Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այն մասին, թե ինչ է պետք անել, որպեսզի մեզ նորից հարգեն ու ընկալեն որպես արժանապատիվ գործընկեր. Ավետիք Չալաբյան«Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին». Ֆլեշմոբ` Երևանի ողջ տարածքովՈւժեղ Հայաստանի կառուցման գործում իր դերն ու նշանակությունն է ունենալու Սամվել Կարապետյանը. Արմեն Եզեկյան20 հազար մատչելի բնակարան․ Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի սոցիալական առանցքը Վարկանիշի անկման ուղին. ինչու է Փաշինյանի երկրորդ ժամկետը վերածվել քաղաքական ճգնաժամի Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե իր վրաԾառուկյանը մարտահրավեր է նետել Օլիվեյրային Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Հայաստանին․ Ալիկ ՍարգսյանԵրբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի․ Մարիաննա ՂահրամանյանBirkin՝ բաժնետոմսերի փոխարեն․ նորաձևության սիրահարները 25,000 դոլար են ծախսում պայուսակների վրա և երդվում, որ դա ավելի լավ է, քան S&P-նԱշխարհի առաջատար իրավապաշտպաններից կազմված պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ, սակայն իշխանությունները նախընտրել են «փակ դռների» քաղաքականությունը. Ռոբերտ ԱմստերդամՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել ԱդրբեջանԻնչու հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը. մեզ հիմա կառավարում է Ադրբեջանը. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկմանԹիմոթի Շալամեն կարող է զրվկել «Օսկար»-ից՝ «ոչ ոքի չի հետաքրքրում օպերան և բալետը» մեկնաբանության համարՔՊ-ական Ռ. Ռուբինյանը կրկին խոսեց. ցավոք, այս մարդիկ նորմալ համակեցության կանոններ, մարդավայել խաղի նորմեր չեն պատկերացնում․ ստիպված պատասխանում եմ․ Արման ԱբովյանԻՀՊԿ-ն հաստատել է Պարսից ծոցում Safesea տшնկերի վրա իրականացված hարձակումը Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն Մարուքյան
Քաղաքականություն

Նիկոլի, վերջին իրադարձությունների և անելիքի մասին. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել՝

Երեկ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում մի շարք հայտարարություններ արեց, իսկ արդեն այսօր իր քարոզիչները լծվել են հերթական անհեթեթությունները տարածելուն:
 
❗ Ներկայացնեմ իրավիճակը ՝ հերձելով Նիկոլի և իր քարոզչամեքենայի ստերը:
 
❗ 1. Տարածքային ամբողջականության սկզբունքը վերաբերում է պետությունների միջև եղած հարաբերություններին:
 
2. Տարածքային ամբողջականության սկզբունքը բացարձակ կապ չունի ինքնորոշման իրավունքի սկզբունքի հետ և չի հակասում այդ սկզբունքին, որովհետև տարածքային ամբողջականության հարցը վերաբերում է 2-3 պետությունների հարաբերություններին, իսկ ինքնորոշման իրավունքը՝ ժամանակին մի պետության շրջանակներում մի մասի ինքնորոշման, ժողովրդի առանձին, ազատ ապրելու իրավունքի կայացման երաշխավորման մեխանիզմների մասին:
 
3. Տարածքային ամբողջականության սկզբունքը միջազգային իրավունքի մեջ դեկլարատիվ իմաստով պարտադիր է, երբ դառնում ես այս կամ այն միջազգային կազմակերպության անդամ:
 
❗ Հիշեցնեմ, ուղիղ եթերում ես բացահայտեցի Արարատ Միրզոյանի և Նիկոլ Փաշինյանի սուտը, թե իբրև Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ԱՊՀ անդամ դառնալիս:
 
 
❗ Հայ-ադրբեջանական հակամարտության մեջ Հայաստանը երբևէ չի հայտարարել տարածքային նկրտումների մասին Ադրբեջանի նկատմամբ, մինչդեռ առ այսօր մենք Ալիևի շուրթերից լսում ենք Երևանի, Սևանի, Սյունիքի հետ կապված ադրբեջանական ոտնձգությունների մասին:
 
❗ Արցախյան հակամարտությունը պետք է կարգավորվեր Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված 3 հիմնարար սկզբունքների հիման վրա.
 
1. Ուժի չկիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի բացակայություն,
 
2. Տարածքային ամբողջականություն,
 
3. Ազգերի ինքնորոշման իրավունք:
 
❗ 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից ոտնահարվեց և խախտվեց Մինսկի խմբի համանախագահների «ուժի չկիրառման» սկզբունքը։
 
❗ Երկրորդ սկզբունքը ՝ «տարածքային ամբողջականության», այս ապիկար իշխանությունների կողմից է առաջ մղվում՝ փաթեթավորելով այն «խաղաղության դարաշրջանի» մեր պատրաստակամության մեջ:
 
❗ 2 սկզբունքների խախտման դեպքում «որբ» է մնում երրորդ սկզբունքը։
 
❗ Այս աննորմալ իշխանությունը բացարձակ չի խոսում ազգերի ինքնորոշման իրավունքի մասին, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին:
 
❗ Նիկոլ Փաշինյանը երեկ ի շարս այլ հիմարությունների ՝ հայտարարեց, թե Արցախ գազ մատակարարող գազատարը 3 օր է խափանված, մինչդեռ 2 շաբաթ խնդիրն առկա էր և սրանք համառորեն փորձում էին կոծկել դա։
 
❗ Այս իշխանությունները նոյեմբերի 9-ի խայտառակ հայտարարությունը ստորագրելիս ոչ միայն դավաճան, այլև տգետ են եղել, ճիշտ չեն գնահատել Լաչինի 5 կիլոմետրանոց միջանցքի կարեւորագույն նշանակությունը։
 
❗ Նիկոլը չի հանգստացել տալով Արցախի 75 տոկոսն ու 5000 զոհ: Նոյեմբերի 9-ի հայտարարագրով նա նմանատիպ ականներ է դրել հայկական շահերի տակ։
 
❗ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ Սերժ Սարգսյանի ՝ կոնտեքստից կտրած հատված մեջբերեց:
 
❗ Սերժ Սարգսյանի խոսքերի մեջ հստակ նշվում է ՝ մենք երբեք չենք ունեցել տարածքային նկրտումներ Ադրբեջանի նկատմամբ:
 
❗ Եթե դու՛, Նիկո՛լ, դիտարկում ես «խաղաղության դարաշրջանի» թեզը որպես ռազմավարություն, դա նշանակում է, որ թույլ ես տալու մեզ «կզցնել», նսեմացնել, ոչնչացնել:
 
❗ Հասնել խաղաղության դարաշրջանի մի ժամանակում, երբ 2 կողմից քեզ ճնշում են ու ուզում ոչնչացնել, անհնար է:
Անհնար է ապրել միակողմանի խաղաղության դարաշրջանում:
 
❗ Որքան Նիկոլը մնում է իշխանության, այդքան մենք կորցնում ենք տարածքներ, ունենում ենք զոհեր, նսեմացնում են մեր արժանապատվությունը:
 
❗ Երբ թուրքն այնքան է «հաբռգել», որ խախտում է եռակողմ հայտարարությունը, իսկ դու «այնքան չկաս», որ այս հարցերը բարձրացնես, դու՛ ես մեղավոր ստեղծված իրավիճակի մեջ՝ դու և քո քաղաքական գոյությունը:
 
❗ Անցյալ տարի ապրիլին Նիկոլն ընտրություններից առաջ խաբում էր մարդկանց, խոստանում էր առաջ տանել «անջատում հանուն փրկության» թեզը, ու՞ր է այդ թեզը: Փոխարենը ՝ Նիկոլի թիմակիցները առաջ են տանում թեզը, որ այո, Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում:
 
❗ Արցախի հարցը լուծվելու է Երևանում:
 
❗ Ես ներողություն եմ խնդրում, որ արցախահայությունը դեռ վճարում է այն բանի համար, որ մենք ունակ չենք հեռացնելու Նիկոլին՝ քաղաքական իմաստով:
 
❗ Պետք է հայի զայրույթի, արժանապատվության, կորուստների ցավի պայթյուն լինի, որպեսզի մեզ չպայթեցնեն որպես ժողովուրդ: