Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այն մասին, թե ինչ է պետք անել, որպեսզի մեզ նորից հարգեն ու ընկալեն որպես արժանապատիվ գործընկեր. Ավետիք Չալաբյան«Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին». Ֆլեշմոբ` Երևանի ողջ տարածքովՈւժեղ Հայաստանի կառուցման գործում իր դերն ու նշանակությունն է ունենալու Սամվել Կարապետյանը. Արմեն Եզեկյան20 հազար մատչելի բնակարան․ Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի սոցիալական առանցքը Վարկանիշի անկման ուղին. ինչու է Փաշինյանի երկրորդ ժամկետը վերածվել քաղաքական ճգնաժամի Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե իր վրաԾառուկյանը մարտահրավեր է նետել Օլիվեյրային Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Հայաստանին․ Ալիկ ՍարգսյանԵրբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի․ Մարիաննա ՂահրամանյանBirkin՝ բաժնետոմսերի փոխարեն․ նորաձևության սիրահարները 25,000 դոլար են ծախսում պայուսակների վրա և երդվում, որ դա ավելի լավ է, քան S&P-նԱշխարհի առաջատար իրավապաշտպաններից կազմված պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ, սակայն իշխանությունները նախընտրել են «փակ դռների» քաղաքականությունը. Ռոբերտ ԱմստերդամՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել ԱդրբեջանԻնչու հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը. մեզ հիմա կառավարում է Ադրբեջանը. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկմանԹիմոթի Շալամեն կարող է զրվկել «Օսկար»-ից՝ «ոչ ոքի չի հետաքրքրում օպերան և բալետը» մեկնաբանության համարՔՊ-ական Ռ. Ռուբինյանը կրկին խոսեց. ցավոք, այս մարդիկ նորմալ համակեցության կանոններ, մարդավայել խաղի նորմեր չեն պատկերացնում․ ստիպված պատասխանում եմ․ Արման ԱբովյանԻՀՊԿ-ն հաստատել է Պարսից ծոցում Safesea տшնկերի վրա իրականացված hարձակումը Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն Մարուքյան
Քաղաքականություն

Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, կամ որևէ հայ գործչի այդ հարցում զրպարտելուց առաջ, ազերիների լրատվամիջոցները թող հիշեն իրեն «ժողովրդական ճակատ» շարժումը. Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
 
Երեկ ազերները նշում էին 1992թ-ին Խոջալում, իրենց կողմից կազմակերպված, իրենց կողմից իրականացված և իրենց կողմից ճանաչված «ցեղասպանության» 30 ամյակը: Զավեշտալի էր, բայց նույնիսկ ուկրաինայի դեսպանն էր գնացել ու ծնկի իջել այդ 30 ամյա տրագիկոմեդիկ թատրոնի առջև:
 
Տրագեդիա, որովհետև մարդիկ են զոհվել, կոմեդիա` որովհետև ֆաշիստական Բաքուն շարունակում է անմեղ մարդկանց արյան վրա կեղտոտ քաղաքականություն վարել: Այս մասին խոստովանել է նաև Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովը` չեխ լրագրողին տրված իր հարցազրույցում (1992թ):
 
Ամենազավեշտալին այն է, որ 30 ամյակը նշող կեղծարար ֆաշիստները, (որոնք հանուն իրենց քաղաքական պայքարի, դաժանորեն սպանեցին հումանիտար միջանցքով անցած և ադրբեջանական վերահսկողության տակ գտնված իրենց հայրենակիցներին), շարունակում են մեղադրել մեզ հայերիս:
 
Սա մառազմ է, սովորական մառազմ, որը տեռորիստի ու հանցագործի հեգեբանությանն է հարիր` հանցանքը գործել ու այն գցել տուժողի վրա:
 
Երեկ բաքվի թերթերը կրկին հիշել էին ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահներին` այս անգամ էլ փորձելով Խոջալուի իրադարձության մեղքերը նրանց վրա բարդել:
 
Ասենք, որ նրանց քարոզչական տրյուկները չեն ստացվելու: Բազմաթիվ փաստեր կան, որոնք այլ բան են ասում:
Ֆաշիստական Բաքուն թող պատմի թե ինչու՞ սպանեցին լրագրող Չինգիզ Մուստաֆաևին, և ինչու՞ նրա նկարահանած ֆիլմը, ընդդիմության պահանջով, Ադրբեջանի խորհրդարանում ցուցադրելուց հետո, Բաքվում սկսվեցին զանգվածային ցույցեր, հրաժարականներ իսկ մի քանի օրից տեղի ունեցավ հեղաշրջում:
 
Ակնհայտ էր, որ ադրբեջանական «ժողովրդական ճակատ» շարժումը, իշխանությունը զավթելու համար էր կազմակերպել Խոջալուից անվտանգ դուրս եկած և Աղդամի տարածք հասած խաղաղ բնակիչներին:
 
Այնպես, որ Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, կամ որևէ հայ գործչի այդ հարցում զրպարտելուց առաջ, ազերիների լրատվամիջոցները թող հիշեն իրեն «ժողովրդական ճակատ» շարժումը: