Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այն մասին, թե ինչ է պետք անել, որպեսզի մեզ նորից հարգեն ու ընկալեն որպես արժանապատիվ գործընկեր. Ավետիք Չալաբյան«Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին». Ֆլեշմոբ` Երևանի ողջ տարածքովՈւժեղ Հայաստանի կառուցման գործում իր դերն ու նշանակությունն է ունենալու Սամվել Կարապետյանը. Արմեն Եզեկյան20 հազար մատչելի բնակարան․ Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի սոցիալական առանցքը Վարկանիշի անկման ուղին. ինչու է Փաշինյանի երկրորդ ժամկետը վերածվել քաղաքական ճգնաժամի Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե իր վրաԾառուկյանը մարտահրավեր է նետել Օլիվեյրային Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Հայաստանին․ Ալիկ ՍարգսյանԵրբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի․ Մարիաննա ՂահրամանյանBirkin՝ բաժնետոմսերի փոխարեն․ նորաձևության սիրահարները 25,000 դոլար են ծախսում պայուսակների վրա և երդվում, որ դա ավելի լավ է, քան S&P-նԱշխարհի առաջատար իրավապաշտպաններից կազմված պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ, սակայն իշխանությունները նախընտրել են «փակ դռների» քաղաքականությունը. Ռոբերտ ԱմստերդամՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել ԱդրբեջանԻնչու հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը. մեզ հիմա կառավարում է Ադրբեջանը. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկմանԹիմոթի Շալամեն կարող է զրվկել «Օսկար»-ից՝ «ոչ ոքի չի հետաքրքրում օպերան և բալետը» մեկնաբանության համարՔՊ-ական Ռ. Ռուբինյանը կրկին խոսեց. ցավոք, այս մարդիկ նորմալ համակեցության կանոններ, մարդավայել խաղի նորմեր չեն պատկերացնում․ ստիպված պատասխանում եմ․ Արման ԱբովյանԻՀՊԿ-ն հաստատել է Պարսից ծոցում Safesea տшնկերի վրա իրականացված hարձակումը Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն Մարուքյան
Քաղաքականություն

Ադրբեջանը շարունակում է հանցավոր գործողությունները հայ ռազմագերիների նկատմամբ․ Թագուհի Թովմասյան

Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
 
Ադրբեջանը շարունակում է հանցավոր գործողությունները հայ ռազմագերիների նկատմամբ․
 
44-օրյա պատերազմից անցել է ավելի քան մեկ տարի, իսկ Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների ահասարսուռ դեպքերը շարունակվում են բացահայտվել։
 
Այսպես, ՀՀ քննչական կոմիտեի համապատասխան վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում փաստական տվյալներ են ձեռք բերվել ռազմագերի Արթուր Ջիվանի Մարտիրոսյանի զոհվելու վերաբերյալ 2021 թվականի նոյեմբերի 16-ին գերեվարված զինծառայողների խոշտանգման, նրանց նկատմամբ անմարդկային, նվաստացուցիչ վերաբերմունք դրսևորելու, դիտավորությամբ լուրջ տառապանքներ պատճառելու, վիրավոր զինծառայողին անօգնական վիճակում թողնելու և անհրաժեշտ բժշկական օգնություն չցուցաբերելու պայմաններում։
 
Ահազանգ եմ հնչեցնում միջազգային կառույցներին՝ խնդրելով իրենց լիազորությունների շրջանակներում անհապաղ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի անթույլատրելի ու հանցավոր գործողությունները կանխարգելելու նպատակով և խստագույնս դատապարտել այս և 44-օրյա պատերազմից հետո շարունակվող ահաբեկչական գործողություները։
 
Ադրբեջանն առ օրս ոչ միայն չի վերադարձնում, այլև քաղաքականացնում է ռազմագերիների վերադարձի հարցը, դարձնում քաղաքական առևտրի առարկա և առաջ քաշում նոր նախապայմաններ։
 
Միջազգային իրավասու օղակների կողմից նման դեպքերը պետք է ենթարկվեն անհատական ուսումնասիրության և արժանի գնահատականի՝ իրենց իրավասություններին համահունչ ձեռնարկելով համապատասխան գործողություններ: Միջազգային հանրությունը պետք է դատապարտի Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն ոտնահարումները և ռազմագերիների միջազգայնորեն երաշխավորված իրավունքների պաշտպանության ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկի։ Պետք է գործադրվեն պատասխանատվության մեխանիզմներ․ քանի դեռ հանցագործություն իրականացրած անձինք չեն ենթարկվել պատասխանատվության, նմանատիպ հանցագործությունների վտանգը պահպանվելու է, և դրանք շարունակելու են լրջագույն մարտահրավեր լինել միջազգային հումանիտար իրավունքին։
 
Հիշեցնեմ՝ համաձայն «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» 1949 թ. օգոստոսի 12-ի Ժնեւի կոնվենցիայի դրույթների՝ գերության մեջ պահող տերությունն է պատասխանատվություն կրում ռազմագերիների հետ վարվելակերպի համար: Ռազմագերիների հետ պետք է մշտապես վարվել մարդասիրաբար: Գերության մեջ պահող տերության ցանկացած անօրինական գործողություն կամ անգործություն, որոնք հարուցում են նրա իշխանության տակ գտնվող ռազմագերու մահը, կամ ռազմագերու առողջությունը դնում լուրջ սպառնալիքի տակ, արգելվում են և կդիտվեն որպես սույն Կոնվենցիայի լուրջ խախտումներ: Ռազմագերիները նաև պետք է մշտապես օգտվեն պաշտպանությունից, հատկապես բռնության կամ ահաբեկման ամեն տեսակի ակտերից, վիրավորանքից և ամբոխի հետաքրքրասիրություններից: Նրանց նկատմամբ պատժամիջոցների կիրառումն արգելվում է: Ցանկացած հանգամանքներում ռազմագերիներն ունեն իրենց անձի և պատվի նկատմամբ հարգանքի իրավունք: (...):
 
Հարգելի՛ միջազգային գործընկերներ, Ձեր աչքի առաջ Ադրբեջանը ոտնահարում է միջազգային հումանիտար իրավունքը, մի՛ լռեք, գործե՛ք, քանի դեռ ուշ չէ։