Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այն մասին, թե ինչ է պետք անել, որպեսզի մեզ նորից հարգեն ու ընկալեն որպես արժանապատիվ գործընկեր. Ավետիք Չալաբյան«Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին». Ֆլեշմոբ` Երևանի ողջ տարածքովՈւժեղ Հայաստանի կառուցման գործում իր դերն ու նշանակությունն է ունենալու Սամվել Կարապետյանը. Արմեն Եզեկյան20 հազար մատչելի բնակարան․ Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի սոցիալական առանցքը Վարկանիշի անկման ուղին. ինչու է Փաշինյանի երկրորդ ժամկետը վերածվել քաղաքական ճգնաժամի Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե իր վրաԾառուկյանը մարտահրավեր է նետել Օլիվեյրային Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Հայաստանին․ Ալիկ ՍարգսյանԵրբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի․ Մարիաննա ՂահրամանյանBirkin՝ բաժնետոմսերի փոխարեն․ նորաձևության սիրահարները 25,000 դոլար են ծախսում պայուսակների վրա և երդվում, որ դա ավելի լավ է, քան S&P-նԱշխարհի առաջատար իրավապաշտպաններից կազմված պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ, սակայն իշխանությունները նախընտրել են «փակ դռների» քաղաքականությունը. Ռոբերտ ԱմստերդամՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել ԱդրբեջանԻնչու հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը. մեզ հիմա կառավարում է Ադրբեջանը. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկմանԹիմոթի Շալամեն կարող է զրվկել «Օսկար»-ից՝ «ոչ ոքի չի հետաքրքրում օպերան և բալետը» մեկնաբանության համարՔՊ-ական Ռ. Ռուբինյանը կրկին խոսեց. ցավոք, այս մարդիկ նորմալ համակեցության կանոններ, մարդավայել խաղի նորմեր չեն պատկերացնում․ ստիպված պատասխանում եմ․ Արման ԱբովյանԻՀՊԿ-ն հաստատել է Պարսից ծոցում Safesea տшնկերի վրա իրականացված hարձակումը Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն Մարուքյան
Քաղաքականություն

Ձեր հերթը հետո է գալու. Հայկ Մամիջանյան

Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

Արյունոտ հացը

Ես արդեն տևական ժամանակ է անիմաստ եմ համարում արձագանքել Ստյոպա Սաֆարյանին, որովհեևւ իմ ու ընկերներիս պայքարը «ֆաս» հրամանը տվողի ու մեր երկիրը կործանողի հետ է, այլ ոչ թե այդ հրամանը ջանասիրաբար կատարողների։ Ձեր հերթը հետո է գալու։ 

Բայց այս անգամ բացառություն կանեմ, որովհետև լարված իրավիճակում նշվածը փորձում է հերթական էժան ստերը տարածել Ղարաբաղյան հակամարտության մասին։

1. Մայնդորֆյան դեկլարացիան առաջին ազդեցիկ փաստաթուղթն էր, որով Ադրբեջանը ընդունեց Մադրիդյան սկզբունքները՝ ներառյալ ինքնորոշման իրավունքը։


2. Եթե Ստյոպա Սաֆարյանը անգրագետ լիներ՝ ուշադրություն չէի դարձնի, բայց ախր ինքը գիտի, որ Մայնդորֆյան փաստաթղթում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին հղում կա։ Ինքը շատ լավ գիտի, որ դեկլարացիայում ՄԱԿ-ի մասին որեւէ հիշատակում չկա, պարզապես իրեն դուր է գալիս իր նոր դերը այս իշխանությունների մոտ՝ քայլող Perfect TV։

3. Նշված անհատը մոռանում է, որ այն ժամանակ սազն առած գովերգում էր հայ-թուրքական արձանագրությունների ստեղծման գործընթացը։ Իհարկե ինքը դա անում էր ոչ այն պատճառով, որ դա իրապես մեր երկրի համար բարեբեր գործընթաց էր, այլ որպեսզի մեզ հաճոյանա, պարզապես մենք դա բանի տեղ չէինք դնում։ Հա, մեկ էլ, էտ ձեր էժան քարոզչական трюк-ները, երբ Փաշինյանը ամեն կերպ փորձում է հավատարմություն ցույց տալ ռուսական կողմին, ուղիղ եթերում զանգերով սաստում է այս իրավիճակի համար պայթյունավտանգ անհեթեթություններ ասող Էդուարդ Աղաջանյանին, իսկ մյուս ձեռքով Play տալիս հակառուսական գործիչների խազված սկավառակը կգնաք ձեր ֆեյքերի ֆաբրիկաներում կանեք։ Հայ-թուրքական արձանագրությունները ոչ թե Մոսկվա-Անկարա, այլ Երեւան-Մոսկվա-Բրյուսել-Վաշինգտոն-Անկարա ծիրի մեջ էին։

4. 3-րդ Արցախյան պատերազմի ժամանակ Նախագահ Սարգսյանը եղել է Արցախում, իսկ Հանրապետականի ներկայացուցիչները առաջին իսկ օրը հայտարարել են ներքաղաքական օրակարգը դադարեցնելու մասին եւ առաջնագծից մինչեւ կուսակցական դիվանագիտության խրամատներ կատարել է մեր երկրի համար անհրաժեշտ գործողությունները։ Պատերազմից հետո, այո, Նախագահ Սարգսյանը մի քանի հարցազրույցներ է տվել, որովհետեւ մենք հարգում ենք Հայաստանի Հանրապետության եւ Արցախի քաղաքացուն ու չենք թույլ տա իրեն կերակրել ստերով։ Քաղաքացիները պիտի իմանան ողջ իրականությունը ու դրա հիման վրա կարծիք ձեւավորեն։ Ես իհարկե Ստյոպա Սաֆարյանին խորհուրդ կտայի նորից նայել այդ հարցազրույցները ու հասկանալ Ղարաբաղյան հակամարտության իրական գործըթնացը, բայց գիտեմ, որ նա վարձատրվում է դրանք «չհասկանալու» համար։
Այսօր երեկոյան, երբ կիսագռանտային եւ կիսալափամանային գումարներով հաց կառնես՝ իմացի, որ այդ հացը արյունոտ է…

ՀԳ

Արցախում ստեղծված իրավիճակին կանդրադառնամ առանձին: