Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Մշակույթ

ՆԱՄ-ը նշեց իր 18-րդ տարեդարձը

«Նարեկացի» արվեստի միությունը նշեց իր 18-րդ ամյակը, որի ընթացքում տեղի ունեցավ նաև «Գեղարդի լույսը» սկավառակ-ալբոմի շնորհանդեսը:

Միջոցառումը մեկնարկվեց Արարատյան հայրապետական թեմի Էրեբունի համայնքի հոգևոր հովիվ Տեր Զգոն քահանա Աբրահամյանի Տերունական աղոթքով:

Միջոցառման համերգային մասն ազդարարեց «Գեղարդ» երգեցիկ խումբը (գեղ. ղեկավար` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Մհեր Նավոյան, խմբավար` Անահիտ Պապայան):

«Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը «Գեղարդ» երգեցիկ խմբին՝ գեղ. ղեկավար Մհեր Նավոյանի գլխավորությամբ, հանձնեց խորհրդանշական նվեր՝ «Նարեկացի» արվեստի միության պատկերանշանով խաչքար:

«Միությունը ունի ավանդույթ, ըստ որի, մշակույթում մեծ ավանդ ունեցող արվեստագետներին տալիս ենք «Հայ մշակույթի դեսպան» կոչումը՝ հանձնելով այս խորհրդանշական փոքրիկ խաչքարը»,-նշեց Նարեկ Հարությունյանը:

Խոսելով ՆԱՄ-ի գործունեության և հրատարակության մասին՝ ներկաներին իր խոսքն ուղղեց նաև միության գեղարվեստական խորհրդատու Դանիել Երաժիշտը:

«Նարեկացի» արվեստի միության բարեգործական առաքելությունը հատկապես կարևորվում է ճգնաժամային պահերին, երբ մշակույթի մայրուղիներում առավել են ծառանում խոչընդոտները: Այդ է վկայում նաև միության թողարկած «Գեղարդի լույսը» սկավառակ-ալբոմը»,-նշեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դանիել Երաժիշտը՝ անդրադառնալով միության գործունեությանը:

Երաժշտական կատարումներով հանդես եկան նաև «Նարեկացի» նվագախումբը (գեղ. ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Արտեմ Խաչատուր), «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը, մեներգիչ՝ Արման Առաքելյան (գեղ. ղեկավար՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հովիկ Սահակյան, դիրիժոր՝ Հելբերտ Ասատրյան), կոմպոզիտոր, հայկական վիոլայի ստեղծող և կատարող Գրիգոր Առաքելյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Գևորգ Դաբաղյանը (դուդուկ), ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Կարինե Հովհաննիսյանը (քանոն):

«Նարեկացի» արվեստի միության 18-ամյակի առթիվ իրենց շնորհավորանքներն ուղղեցին Հայաստանում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակը, Գևորգ Դաբաղյանը, Գրիգոր Առաքելյանը, Մհեր Նավոյանը և ուրիշներ:

Միջոցառման ավարտին Նարեկ Հարությունյանը նվերներ հաձնեց միջոցառման մասնակիցներին:

«ՆԱՄ-ը մի մասնիկն է հայ ժողովրդի՝ ծնված Աստծո հովանավորությամբ: Եթե չլինի հայ ժողովրդի սերն ու մասնակցությունը, մեր գործերը կմնան կիսատ, մեր սրահները՝ դատարկ: Այս տարեդարձը մեր ուխտի վերանորոգումն է: Շնորհակալ եմ բոլորին ՆԱՄ-ի կողքին կանգնելու և աջակցելու համար»,-նշեց Նարեկ Հարությունյանը:

Միջոցառումը վարեց դերասանուհի Քեթրին Մանասյանը: