Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Մշակույթ

Չեմ հավատում, որ այնպիսի հայ տղա կա, որն ազնիվ գաղափարով ինձ կհամարի դավաճան կամ թուրք․ Սոս Ջանիբեկյան

Դերասան, հաղորդավար Սոս Ջանիբեկյանը ArmDaily.am-ի հետ զրույցում խոսել է երեկ տեղի ունեցած միջադեպի մասին, երբ ցուցարարները, փողոցում տեսնելով նրան, թուրք էին անվանել։

-Պարոն Ջանիբեկյան, երեկ միջադեպ է տեղի ունեցել ընդդիմության երթի ժամանակ և հրապարակված տեսանյութերում երևում է, որ ակցիայի մասնակիցները շիշ են նետում Ձեր ուղղությամբ։ Դուք ինչպե՞ս եք մեկնաբանում այդ միջադեպը

-Ես ողջ եմ, առողջ եմ, ամեն ինչ նորմալ է։ Ոչ ոքից նեղացած չեմ։ Իհարկե՝ թուրք և դավաճան բառերը վիրավորական են, բայց ես քայլելու եմ իմ փողոցով, երբեք ճանապարհս չեմ փոխելու, երբեք քայլերս չեմ արագացնելու։ Իսկ 2000 հոգին 1 հոգու համեմատականության մեջ իսկապես ֆիզիկապես անհնար է ինչ-որ մարդկանց լսել, ինչ-որ մարդկանց պատասխանել և ինչ-որ մարդկանց ուշադրություն դարձնել։ Իրենց առողջություն, սեր, խաղաղություն։
 
Ինձ մարմնական ոչ մի վնասվածք չի հասցվել, ինձ ոչ մի շիշ չի կպել, ես նույնիսկ հետո եմ իմացել, որ այդտեղ շիշ են առհասարակ շպրտել։

Խաղաղություն իրենց ընտանիքներին, իրենց հոգու մեջ, իրենք իմ հայ եղբայրներ են։

-Օրեր առաջ Ձեր մասնակցությամբ ևս մեկ միջադեպի մասին էր մամուլը գրում, որ  Տերյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում Ձեզ ծեծի է ենթարկվել։

-Դա փողոցային սովորական միջադեպ էր՝ քաղաքական տարբեր հայացքների համար։ Բարձր խոսել ենք, մեզ եկել են՝ բաժանել են՝ մտածելով, որ կարող է դիմենք ֆիզիկական օգնությանը, բայց այդպիսի բան չէր էլ կարող լինել, դրան չէր էլ հասել։ Երևի ինչ-որ մեկը տեսել է և ենթադրել է, որ դա դաժան ծեծ է ինձ համար։ Քանի որ ես միշտ քայլելու եմ իմ քաղաքում պարզ ճակատով բոլորի դիմաց, ինչպես հիմա քայլում եմ Արցախում, ինչպես քայլում եմ Ստեփանակերտում, այնպես քայլելու եմ Երևանում և ես իմ ներսում գիտեմ, որ ես ոչ մի արած վատ բան չունեմ, որը դավաճանություն կամ թուրք բառերին կարժանանա։ Ես դեռ չեմ հասցրել դրա պատասխանը ոչ ոքից լսել, ով ինձ այդպիսի բան է ասում, որովհետև կամ ասել են 2000 հոգով միասին, կամ մի անգամ դեպք է եղել, որ ասել եմ փողոցում մեքենայով անցնելիս։

Այնուամենայնիվ ես հասկանում եմ, որ քաղաքական շահերի, հայացքների, քաղաքական հեղինակությունների դրդմամբ է դա։ Ես չեմ հավատում, որ այդպիսի հայ տղա կա, որ ազնիվ մղմամբ, ազնիվ գաղափարով ինձ կհամարի դավաճան կամ թուրք։ Ես վստահ եմ, որ դա այդպես չի։ Ես իրենց սիրում եմ, համարում եմ իմ եղբայրներ։ Իրենց խաղաղություն, խաղաղ ցույցեր, թող իրենց ոչ մի վնաս չպատճառվի։

-Որպես արվեստագետ և հանրային գործիչ՝ ինչպե՞ս եք գնահատում և ի՞նչ կարծիք ունեք ներկայում երկրում տիրող վիճակի վերաբերյալ։

-Կարծում եմ՝ սա տարիների կուտակված հանգուցալուծումն է, սա տարիների կուտակված իրար հանդեպ թշնամանք և ատելություն էր, որը վախի մթնոլորտում քողարկված էր, սա իրական մեր՝  հայերիս, արատն է, որը այս պահին շատ մեծ դրսևորում ունի, իսկ ցանկացած հիվանդություն, ցանկացած ախտ ամենալավ ապաքինումը ստանում է միայն իր ամենագագաթնակետային դրսևորման ժամանակ։

-Իսկ հասարակության մեջ տիրող այդ ատելությունը, Ձեր կարծիքով, երբվանի՞ց սկսվեց գեներացվել և ամենավառ դրսևորումը ունենալ։ Չէ որ մենք միշտ չէ՞, որ այսպիսին ենք եղել։

-Գիտեք, գոյություն ունեն ոչ դեմոկրատական, ոչ ժամանակակից երկրներ, մարզեր, որտեղ հեղինակություն վայելում է, «ավտոմատը ուսին կախված» բարձրաստիճան զինվորականը։ Քանի որ մենք նույնպես ոչ լիարժեք զարգացած երկիր ենք, այստեղ ժամանակին հեղինակություն ունեին բարձրաստիճան զինվորականները, «ավտոմատը ուսին կախված» գեներալները, ում վախից և սարսափից Հայաստանում տիրում էր համերաշխության մթնոլորտ արտաքին շերտում, երևի դա բնորոշ է պատերազմական երկրներին։ Էզոթերիկ իմաստով աշխարհը հիմա գնում է թափանցիկության և չկա ոչ մի բան քողարկված, թաքուն և բոլորին հասանելի է, թե ինչ է կատարվում աշխարհում, միայն ինֆորմացիոն պատերազմը կարող է դա խեղաթյուրել։ Գլոբալ իմաստով՝ այն ժամանակ այդ ատելությունը, կարծում եմ, կար որովհետև դա չի կարող առաջանա 2-3 տարում ուղղակի քողարկված էր այդ «ավոտմատը ուսին գցած» հեղինակությունների շնորհիվ։ Հնարավոր է, որ հայ ժողովրդին հենց դա էլ պետք է, քանի որ ժողովրդավարական երկիր դառնալը շատ է դժվարանում մեզ համար՝ չգիտես ինչու, բայց, եթե էդպես է՝ ես ցավում եմ։ Ես 2018 թվականին կանգնեցի հեղափոխության կողքը՝ դեպի քաղաքակիրթ, դեպի դեմոկրատական, դեպի ազատ և օրենքով ժողովրդավարական Հայաստանի ակնկալմամբ, բայց հնարավոր է, որ մեր հանրությանը իրականում պետք են «ավտոմատները ուսերին» բռնապետներ, վախի մթնոլորտ, որ կարգուկանոն լինի, մտրակ, որպեսզի բոլորն իրենց տեղն իմանան, որովհետև ազատ խոսքի, ոչ ազատ վարքի դրսևորման ոչ ինտելեկտը, ոչ քաղաքակրթությունը, ոչ զարգացվածությունը, ցավոք սրտի, դեռ չունենք: Կամ էլ պիտի համբերությամբ զինվենք և համառորեն գնանք դեպի քաղաքակիրթ աշխարհ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։