Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան

«Մարդուն պետք է սիրել նրա կենդանության օրոք. Ես, ցավոք, չհասցրեցի հրաժեշտ տալ»․ Մերի Մակարյան

Հաղորդավարուհի, դերասանուհի Մերի Մակարյանն իր ինստագրամյան էջում գրառում է կատարել, որում հայտնել է կորստի մասին։

«Գիտեք, երբեք չեմ հասկացել մարդկանց, ովքեր սոց հարթակն (ֆեյսբուք,ինստագրամ) օգտագործել են, որպեսզի խոսեն իրենց մահացած ընկերոջ կամ բարեկամի հետ, ասելով թե՝ ոնց են կարոտել, դիմելով, թե՝ախր ինչի՞ թողեցիր մեզ, և նմանատիպ մտքեր, որոնք հանգուցյալն այն աշխարհից չի կարդում վստահ։. ((Մարդուն պետք է սիրել նրա կենդանության օրոք,ու հասցնել գրկել ու ասել հոգում կուտակվածը։————-Ես ցավոք չհասցրեցի մի վերջին անգամ ամուր գրկել ու գոնե հրաժեշտ տալ իմ շա՜տ սիրելի, անչափ բարի, իմ հոգատար ու նվիրված հորաքրոջը։ Հիվանդ էր, տանջվում էր արդեն ու թեև ասում են՝ հանգստացավ, հոգին խաղաղվեց, միևնույնն է նա իր հետ տարավ իմ մանկության մի մասնիկը՝ բրնձով փլավի համը, Վիետնամ խմորեղենը, Դավիթի սենյակը, իր սենյակի մեծ հայելին, դպրոցը՝ որտեղ նա դասավանդել է մաթեմատիկա, իսկ ամառներն ինձ հետը տարել կամ դպրոցի ճամբար, կամ գյուղ….Սիրում էր ինձ,սպասում էր ինձ, հպարտանում էր, ու շնորհակալ էր…ես էլ շնորհակալ եմ, որ գոնե կարողացել եմ կատարել նրա համեստ ցանկությունները, ժպիտ ու գոհունակություն տեսնել նրա այդքան մեղմ, բայց կյանքի անտեղի հարվածներից կնճիռներ առաջացած դեմքին…..Անմահ չէր այո….և սա է կյանքը,ես կորցրեցի հարազատ հոգի», - գրել է Մերի Մակարյանը։