Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ մարտի 21-ից 27-ը
ԽՈՅԵՐ
Մտերիմները կհիասթափեցնեն ձեզ։ Աստղերը խորհուրդ են տալիս հնարավորինս նվազեցնել հարազատների հետ շփումը եւ մնալ միայնակ։ Հետո դուք կզգաք, որ իզուր էիք բարկացել։
ՑԼԵՐ
Բարեհաջող ժամանակ է անձնական կյանքում փոփոխություններ կատարելու համար։ Փորձեք երկար ժամանակ տրամադրել ձեր սիրելիին։ Հակառակ դեպքում ստիպված կլինեք մտածել հարաբերությունները շտկելու մասին։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Ձեր զուգընկերը/զուգընկերուհին անակնկալ կմատուցի ձեզ, սակայն այն այդքան էլ հաճելի չի լինի։ Աստղերը խորհուրդ են տալիս զսպել էմոցիաները։ Նման իրավիճակներում դուք դեռ շատ եք հայտնվելու։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Աստղերը խորհուրդ են տալիս արդեն գոյություն ունեցող հարաբերություններն ավելի ամրապնդել։ Հավատացեք, դուք ճիշտ ընտրություն եք կատարել։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Ձեր ուրախությունը կախված կլինի սիրելի անձնավորության տրամադրությունից: Միայն նրա ժպիտը կարող է ուրախություն պարգեւել ձեզ: Այնպես որ` այսօր աշխատեք միմյանց դրական էմոցիաներ փոխանցել։
ԿՈՒՅՍԵՐ
Այն, ինչ թվում էր՝ անսասան էր եւ ձեզ համար կարող էր ծառայել որպես կամուրջ, հանկարծ կփլվի։ Սակայն հուսահատվել պետք չէ։ Փորձեք հավասարակշռություն մտցնել ձեր կյանքում եւ նոր կամուրջներ կապել։
ԿՇԵՌՔՆԵՐ
Ձեր սիրելին կատակելու տրամադրություն չի ունենա։ Փորձեք ավելի լուրջ լինել։ Հակառակ դեպքում ձեր ու նրա միջեւ մի շարք տարաձայնություններ կառաջանան։
ԿԱՐԻՃՆԵՐ
Կսիրահարվեք, բայց աստղերը խորհուրդ են տալիս մոռանալ այդ նոր ինտրիգը։ Դուք դեռ կհասցնեք հանդիպել ձեր կյանքի իրական սիրուն։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Ձեր եւ ձեր սիրելիի միջեւ կլինի կարեւոր խոսակցություն, որից չեք կարողանա խուսափել։ Խնդիրների լուծման համար էլ ձեզ կտրվի ընդամենը մեկ շաբաթ:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Ձեր ընտրյալը կհիշի անցյալը եւ կփորձի քննարկել ձեր կողմից մոռացված իրադարձությունները։ Փորձեք կատակել ու փոխել խոսակցության թեման։
ՋՐՀՈՍՆԵՐ
Շաբաթը խոստանում է ձեր զուգընկերոջն ավելի լավ ճանաչելու հնարավորություն տալ ձեզ։ Իսկ ճիշտ որոշում եք կայացրել, թե ոչ՝ ինքներդ կորոշեք։
ՁԿՆԵՐ
Դուք պետք է կատարեք ձեր առաջին քայլը։ Հավատացած եղեք դուք չեք մերժվի սիրելիի կողմից։




















Դավաճանության 8 անսպասելի նշանները
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Ինչո՞ւ է ուրբաթ 13-ը համարվում անհաջող
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
TRIPP-ը Էրդողանի և Ալիևի նախագիծն է․ Ավետիք Քերոբյան
Հայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը