Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրենց` պարգևավճարներ, իսկ թոշակառուն չգիտի ինչպես ծախսի թոշակըԲովանդակային քննարկում՝ բաժանարար խոսույթի փոխարեն․ Շաքե ԻսայանՖեյսբուքի սրտկներից դուրս իրական կյանքն է, որտեղ փոփոխությունների սպասում կա և լինելու է փոփոխություն, լինելու է Ուժեղ Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են Փաշինյանին Ադրբեջանական բենզին կգնե՞ք ԶՊՄԿ-ում «Գիրք նվիրելու օրը» անակնկալներով անցավԱմենաինտելեկտուալ, ամենամեծ, ամենահայրենասեր, ամենա–ամենա՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը ծնվել է հենց այս օրը. Մհեր ԱվետիսյանՊարտադիր կանխարգելիչ հետազոտություն անվճար, տարեկան մեկ անգամ. Հրայր ԿամենդատյանՍուրեն Սուրենյանցը ներկայացրեց «Ոչ Արևմտյան Ադրբեջանին» ժողովրդական շարժումը (տեսանյութ) Մեր բանակը կարող է կրկին լինել ամենահզորը տարածաշրջանում․ Ավետիք ՉալաբյանԱրցախի վերահայացումը մեր քաղաքական ուղեգծի առանցքային տարրերից մեկն է լինելու. Ավետիք Չալաբյան Պետությունը պետք է աջակցի կրթությունից հետո համայնք վերադարձող երիտասարդին․ Ցոլակ ԱկոպյանԹուրքիան և Ադրբեջանը չպետք է թելադրեն Հայաստանի ապագան․ Արմեն ՄանվելյանՄեկնարկել է «Հաղորդակցության եղանակների բարեկամության մոնիթորինգ - 2025» շնորհանդեսը (լուսանկարներ, տեսանյութ)Խոշոր հարկատուների առանցքային դերը ՀՀ պետական բյուջեում Մարթա Կոսը մարտի 19-20-ը կայցելի Հայաստան Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի Ինձ են դիմել «Համահայկական ճակատ» շարժման կազմում գործող համանուն կուսակցության և «Ժողովրդական աշխարհազոր»-ի մի խումբ մեր հայրենակիցներ. Արշակ ԿարապետյանՎերադարձնենք լավատեսությունը հայ գյուղացուն. այգիներում չմթերված բերք չի՛ մնալու. տեսանյութՈւկրաինայի հարցով եռակողմ բանակցություններն այս պահին գտնվում են այն փուլում, որը հանրային քննարկում չի նախատեսում. Պեսկով
Քաղաքականություն

Բաքվի 5 կետերը․ Հայաստանի ղեկավարությունը պատրաստ է գործարքի

«Պայմանագրի ստորագրմանը, բնականաբար, պետք է նախորդի այդ թեմայով բանակցային գործընթացը, ու քանի որ փոխադարձ հայտարարությունները մինչև օրս կոնկրետ բանակցային գործընթացի չեն վերածվել, քանի որ երկու երկրները ուղիղ բանակցությունների հարուստ փորձ չունեն, Հայաստանն առաջիկայում թերևս կդիմի միջնորդներին (ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը) Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով: Հարցը ներկայումս գտնվում է մշակման փուլում», – ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը մտադիր է խաղաղության պայմանագիր ստորագրել Բաքվի հետ:

Ի՞նչ է նշանակում «թերևս»: Ի՞նչն է խանգարում Հայաստանի ԱԳՆ-ին հիմա դիմել Մինսկի խմբի համանախագահներին։

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն Անթալիայում է, որտեղ ջերմ հանդիպում է ունեցել թուրք գործընկերոջ հետ, իսկ ավելի վաղ հանդիպել է Լավրովի հետ և ասել, որ նոր հանգամանքներ են ի հայտ եկել, և անհրաժեշտ է խորհրդակցել։

Լավրովը Անթալիայում հանդիպել է նաև Բաքվի արտգործնախարար Բայրամովի հետ, որի հետ քննարկել է եռակողմ պայմանավորվածությունների անվերապահ կատարումը։

Այս հանդիպումից անմիջապես հետո Բայրամովը հայտարարել է, որ «Ադրբեջանը Հայաստանին է ուղարկել հարաբերությունների կարգավորման փաստաթուղթ՝ բաղկացած 5 կետից եւ սպասում է պատասխանի»։ «Մոտ մեկ տարի է, ինչ Հայաստանից մեր առաջարկին արձագանք չի եղել։ Իր բարի կամքը դրսևորելու համար ադրբեջանական կողմը վերջերս նոր առաջարկ է արել Հայաստանին։ Առաջարկը համապարփակ փաստաթուղթ է… Մենք հայկական կողմին առաջարկել ենք մի քանի հիմնարար սկզբունքներ, որոնք ըստ էության ներառում են Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումը։ Մենք արտահայտել և հաստատել ենք մեր կարծիքը պետությունների միջև հարաբերությունների կարգավորման հիմնական սկզբունքներին և ավանդույթներին համապատասխան»։

Նրա տեղակալ Խալաֆ Խալաֆովը մանրամասնել է, որ Բաքուն պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել Երեւանի հետ։ Ադրբեջանի գլխավոր առաջնահերթությունը հաղորդակցությունների վերականգնումն է, այդ թվում՝ Նախիջևանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհային կապի բացումը։ «Մենք պատրաստ ենք առանց որևէ նախապայմանի սկսել Հայաստանի հետ սահմանի սահմանազատման գործընթացը»,- ասել է փոխնախարարը։

Լրատվամիջոցները հայտնել են, որ Անթալիայում կարող է կայանալ Բայրամով-Միրզոյան-Չավուշօղլու հանդիպումը։ Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի կառավարությունը պնդում է, որ Թուրքիայի հետ երկխոսությունը տեղի է ունենում «առանց նախապայմանների», Բաքվի նոր առաջարկները, Լավրովի «խորհուրդները» և Չավուշօղլուի քմծիծաղը վկայում են, որ նախապայմանը խաղաղության պայմանագրի ստորագրումն է, այլ կերպ ասած՝ այսպես կոչված «Ադրբեջանի» ճանաչումը, Արցախի հանձնումը եւ Նախիջեւանի՝ 1921թ. Մոսկվա/Կարսի հաստատած ընդամենը պայմանագրային պրոտեկտորատ կարգավիճակի փոփոխությունը «Ադրբեջանի» բացառիկ իրավասության տարածքի: Հատկապես վերջին հանգամանքը սպառնում է ոչ միայն Սյունիքին, այլեւ Երեւանին»։

Հայաստանի իշխանությանը համաձայնության գալու հարցում «օգնելու» համար Բաքուն անջատել է գազն Արցախում ու սկսել ահաբեկել խաղաղ բնակավայրերը։ Այն, որ Հայաստանի ԱԳՆ-ն դեռ մտածում է՝ արդյոք արժե դիմել ԵԱՀԿ-ին, վկայում է, որ Հայաստանի ղեկավարությունը պատրաստ է գործարքի։