Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Իրավունք

ՀՊՏՀ-ում կոռուպցիոն ռիսկերը բարգավաճում են

1978 թվականից աշխատում եմ ՀՊՏՀ-ում: Գիտամանկավարժական ողջ գործունեության ընթացքում մշտապես.

  • աշխատել եմ իմ հմտությունների, կարողությունների և ունակությունների կատարելագործման ուղղությամբ, ինչի մասին վկայում են բազմաթիվ վերապատրաստումները, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ռուսաստանի Դաշնությունում, և համապատասխան վկայագրերը,

  • ունեմ շուրջ յոթ տասնյակ գիտական հրապարակումներ, այդ թվում միջազգային վարկանիշ ունեցող (Scopus, Ринц),

  • աշխատանքային բոլոր պարտականություններս կատարել եմ պատշաճ մակարդակով,

  • վայելում եմ ուսանողների և գործընկերներիս հարգալից վերաբերմունքը:

2019թ-ին մասնակցել եմ նախկին ռեկտոր Ռ.Հայրապետյանի կողմից կազմակերպած մրցույթին և հաջողությամբ անցել եմ՝ հավաքելով համապատասխան միավորներ, ինչն ինձ հնարավորություն է տվել շարունակել աշխատանքը ՀՊՏՀ-ում:

2021թ.-ին ևս մասնակցել եմ մրցույթի, սակայն այս անգամ կազմակերպված ձևով, այսպես կոչված՝ «փակ, գաղտնի քվեարկությամբ», մերժել են իմ դիմումը: Նման մոտեցման համար առիթ է հանդիսացել այն, որ ես նախկին ռեկտոր Ռ.Հայրապետյանի աջակիցն եմ և չեմ ստորագրել Դ.Գալոյանին աջակցելու նպատակով ԿԳՄՍ նախարարին ուղղված նամակի տակ: Մեր համալսարանում վերջին երեք տարիների ընթացքում նման ճակատագրի են արժանացել մի շարք լավագույն աշխատակիցներ, ովքեր նույնպես չէին ստորագրել այդ չարաբաստիկ աջակցության  նամակը, կամ նմանատիպ այլ պատճառներով (Ավետիսյան Խաչատուր, Մուրադյան Գայանե, …): Չեմ բացառում, որ կան նաև այլ դեպքեր, որոնցից ես տեղյակ չեմ կամ չեմ կարող գրել, քանի որ այդ մարդիկ արդեն իսկ աշխատում են շատ ավելի գրավիչ աշխատավայրերում և ցանկություն չունեն հիշելու այդ տհաճ իրադարձությունները: 

2022թ. հունիս-հուլիս ամիսներին բազմիցս դիմել եմ մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ պարոն Կ.Գրիգորյանին, խնդրելով ներկայացնել, թե 2022-2023ուս.տարվա ինչ ծանրաբեռնվածություն է նախատեսել և մշտապես ստացել եմ անորոշ պատասխան (աշխատում ենք ծանրաբեռնվածության վրա և շուտով կտեղեկացնենք): Իսկ արդեն հուլիս ամսվա վերջին օրերին նշել է, որ այդ մասին կտեղեկացնեն արձակուրդից հետո (մեր արձակուրդն ավարտվում է օգոստոսի 24-ին): Մինչդեռ այդ տեղեկատվությունն ինձ անհրաժեշտ էր հնարավորինս շուտ, հետագա անելիքներս և ծրագրերս պլանավորելու համար (արդեն իսկ մտավախություն ունեի, որ ՀՊՏՀ ղեկավարությունը սուբյեկտիվ որոշում է կայացրել   իմ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին): 

Օգոստոսի 22-ին ՀՊՏՀ-ից ստացել եմ ծանուցագիր աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին: Վերոշարադրյալ բոլոր փաստերից և մեկնաբանություններից միանշանակ երևում է, որ իմ նկատմամբ կայացված որոշումը խիստ սուբյեկտիվ է և բխում է ՀՊՏՀ ղեկավարության անձնական շահադիտական նպատակներից, ինչը կոռուպցիա եզրույթի դրսևորումներից է: 

Սուբյեկտիվ մոտեցման մասին է վկայում նաև այն փաստը, որ ամբիոնի վարիչ Կ.Գրիգորյանը ամբիոնի ծանրաբեռնվածությունը բաշխել է սեփական հայեցողությամբ, ըստ էության հաշվի չառնելով որևէ գիտականորեն հիմնավորված չափորոշիչ (խոսքը, բնականաբար, չի վերաբերում մրցույթով անցածներին): Մինչդեռ մեր ամբիոնում 0,5դրույք  դասաժամեր են ստացել մարդիկ, ովքեր ՀՊՏՀ-ում զբաղեցնում են վարչական պաշտոններ, զուգահեռաբար զբաղված են նաև վճարովի որևէ գիտահետազոտական աշխատանքում (փաստորեն ունեն 2,5 հաստիք զբաղվածություն): Ունենք նաև հիմնական դասախոս, ով մեկ դրույքով աշխատում է մեր ամբիոնում և այլ բուհում զբաղեցնում է վարչական պաշտոն: Եվ ամենացավալին այն է, որ այս բոլոր գործընթացներն իրականացվել են գաղտնիության պայմաններում՝ մինչև վերջին պահը ես տեղեկացված չեմ եղել, որ դասաժամեր չեն նախատեսել: Մինչդեռ որպես հիմնական աշխատող, նրանք պարտավոր էին այդ մասին տեղեկացնել երկու ամիս շուտ:

Իմ նկատմամբ խիստ ուղղորդված մոտեցման մասին է խոսում նաև այն փաստը, որ ամբիոնի մի քանի դասախոսներ այսօր պատրաստ են հրաժարվել իրենց հասանելիք ժամերից՝ 0,25 դրույքի չափով, սակայն ամբիոնի վարիչը դարձյալ մերժում է ինձ ժամեր տալ, պատճառաբանելով, որ ռեկտորը՝ հրամանով ինձ աշխատանքից ազատել է: Ընդ որում, թեև ես ունեմ աշխատանքային պայմանագիր, մինչև 2022թ. օգոստոսի 31-ը, սակայն ըստ այդ պայմանագրի ես համարվում եմ հիմնական աշխատող, քանի որ 1978թ.-ից առ այսօր՝ անընդմեջ աշխատում եմ նույն կազմակերպությունում: 

Վերոնշյալ բոլոր կետերը հիմնավորված են կոնկրետ փաստաթղթերով:


ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնի դոցենտ՝ Արփենիկ Հայկի Մուրադյան