Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան

ԱՄՆ-ում մահացել է Հայրենական մեծ պատերազմի հայազգի վետերան Ռոզալյա Ասոյանը

Մարտի 28-ին ամերիկյան Կանզաս Սիթի քաղաքում 98 տարեկանում կյանքից հեռացել է հայազգի դերասանուհի, Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզալյա Ասոյանը։ Կովկասի պաշտանության մասնակիցն ընդամենը մի քանի օրից բոլորելու էր 99-ամյակը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Հյուսթոնում ՌԴ գլխավոր հյուպատոսության տարածած հաղորդագրությանը հղումով։

«Խոր ափսոսանքով տեղեկացանք Կանզաս Սիթիում Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզալյա Խրիստոֆորովնա Ասոյանի մահվան մասին։ Հատկապես ցավալի է, որ նա ընդամենը չորս օր չապրեց մինչև իր հաջորդ՝ 99-ամյակի ծննդյան օրը», - ասված է հաղորդագրության մեջ։

1942 թվականին 19-ամյա Ռոզալյա Ասոյանն ինքնակամ մեկնել է ռազմաճակատ և պարգևատրվել «Կովկասի պաշտպանության համար» մեդալով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո նա դերասանուհի է դարձել և երկար տարիներ աշխատել է թատրոնում։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո դերասանուհին արգագաղթել է ԱՄՆ, որտեղ էլ բնակվել է մինչև կյանքի վերջ։