Փետրվարի 11-ին՝ ժամը 05:50-ի սահմաններում Արցախի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից կրակահերթեր են արձակվել. Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Արցախի ՄԻՊ-ի փոխանցմամբ, փետրվարի 11-ին՝ ժամը 05:50-ի սահմաններում Արցախի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից կրակահերթեր են արձակվել դիտարկվող բնակելի տների ուղղությամբ։
Ադրբեջանական կողմը ուղիղ թիրախավորել է խաղաղ բնակիչների տները, որի հետևանքով վնասվել են բնակելի տներ՝ տան պատեր, տանիքներ։
Նկատենք, որ Ադրբեջանը պարբերաբար ագրեսիվ գործողություններ է իրականացնում շփման գծի տարբեր ուղղություններով, սակայն Կարմիր շուկա և Թաղավարդ գյուղերում դրանք առավել սուր են արտահայտված այն պատճառով, որ հայկական գյուղերը գտնվում են դեպի Շուշի գնացող կարևոր հանգույցի մերձակա հատվածում։
Ադրբեջանի գլխավոր ենթակառուցվածքները, որոնք կառուցվում են Շուշիի ուղղությամբ անցնում են մեր 2 գյուղերի վերևի հատվածով՝ ՊԲ դիտարկման հատվածում և Ադրբեջանը ձգտում է հասնել մեր բնակավայրերի հայաթափմանն ու ըստ այդմ՝ ՊԲ դիրքերի դուրս բերմանը։
Ադրբեջանական հարձակումները համակարգված բնույթ են կրում, որը կարող է չեզոքացվել կամ նվազագույնին հասցվել ՌԴ միջամտության դեպքում։
Որպես կանոն Արցախում տեղակայված ՌԴ խաղաղ առաքելությունը նման միջադեպերին օպերատիվ է արձագանքում, սակայն այս հարցը հիմնարար լուծումներ է պահանջում առանց որի խաղաղ բնակիչների անվտանգությունն ու բնականոն կյանքը մշտական սպառնալիքների է ենթարկվելու։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...