Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ԱՄՆ-ն հայտնել է Վենեսուելայի ափերի մոտ երկրորդ լցանավի բռնագրավման մասին․ Կարակասն արձագանքել էՌուսաստանի Սամարայի մարզում չորս անչափահաս է անհետացել Ինձ համար միևնույն է, թե ինչ տեսք ունի կինը․ Թրամփ Ուկրաինան և Պորտուգալիան պայմանավորվել են ռազմшծովային անօդաչու սարքեր արտադրելու վերաբերյալԵրևանի Գուրգեն Մահարի փողոցի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացու մարմին Այն մասին, թե ինչպես է մեր ժողովուրդը քայլ առ քայլ ձախողում թշնամու կամակատարների արշավը մեր Սուրբ Եկեղեցու դեմ. Ավետիք Չալաբյան Հայ ժողովրդի գլխավոր և ամենաբարձր արժեք ունեցող բրենդը Հայաստանի Հանրապետությունն է․ Մհեր Ավետիսյան Մեծ քանակի զենք-զինամթերք ու թմրամիջոցներ են հայտնաբերվել «Ոսկու շուկայի» տնօրենի տնից ու աշխատավայրիցԱրագածոտնում բախվել են «Mercedes»-ը և «Lexus LX 570»-ը, այնուհետև վերջինը բախվել է ասֆալտապատման աշխատանքների համար նախատեսված տեխնիկային․ կա տուժած1430 ադամանդ մեկ ժամացույցի վրա. Vacheron Constantin-ի նոր հավաքածուն ապշեցնում է Ուկրաինան 90 միլիարդ եվրոն կվերադարձնի ԵՄ-ին միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը վճարի փոխհատուցում․ ԶելենսկիՊուտինը կարևոր ազդանշան է ուղարկել Արևմուտքին Ուկրաինայի վերաբերյալ իր հայտարարությամբ․ L’AntiDiplomaticoՀորոսկոպ. 2025 թվականի վերջին նորալուսինը և դրա կարևորությունը Սպորտի զարգացումը կարեւոր դեր պետք է ունենա յուրաքանչյուրի կյանքում․ Հովհաննես Ծառուկյան Ձանձրալի երես առած երեխա․ Փիմբլեթը կրկին կոշտ է արտահայտվել Ծառուկյանի հասցեին Արևային էներգիայով աշխատող ուսապայուսակը օգնում է անօթևաններին մնալ կապի մեջՆԱՏՕ-ում հույս ունեն հաջորդ տարի համաձայնեցնել Հայաստանի հետ նոր գործընկերության շրջանակային փաստաթուղթըՎեգանական սննդակարգը կարող է օգտակար լինել երեխաների համար, բայց կա մի խնդիր․ ՀետազոտությունNissan-ը նոր ավտոմեքենա է պատրաստում Վրաստանն Ադրբեջանի հետ քննարկել է նոր անցակետի կառուցման հարցը
Քաղաքականություն

ՔՊ-ն փաստացի վախենում կամ պարտականություն է ստանձնել ընդունել այն դրույթները, որոնք զետեղված են Շուշիի «հռչակագրում». Վլադիմիր Մարտիրոսյան

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

ՔՊ-ն «Շուշիի հռչակագիր» կոչեցյալին իր առաջնային քաղաքական մանդատի ուժով դեմ արտահայտվելուց հրաժարվելով, ոչ թե իբր զգուշավոր քաղաքական հեռատեսություն և դիվանագիտական հաշվարկ է ցուցադրում, այլ սովորական վախ և այլևս չքողարկվող թշնմահաճություն:
 
Սա գործնականում նշանակում է , որ ՔՊ-ն նույնիսկ խորհրդարանական մակարդակով փաստացի վախենում կամ պարտականություն է ստանձնել համաձայնվել և ընդունել այն դրույթները, որոնք զետեղված են այդ «հռչակագրում»: Համոզված եմ, որ հայտնի դրույթները հենց այն «նախապայմաններն» են եղել, որոնց ՔՊ-ն տվել է համաձայնություն Թուրքիայի հետ բանակցային սեղանին հայտնվելու համար: Այդ նախապայմաններն ընդունվել են և դա է պատճառը, որ նրանք միջնակարգ քաղաքական աճպարարի եռանդով պնդում են, որ իբր նախապայման չկա: Չկա որովհետև դրանք ընդունվել են:
Հետևեք ՔՊ հռետորաբանությանը և կնկատեք «Շուշիի հռչակագրում» զետեղված և մեզ համար ազգային, անվտանգային և սուվերեն շահերի տեսանյունից գերվտանգավոր դրույթների PR-ն ու գովազդը, որը հրամցվում է նույն «նախկիններ, թալան, դուք եք ծախել, դուք եք հանձնել» քաղաքական սոուսի ներքո:
Նույն հռետորաբանությունը ունի Շուշիի հռչակագիր կոչեցյալը:
Մեջբերում
«Կողմերը հպարտությամբ հայտարարում են, որ Ադրբեջանը, հաղթելով 44-օրյա Հայրենական պատերազմում, վերջ դրեց Հայաստանի 30 տարի տևած ագրեսիվ քաղաքականությանը, ազատագրեց իր հողերը օկուպացիայից, ապահովեց արդարության հաղթանակը և միջազգային իրավունքի վերականգնումը:
Ադրբեջանը բարձր է գնահատում Թուրքիայի Հանրապետության բարոյական և քաղաքական աջակցությունը 30-ամյա հայկական ագրեսիան կասեցնելու, օկուպացված հողերի ազատագրման և Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման գործում»:
Հիմա սա մեր շահերից է բխում, թե՞ ադրբեջանա-թուրքական տանդեմի շահերից, որին ՔՊ-ն հրաժարվում է դեմ լինել:
Հաջորդ մեջբերումը
«Կողմերը նշում են, որ Ադրբեջանն ու Թուրքիան կապող , Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև կապող միջանցքի բացումը (Զանգեզուրի միջանցք) և որպես այդ միջանցքի շարունակություն՝ Նախիջևան- Կարս երկաթուղու կառուցումը կարևոր ներդրում կունենան երկու երկրների միջև տրանսպորտային և հաղորդակցական կապերի ակտիվացման գործում։
Սրանով թուրքական աշխարհը կապվում է իրար, բոլոր հավելյալ վտանգավոր ազդեցություններով մեզ համար, որոնց ՔՊ-ն ևս դեմ չէ:
Եվ վերջապես երրորդ մեջբերումը հռչակագրից
«Կողմերը, ընդգծելով, որ Թուրքիայի դեմ Հայաստանի անհիմն պահանջները, պատմությունը խեղաթյուրելու, պատմական փաստերը խեղաթյուրելով քաղաքականացնելու փորձերը վնասում են տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը կողմերը այս համատեքստում վճռականորեն աջակցում են Թուրքիայի ջանքերին, որը բացել է իր արխիվները 1915-ի դեպքերի հետ կապված, որի նպատակն էր Հայաստանում և այլ երկրներում արխիվներ բացելը և այս թեմայով պատմաբանների կողմից ուսումնասիրություններ կատարելը։
Ահա երեք կետերը, որոնք նախապայմաններ են, որոնք ընդունվել են հանուն «Խաղաղության դարաշրջանի» բացման: Եվ մի բան էլ, երբ ՔՊ պնդում է, որ այս ամենի հետ փաստացի համաձայնվելու լեգիտիմությամբ իրենք օժտվել են ընտրությունների ժամանակ, շտապեմ հիշեցնել, որ բացի «բանտիկով չագուչից» ուրիշ որևէ այլ բանի լեգիտիմացման մանդատ իրենց ընտրողը իրենց չի տվել , այդ թվում թշնամահաճո «խաղաղության դարաշրջան» բացելու:
P.S. Ում հոգին խաղաղվել ա, թող գնա իր ներքին ու արտաքին դահիճի հետ «խաղաղության դարաշրջան բացելու»: Ում հոգին խռով ա, միտքն ու բանականությունը դեռ խամրած չի, վստահ ա իր խղճի ու իր ճշմարտացիության վրա կռիվ ա տալու անկախ ամեն ինչից: