ շարունակում են հետապնդել միակողմանի շահեր՝ խառնվելով այլ երկրների ներքին քաղաքականությանը: Համաձայն հայտարարության՝ ժողովրդավարությունը համամարդկային արժեք է, և չի կարող թելադրվել դրսից, քանի որ յուրաքանչյուր ժողովուրդ իրավունք ունի կառուցել իր պատկերացրած ժողովրդավարական հասարակությունը: Ոչ մի երկիր իրավունք չունի որոշելու, ո՞ր երկիրն է ժողովրդավար, որը՝ ո՛չ: Այս հարցում, որոշ երկրների կողմից ժողովրդավարության մոնոպոլիզացիան, և սեփական ստանդարտների պարտադրումը՝ իրականում խեղաթյուրում է ժողովրդավարությունը և սպառնալիք է հանդիսանում գլոբալ և ռեգիոնալ անվտանգության և հաստատված աշխարհակարգի կայունության համար:
Միաժամանակ՝ ՌԴ-ն հաստատում է իր հավատարմությունը “մեկ և միասնական Չինաստանին” և Թայվանը ճանաչում է որպես Չինաստանի անքակտելի մաս:
 
Հայտարարությամբ կոչ է արվում միջուկային տերություններին, հրաժարվել միջուկային զենքի սպառնալիքով քաղաքականության իրականացումից, դուրս բերել այլ երկրներում տեղակայված միջուկային սպառազինությունը: ՌԴ-ն և ՉԺՀ-ն հաստատակամ են երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում ձևավորված աշխարհակարգի պահպանման հարցում և մերժում են պատմության ցանկացած խեղաթյուրում:
 
Մեծ հաշվով, կարելի է ասել, որ այս հայտարարությունը նախկինում եղած տարբեր համատեղ հարցերի և հայացքների ընդհանրացում է: Էական տարբերությունն այն է, որ անվտանգության հարցերում կողմերը բացահայտ քննադատում են ԱՄՆ-ին, ինչը Չինաստանը նախկինում չէր անում՝ երկկողմ հարաբերությունների համար բաց թողնելով դուռը:
Հատկանշական է նաև այն, որ ՉԺՀ-ն և ՌԴ-ն քննադատաբար են մոտենում փակ ռազմական դաշինքների գործունեությանը, ինչից կարելի է ենթադրել, որ ՌԴ-ՉԺՀ ռազմական դաշինքի ձևավորման մտայնություն (ինչի մասին վերջերս խոսվում էր միջազգային լրատվամիջոցներում) այս փուլում գոյություն չունի:
 
Առաջին անգամ, Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ հանդես եկան նաև ԱՄՆ-ի և դաշնակիցների կողմից իրականացվող ռազմա-կենսաբանական գործունեության դեմ, որին նախկինում Չինաստանը չէր անդրադառնում: Այն հետևանք է COVID-19-ի լաբորատոր ծագման մասին՝ ԱՄՆ-ի կողմից Չինաստանին ուղղված մեղադրանքների:
Հարկ է նշել նաև, որ ՌԴ նախագահի այցի ընթացքում ռուսական “Ռոսնեֆտը” և չինական CNPC (China National Petroleum Corporation) ստորագրել են Ղազախստանի վրայով դեպի Չինաստան, մինչև 100 մլն տոննա նավթի մատակարարման պայմանագիր: Իսկ “Գազպրոմը” պայմանավորվել է Չինաստանին տարեկան լրացուցիչ 10 մլրդ խ.մ գազի մատակարարման հարցում:
 
Դատելով համատեղ հայտարարությունից կարելի է ենթադրել, որ Ռուսաստանն ու Չինաստանն առաջիկայում առավել կակտիվացնեն իրենց դիվանագիտական շփումները, իսկ անվտանգության և ժողովրդավարության հարցերում հանդես կգան ռազմավարական համագործակցության դիրքերից: Չինաստանը փաստացի ստորագրել է Ռուսաստանի համար ռազմավարական անվտանգություն հանդիսացող հիմնական հարցերի տակ՝ ներառյալ հակահրթիռային պաշտպանության ոլորտում ԱՄՆ ջանքերի դեմ հանդես գալու, ինչպես նաև ռազմավարական խնդիրների լուծմանն ուղղված մեծ հեռահարության գերճշգրիտ զենքերի ստեղծման հարցերում:
Հ.Գ.
 
Ի՞նչ հակաքայլեր կձեռնարկի Արևմուտքը և ինչպե՞ս այն կանդրադառնա հատկապես արևելաեվրոպական տարածաշրջանի վրա՝ դեռևս մնում է անկանխատեսելի: