Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այն մասին, թե ինչ է պետք անել, որպեսզի մեզ նորից հարգեն ու ընկալեն որպես արժանապատիվ գործընկեր. Ավետիք Չալաբյան«Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին». Ֆլեշմոբ` Երևանի ողջ տարածքովՈւժեղ Հայաստանի կառուցման գործում իր դերն ու նշանակությունն է ունենալու Սամվել Կարապետյանը. Արմեն Եզեկյան20 հազար մատչելի բնակարան․ Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի սոցիալական առանցքը Վարկանիշի անկման ուղին. ինչու է Փաշինյանի երկրորդ ժամկետը վերածվել քաղաքական ճգնաժամի Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե իր վրաԾառուկյանը մարտահրավեր է նետել Օլիվեյրային Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Հայաստանին․ Ալիկ ՍարգսյանԵրբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի․ Մարիաննա ՂահրամանյանBirkin՝ բաժնետոմսերի փոխարեն․ նորաձևության սիրահարները 25,000 դոլար են ծախսում պայուսակների վրա և երդվում, որ դա ավելի լավ է, քան S&P-նԱշխարհի առաջատար իրավապաշտպաններից կազմված պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ, սակայն իշխանությունները նախընտրել են «փակ դռների» քաղաքականությունը. Ռոբերտ ԱմստերդամՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել ԱդրբեջանԻնչու հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը. մեզ հիմա կառավարում է Ադրբեջանը. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկմանԹիմոթի Շալամեն կարող է զրվկել «Օսկար»-ից՝ «ոչ ոքի չի հետաքրքրում օպերան և բալետը» մեկնաբանության համարՔՊ-ական Ռ. Ռուբինյանը կրկին խոսեց. ցավոք, այս մարդիկ նորմալ համակեցության կանոններ, մարդավայել խաղի նորմեր չեն պատկերացնում․ ստիպված պատասխանում եմ․ Արման ԱբովյանԻՀՊԿ-ն հաստատել է Պարսից ծոցում Safesea տшնկերի վրա իրականացված hարձակումը Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն Մարուքյան
Քաղաքականություն

Ուկրաինայում ռուսական զորքերի հատուկ օպերացիայի առաջին իսկ օրվանից սկսվեց նաև Արևմուտքի տնտեսական պատերազմը Ռուսաստանի դեմ. Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
 
Ուկրաինայում ռուսական զորքերի հատուկ օպերացիայի առաջին իսկ օրվանից սկսվեց նաև Արևմուտքի տնտեսական պատերազմը Ռուսաստանի դեմ։ Այլ կերպ, քան զուգահեռ պատերազմ, այն անվանել չի ստացվում։ Նախ այն, որ կիրառվող ֆինանսա-տնտեսական միջոցառումների ծավալը՝ համաշխարհային պրակտիկայում նմանը երբեք չի ունեցել։ Եվ երկրորդ, չհայտարարված տնտեսական պատերազմի պաշտոնական նպատակը՝ ՌԴ տնտեսության քայքայումն է։
 
Հասկանալի է, որ օբյեկտիվորեն, Մոսկվան սիմետրիկ արձագանքելու տնտեսական հնարավորություններ չունի։ Բայց նաև ակնհայտ է, որ այդ ամենը չի կարող անպատասխան մնալ, և նման անհաշտ հակամարտության մեջ Արևմուտքը ստիպում է, որպեսզի Մոսկվան գործի դնի իր ողջ կարողությունները՝ ինչպես ռազմա-քաղաքական, այնպես էլ ֆինանսա-տնտեսական:
 
Այս հակամարտության թվացյալ տարօրինակ կողմն այն է, որ ԱՄՆ-ը առայժմ իրեն կարծես թե պահում է “ստվերում”, և մեծ հաշվով կուրծք չի ծեծում Ուկրաինան անհապաղ փրկելու համար:
Արդյունքում, չհայտարարված տնտեսական ճակատամարտի նյութական ազդեցությունը գրեթե ամբողջությամբ ընկնում է Ռուսաստանի և Եվրոպայի վրա: Իսկ ԱՄՆ-ն այստեղ և՛ հիմնական մասնակից է (շնորհիվ դոլարի՝ որպես համաշխարհային պահուստային արժույթի), և՛ անուղղակի մասնակից է (Ռուսաստանի հետ սահմանափակ կապերի պատճառով):
 
Եվրոպական լրատվամիջոցները նշում են, որ ԱՄՆ-ի տնտեսական միջոցառումներն ավելի չափավոր տեսք ունեն, քան եվրոպականները: Սակայն, կարծում եմ, դա երևի թե ժամանակի հարց է, և ԱՄՆ-ը սպասում է ռազմական հատուկ օպերացիայից հետո սկսվելիք քաղաքական գործընթացներին, որից հետո արևմտյան անսամբլում կստանձնի առաջին ջութակի դերը։ Հատկապես, որ Ռուսաստանը դուրս է մղվում Եվրոպայում տնտեսական ազդեցության բազմաթիվ ոլորտներից, որոնք ձեռք էին բերվել երկար տարիների համագործակցության արդյունքում:
 
Այն, որ աշխարհաքաղաքական թեժ հակամարտության խաղադրույքները հենց սկզբից բարձր էին լինելու, ՌԴ-ն շատ լավ էր պատկերացնում, և կարծում եմ պատրաստվել էր նաև դրան։ Անվտանգության երկարաժամկետ երաշխիքների ռուսական պահանջները նշանակում են եվրոպական, որոշ չափով նաև համաշխարհային քաղաքական կարգի վերանայման առաջարկ։ Ռուսաստանը՝ ՆԱՏՕ-ի և հավաքական Արևմուտքի գործողությունները, ավելի ու ավելի էր դիտարկում որպես իր շահերին սպառնացող և ինչ-որ պահի, սպառված համարելով դիվանագիտական ճանապարհով համաձայնության հասնելու հնարավորությունը, որոշեց պարտադրել իր պայմանները։
 
Գոյություն ունեցող կառուցվածքի կարդինալ փոփոխությունը լայնածավալ տեղաշարժ է, որը չի կարող հարթ անցնել: Արդյունքում վերանայումն իսկապես հիմնարար է լինելու, սակայն ոչ ոք չի ստանձնի առաջիկայում կանխատեսել դրա պարամետրերն ու ուժերի դասավորվածությունը։
 
Մինչ վերջերս, երբ հարցը վերաբերում էր աշխարհակարգին, որոշիչ խոսքը` Վաշինգտոնինն էր, ով գլոբալ քաղաքականության մեջ հաշվի էր առնում հիմնականում Պեկինի կարծիքի հետ: Սակայն այժմ Մոսկվան հավակնում է մասնակցից դառնալ այդ երկխոսությանը՝ նախաձեռնելով իր վճռորոշ գործողությունները Եվրոպայում։
Միաժամանակ, Չինաստանն իր ավանդույթի համաձայն, նախընտրում է սպասել ռուս-արևմտյան «հաղորդակցության» ավարտին։ Պեկինը հենց այնպես չի մանևրում, այլ փորձում է սխալ հաշվարկներ չանել, քանի որ ռազմաքաղաքական շահերով մոտ է Ռուսաստանին, իսկ տնտեսապես` ԱՄՆ-ին։ Երկուսն էլ համատեղելն իհարկե երկար ժամանակ չի հաջողվի, սակայն Չինաստանն առայժմ ձգտում է դրան։
 
Ռուս-արևմտյան առճակատումն ինչպես նշվեց` ասիմետրիկ է։ ԱՄՆ-ը և նրա եվրոպական դաշնակիցները զգալի առավելություն ունեն ֆինանսատնտեսական ոլորտում։ Իսկ Ռուսաստանը հայտնի է ռազմական ուժ կիրառելու իր կարողությամբ և պատրաստակամությամբ։ Ստացվել է աշխարհաքաղաքական բարդ համակցություն, ինչը կարող է անկանխատեսելի հետևանքների հանգեցնել: Այսինքն՝ այս հիմքի վրա դժվար է պատկերացնել, թե ապագայում ինչպե՞ս է կառուցվելու ուժերի անհրաժեշտ հավասարակշռությունը։
 
Ըստ այդմ, եթե ակնկալում ենք քիչ թե շատ կայունացում, ապա այն պետք է փնտրենք ուժերի հավասարակշռության մեջ։ Խնդիրը Ուկրաինան չէ, որն իր պոպուլիստ ղեկավարության պատճառով կործանվում է բախման թատերաբեմում: Աշխարհաքաղաքական այս հակամարտության քաղաքական, տնտեսական, գաղափարական և հումանիտար բաղադրիչը տրվել է Եվրոպային, մինչդեռ ԱՄՆ-ն ավելի ու ավելի է դիրքավորվում որպես Ռուսաստանի ռազմավարական հակակշիռ։
 
Այսինքն՝ ռազմավարական կայունությունը պետք է լրացվի այլ ոլորտներում ստեղծված անհավասարակշռությամբ։ Դա գուցե կողմերին լիարժեք չբավարարի, բայց թվում է, թե ստեղծված իրավիճակում պետք է հույս դնել միայն դրա վրա։ Արդյունքում` Արևմուտքը ստիպված է լինելու ընդունել Ռուսաստանի հիմնական պահանջները: