Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հանրության կարծիքը կարևոր դեր ունի իմ գործունեության մեջ. Մհեր ԱվետիսյանՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է Պատիվ ունեցա մասնակցելու մեր հերոս պապի՝ Բազիյան Ասատուրի ծննդյան 101-ամյակին նվիրված միջոցառմանը․ Մհեր Ավետիսյան Կուբան կախված է թելից. Թրամփ Իսրայելի բանակը հարվածել է Գազային Հայաստանում NAN կաթնախառնուրդը հետ են կանչում. Այն կարող է առացջնել ստամոքսի ցավեր, փսխումԱնտուան Սեմենյոն տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի» Ռուսական դրոնը վնասել է Կատարի դեսպանատան շենքը Կիեւում. Զելենսկի Լսում էի մեղադրող դատախազի կիսագրգիռ ճառը, թե ինչպիսի «վտանգավոր հանցագործներ» են Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը. Նաիրա Զոհրաբյան Ֆրոդո, Գենդալֆ և Գոլլում. Warner Bros.-ը պատրաստում է լեգենդար «Մատանիների տիրակալը» եռագրության վերագործարկումը ՊԵԿ-ը կանխել է ՀՀ սահմանով չհայտարարագրված խոշոր խմբաքանակի ծխախnտի տեղափոխման փորձը (տեսանյութ)Լիլիթ Հովհաննիսյանը հոլիվուդյան ֆիլմում խաղալու է համաշխարհային աստղերի հետ Համախմբված պայքարենք իշխանության ամենաթողության դեմ գործով, ոչ միայն խոսքով. Արթուր ՎանեցյանՇատ բռնակшլների պես, Թրամփը նույնպես կտապшլվի. Խամենեի Դեղերի գների ոլորտում պետությունը դեռ շատ անելիք ունի․ Գոռ ՎերմիշյանՀնարավոր է ստիպված լինենք ընտրություն կատարել՝ Գրենլանդիան վերահսկելու և ՆԱՏՕ-ում մնալու միջև. ԹրամփԱնձնական վախերով ղեկավարվողները գործադիրում տեղ չունեն․ Հրայր Կամենդատյան2026 թվականին էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումն ու օտարումը կազատվեն ԱԱՀ-իցԱմերիկայի համար ամենաթանկ ապրանքը ոչ նավթն է, ոչ էլ՝ գազը․ ԱՄՆ-ի համար ամենաթանկ ապրանքը հակառուսականությունն է․ Մհեր ԱվետիսյանԿային ժամանակներ, երբ Պուտինը և ես ամեն ինչ պատրաստ ունեինք, բայց Զելենսկին չէր ուզում գործարք կնքել․ Թրամփ
Մշակույթ

Ucom-ի գլխավոր հովանավորությամբ կայացավ տարվա գլխավոր գրքատոն` Newmag Summer Fest-ը

«Յուքոմ» ընկերության գլխավոր հովանավորությամբ հուլիսի 16-ին Երազ այգում տեղի է ունեցել Newmag հրատարակչության կողմից արդեն երկրորդ տարին անցկացվող Գրքի ամառային փառատոնը։ Մի ամբողջ օր  առանց դադարի ու ավելի քան 10 ժամ անցկացվել են գրքի շնորհանդեսներ, քննարկումներ, էքսպո ցուցահանդեսներ, մանկական ծրագրեր, մրցանակաբաշխություն, տեղի է ունեցել տեսահոլովակի պրեմիերա, և գրքատոնը եզրափակվել է համերգային ծրագրով։ Եվ ամենակարևորը՝ այդ օրը գրքասերները հնարավորություն են ունեցել գնելու հրատարակչության գրքերը մինչև 40 տոկոս զեղչով:

2022-ի գրքատոնն աննխադեպ մասշտաբային էր, քանի որ միանգամից 7 նոր գիրք է ներկայացրել Newmag-ը: Ռուսական, եվրոպական, ամերիկյան գրականության այնպիսի բեսթսելլերներ, որոնց թեմաներն ու ուղերձներն ավելի քան արդիական են մեր օրերում, գրքեր, որոնք միաժամանակ լույս են տեսնում աշխարհի առաջատար երկրներում:

Newmag-ի կարգախոսն է․Ակտուալ բովանդակություն, ինտենսիվ ընթերցանություն։ Այսինքն, հրատարակչությունը ձգտում է տարածել այնպիսի գրականություն, որը պետք է ընթերցողին այսօր, ու կարևոր է լինելու նաև վաղը. փառատոնի բացման պաշտոնական արարողության իր խոսքում նշել է Newmag-ի տնօրեն Արտակ Ալեքսանյանը«Սա Newmag-ի ամենամեծ միջոցառումն է, որը հնարավոր չէր լինի առանց մեր գործընկերների։ Մենք կարողացանք որպես համախոհների թիմեր օպերատիվ գործակցել՝ նաև այս փառատոնը բարձր մակարդակի հասցնելու համար։ Այս փառատոնը թիմային աշխատանքի արդյունավետության ապացույցն է: Չէ՞ որ միասնաբար կարող ենք անել այն, ինչն իրոք մեծ նշանակություն ունի շատերի համար, ծառայում է ավելի մեծ նպատակի և ավելի մեծ հանրային շահերի»:

Newmag Summer Fest-2022-ին միացած «Յուքոմ» ընկերությունն իր աշխատակիցներից մինչև բաժանորդներ խրախուսում է մասնակից դառնալ կրթական տարբեր ծրագրերի, հովանավորում ուսումնական բազմաթիվ նախագծեր։ Հայաստանում ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայություններ մատուցող ընկերությունը մշտապես հանդես է գալիս նորարարական առաջարկներով, օժանդակում է ոլորտի ապագա մասնագետների կրթական, նորարարական գաղափարներին: Փառատոնի բացման խոսքում ընկերության PR ղեկավար Դիանա Մնացականյանն իր խոսքում ընդգծել է. «Ucom-ի կորպորատիվ մշակույթում մշտապես կարևորվել է կրթության դերը։ Մարդու զարգացմանը, աճին, մտքի ճկունությանը միտված մտածելակերպը ձևավորվում է գրքի շնորհիվ, որին այսօր հասանելիություն ունենք թե՛ թղթային, և թե՛ նորարարական՝ թվային տարբերակներով։ Այսօրվա տեխնոլոգիաները թույլ են տալիս ոչ միայն ընթերցել գիրքը, այլև լսել այն սարերում, ձորերում, ծովափին, ինքնաթիռում և ամենուրեք, եթե կա էկրան և գերարագ կապ արտաքին աշխարհի հետ։ Գիրք կարդալը բոլոր դարերում նորաձև է»:

 Հավելենք, որ մինչ փառատոնը Ucom-ն անցկացրել էր նաև մրցույթ. գրքի խաղարկության ընթացքում 4 հաղթողները հենց փառատոնի օրը ստացել են Newmag-ի գրքերից: