Հրազդանի բնակիչը կեղծ բժշկական փաստաթղթով ազատվել է զինվորական ծառայությունից. Քրգգործ է հարուցվել
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա, ձեռնարկված հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ Գոռ Ա.-ն հանդիսանալով ֆիզիկապես եւ հոգեպես առողջ անձ, ձեռք է բերել իր առողջական վիճակին ակնհայտորեն չհամապատասխանող եզրակացություն, հաստատապես իմանալով, որ այն հանդիսանում է կեղծ փաստաթուղթ, այն ներկայացրել է կենտրոնական բժշկական հանձնաժողովին եւ փաստաթղթեր կեղծելու ճանապարհով` 2018 թվականի հուլիսի 23-ին ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի եւ ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից:
Ռազմական ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի առթիվ 2019 թվականի մայիսի 17-ին ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելը) եւ 325-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) նախատեսված հանցագործությունների հատկանիշներով:
Սույն թվականի մայիսի 17-ին, Գոռ Ա.-ն ձերբակալվել է:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար