Թուրքիան ռուս-ուկրաինական ճգնաժամում ակնհայտորեն դուրս է եկել ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի որդեգրած արմատական գծից. Արթուր Ղազինյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Աշխարհում ձևավորված նոր իրավիճակը ստիպում է մայրցամաքի բոլոր պետություններին կատարել ռազմավարական աշխարհաքական ընտրություն պայմանական արևմուտքի և արևելքի միջև:
Թուրքիայի վարքագիծը Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական օպերացիային պահանջում է խորքային վերլուծություն և այն կենսական նշանակություն ունի Հայաստանի և աբողջ Հարավային կովկասի անվտանգության և ապագայի համար:
Որքան էլ որ պարադոքսալ չթվա, Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ և դաշինքի առանցքային գործընկեր մերձավոր արևելքում, զարմանալիորեն մերժում է միավորված արևմուտքի կողմից որդեգրած հակառուսական «պատժամիջոցային էյֆորիայի» մարտավարությունը:
Մասնավորապես.
1. Լինելով ՆԱՏՕ-ի անդամ, Թուրքիան հրաժարվեց միանալ արևմտյան պատժամիջոցներին.
2. փակեց Բոսֆորի և Դարդանելի նեղուցները բոլոր ռազմանավերի, իսկ փաստացի ՆԱՏՕ-ի ռազմանավերի համար, քանի Ռուսաստանի ռազմածովային ուժերն արդեն գտնվում են Սև ծովի ավազանում.
3. ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցում առաջարկել է փոխադարձ առևտուրը կազմակերպել ազգային արժույթներով՝ հրաժարվելով դոլարից:
Իսկ Ռուսաստանի դեմ գործած քայլերից հասանելի տեղեկատվությամբ արձանագրվել է թուրքական Բայրաքթարների վաճառքը Ուկրաինային և մերձավոր արևելքից վարձկանների տեղափոխումը ռազմական գործողությունների գոտի:
Ինչպես տեսնում ենք, Թուրքիան ռուս-ուկրաինական ճգնաժամում ակնհայտորեն դուրս է եկել ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի որդեգրած արմատական գծից, ինչը չի կարող չառաջացնել ԱՄՆ-ի և իր դաշնակիցների զայրույթը:
Նման վարքագիծը, եթե այն առաջիկայում չվերանայվի, ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից կորակվի դավաճանական և թիկունքից հարված ՆԱՏՕ-ին, ինչը Թուրքիային չի կարող ներվել:
Ասվածի կոնտեքստում պետք է դիտարկել երեկ ԱՄՆ նախագահ Բայդենի հեռախոսազրույցը Էրդողանի հետ՝ ուկրաինական ճգնաժամին միասնական մոտեցում ունենալու անթաքույց ցանկությամբ:
Եթե այս զրույցը էական ուղղումներ չմտցնի Էրդողանի աշխարհաքաղաքական վարքաբանության մեջ, ապա Էրդողանի ռեժիմը կդադարի ԱՄՆ-ի կողմից ընկալվել որպես հավատարիմ, վստահելի և կանխատեսելի գործընկեր, ինչը ենթադրում է, որ ԱՄՆ-ը առաջիկայում կօգտագործի բոլոր առիթները Էրդողանի ռեժիմը փոխելու համար:
ԱՄՆ-ը չի կարող հանդուրժել մերձավոր արևելքում ուժերի հավասարակշռության այսպիսի շեշտակի փոփոխություն, քանի որ դրա հետևանքով կկորցնի իր ազդեցությունը և վերահսկողությունը Միջերկրական ծովի և այն Սև ծովին միացնող նեղուցների նկատմամբ: Իսկ եթե դրան գումարենք նաև Թուրքիայի տարածքում գտնվող ԱՄՆ խոշորագույն ռազմաբազայի նշանակությունը, ապա իրադարձությունների նման զարգացումը լրջագույն հարված կհասցնի ԱՄՆ-աշխարհաքաղաքական կշռին, իսկ վերջնարդյունքում կհանգեցնի համաշխարհային ուժային կենտրոնի կարգավիճակի կորստին:
Տեսանելի առաջին առիթը, որ ԱՄՆ-ը կարող է օգտագործել Թուրքիայում իրեն լոյալ վարչակազմ հաստատելու համար, 2023թ-ի ամռանը սպասվող նախագահական ընտրություններն են, եթե իհարկե մինչ այդ չծագեն ներքաղաքական լուրջ ճգնաժամեր:
Իսկ Էրդողանի ռեժիմը դրսից փոխելու ցանկացած փորձ ներթուրքական գործընթացներին կներգավվի այնպիսի ուժային կենտրոններ, ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանն ու Իրանը:
Հ.Գ. Վերը շարադրվածն ընդամենը մի սցենար է, որն ունի իրականություն դառնալու շատ մեծ հավանականություն: Բայց այն, որ Թուրքիան ստիպված է լինելու կատարել ռազմավարական ընտրություն, դա անվիճելի է:
Իսկ Թուրքիայի կողմից կատարած ցանկացած աշխարհաքաղաքական ընտրություն կարող է դառնալ ճակատագրական ոչ միայն Էրդողանի ռեժիմի, այլ նաև թուրքական պետության և պետականության համար:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...
Նվազագույն կենսաթոշակը՝ 100 000 դրամ․ Նաիրի Սարգսյան