Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Մշակույթ

Խաչի ճանապարհը պարզ է, անսքող ու մերկ. պարզ, ինչպես ինքը` Քրիստոսը

ԳԵՐԱՇՆՈՐՀ Տ. ԱՐՇԱԿ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՔԱՐՈԶԸ ԽԱՉՎԵՐԱՑԻ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ (Սեպտեմբերի 11, 2022թ., Սբ. Գայանե վանք)

Յանուն Հօր եւ Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ. ամէն: «Որ ոչ առնու զխաչ իւր եւ գայ զկնի իմ, չէ ինձ արժանի…» (Մտթ. Ժ 38):

«Ով իր խաչը չի վերցնում ու իմ հետևից չի գալիս, ինձ արժան չէ…» (Մտթ. Ժ 38):

Սիրելի քույրեր և եղբայրներ, Այսօր Սուրբ Խաչին նվիրված՝ Խաչվերացի մեծ տոնն է: Մեր Սուրբ Եկեղեցին ընդարձակ տեղ է հատկացրել Փրկչի Սուրբ Խաչի փառաբանությանը՝ Սուրբ Խաչին նվիրված տոներից մեկը ՝ Խաչի բարձրացման պատմական իրադարձության հիշատակի օրը ընդգրկելով Հայ Եկեղեցու մեծագույն հինգ տոների շարքում։ Սա նշանակում է, որ Սուրբ Խաչի փառաբանությունը առանցքային է քրիստոնեական կյանքում, այն ուղղակի նույնացվում է մեր Տիրոջ կյանքի ու տնօրինության հետ, նույնացվում է մի ճանապարհի հետ, որի ճամփորդը պիտի դառնա յուրաքանչյուր քրիստոնյա։ Խաչը կամավորաբար ընտրված զրկանքի, տառապանքի ու մահվան ճանապարհն է, որ ավարտվում է հաղթանակով։ Սա հաղթանակ չէ, որ ընծայաբերվում է, և ոչ էլ հաղթանակ, որ նվաճվում է նյութական, տեխնիկական ու տեխնոլոգիական առավելություններով։ Այս հաղթանակը կերտվում է ճշմարտության նկատմամբ աճող հավատքի, չնվազող համոզումի և անսահման սիրո ու նվիրումի շնորհիվ։ Այս ճամփորդությանն է կոչում մեզ Քրիստոս, երբ կտրականորեն պատվիրում է. «Ով իր խաչը չի վերցնում ու իմ հետևից չի գալիս, ինձ արժան չէ…»։ Սա տառապանքի, զրկանքի ու չարչարանքի քարքարոտ ու փշոտ ճանապարհն է, որ փոխհատուցվում է մխիթարությամբ ու հաղթանակով։ Քրիստոսի տառապանքը, սակայն, չունի ընդհանուր ոչինչ այն տառապանքի հետ, որն առաջանում է մեղքից, աշխարհային մտահոգություններից ու հոգսերից։ Քրիստոսի տառապանքով չեն կարող մխիթարվել նրանք, ովքեր տառապում են, այո՜, տառապում են սեփական դիրքն ու կարողությունները պահպանելու մոլուցքից, չեն կարող մխիթարվել նրանք, ովքեր տագնապած են իրենց մոլորությունները թաքցնելու վախերից: Քրիստոսի խաչով չեն կարող մխիթարվել նաև նրանք, ովքեր մարդկային մահով ամեն ինչ ավարտված են համարում. նրանց համար մահն անսահման ամայություն է ու դատարկություն։

Քրիստոսի խաչի տառապանքը մխիթարություն է բերում նրանց համար, ովքեր հրաժարվել են սեփական հավակնություններից, որոնց կյանքը սեր, զոհողություն ու բարություն է թարգմանվում։ Այս տառապանքն է հաղթանակ դառնում: Շատ են, չափազանց շատ են Տիրոջ սուրբ խաչի հակառակորդները։ Ահա դրանցից մեկը՝ մարդասիրություն կամ հումանիզմ անվան ներքո: Տեսնում ենք, թե ինչպես է մարդասիրության դրոշի ներքո մերժվում ու ժխտվում Աստվածսիրությունը, թե ինչպես է փորձ արվում Աստուծո պատվանդանին բազմեցնել մարդուն, թե ինչպես են սրբացվում մարդկային կամքը, իրավունքներն ու ազատությունները, մարդկային քմահաճույքներին զոհաբերվում պարզ խելամտությունը և անգամ` Աստվածային կամքը: Այսպես է լինում, որ բարոյազրկումն ու այլասերությունը շքերթ են կազմում ու խրախճանք անում: Ահա այս պատճառով, ինչպես ասում է Պողոս առաքյալը. «…Աստված նրանց /մարդկանց/ մատնեց անարգ կրքերի, որովհետև նրանց էգերը բնական կարիքները փոխեցին անբնական կարիքով: Նույնպես և արուները թողնելով էգի հանդեպ բնական կարիքները, իրենց ցանկություններով բորբոքվեցին նրանց հանդեպ» /Հռոմ. Ա 26/:

Տիրոջ Սուրբ Խաչի ոխերիմ ուրիշ հակառակորդ է եսակենտրոնությունը` մարդկային բոլոր ողբերգությունների պատճառը, որը չի հանդուրժում իրենից զատ այլ հեղինակություն, որը ճանաչում է միայն ու միայն մեկ աշխարհ՝ իր շուրջ պտտվող մոլորակը։ Կենդանական ինքնապահպանության բնազդերգի ներքո է կառուցվում եսակենտրության սև ամրոցը, որի պատերից ներս տեղ չի մնում Աստվածսիրությանը, հայրենասիրությանն ու եկեղեցասիրությանը։ Երեւակայեք, թե որքա՜ն տանջանք ու տառապանք կա այդ մարդու սրտում, որքա՜ն վախ ու տագնապ, որքա՜ն մաղձ ու դժգոհություն, բայց, ավաղ, սա Խաչի տառապանքը չէ: Սա տառապանքն է ինքնակենտրոն ու ինքնակիզվող մեղապարտի, որի ավարտը ավելի սարսափելի է քան հենց՝ ինքը տառապանքը։ Խաչի նենգ ու կատաղի հակառակորդ է մարդահաճությունը, բոլորին ու ամենքին դուր գալու հիվանդագին մոլուցքը, որ փաթեթավորվում է քաղաքավարության ու նրբանկատության երփներանգ ժապավեններով։ Այս ախտի պատճառով են բառերը սահում իրենց շավիղներից: Բառերը սպանվում են, լեզուն` ոչնչացվում: Վախկոտությունն ու մորթապաշտությունը թաքցվում են խոհեմության ազնվագույն թիկնոցի տակ, արկածախնդրությունը, վրեժխնդրությունն ու հավակնոտությունը քողարկվում սկզբունքայնության շքեղ պատմուճանով։ Մինչդեռ, այո՛, խաչի ճանապարհը պարզ է, անսքող ու մերկ. պարզ, ինչպես ինքը` Քրիստոս, անսքող` ինչպես Խաչյալը, և մերկ` ինչպես ճշմարտությունը: Խաչի խորհուրդը երեսպաշտություն ու մարդահաճություն, ցուցամոլություն ու արտաքնապաշտություն չի հանդուրժում: Խաչի խորհուրդը լուռ, նպատակային ու հետեւողական ճամփորդությունն է, ճամփորդություն տառապանքի դիմագրավման միջոցով դեպի հաղթանակ: Այս հանձնառությանն ենք կոչված մենք, սիրելի քույրեր եւ եղբայրներ, Քրիստոսի խաչի ճանապարհով հաղթանակի հասնելու առաքելությանը։ Մենք շատ ենք տառապել:

Տառապել ենք բնական աղետներից ու արհավիրքներից, տառապել ենք թշնամիների հարձակումներից ու ոճրագործություններից, տառապել ենք ցեղասպանությունից, գաղթից ու հայրենազրկումից, մշակութային ու հոգևոր եղեռնից, տառապել ենք, բայց չի ավարտվել մեր պատմությունը, չի ավարտվել մեր ճամփորդությունը։ Մեր տառապանքները չեն նվազել նաև այսօր, երբ արցախյան 44-օրյա պատերազմի ողբերգական իրադարձությունները հանգեցրել են մարդկային