«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն Արցախում է
Հայաստանի Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը Արցախի Հանրապետության մայրաքաղաքում աշխատանքային հանդիպումներ է ունեցել Արցախի Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք-ՔՄԴ», Արցախի «Արդարություն» և «Հայ Հեղափոխական Դաշնակցությոն» խմբակցությունների ղեկավարների և ներկայացուցիչների, ինչպես նաև Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:
Քննարկումների առանցքում են եղել Արցախում տիրող իրավիճակը և հրատապ լուծման անհրաժեշտություն պահանջող այն խնդիրները, որոնք առաջացել են Ադրբեջանի շարունակական ագրեսիայի հերթական դրսևորումների արդյունքում, այդ թվում՝ ռազմական, հումանիտար, սոցիալական, հոգեբանական, տեղեկատվական, քարոզչական ագրեսիայի դիմագրավման հարցերը, անվտանգության խնդիրների լայն շրջանակն ու քաղաքական առկա և նորացող մարտահրավերները:
Հատուկ ուշադրություն է դարձվել Արցախում գազատարի վնասման և Ադրբեջանի հանցագործ վարքագծի պատճառով ներկայում գազատարի վերականգնման անհնարինության և դրա հետևանքով առաջացած հումանիտար աղետի հետ կապված հարցերին:
Կողմերն անդրադարձել են նաև քաղաքական համագործակցության և համակարգված աշխատանքի կարևորությանը և դրանից բխող առաջնահերթություններին:
Ձեռք են բերվել համապատասխան պայմանավորվածություններ:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...
Նվազագույն կենսաթոշակը՝ 100 000 դրամ․ Նաիրի Սարգսյան