Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Մշակույթ

2050 թվականին՝ Երկրում ու Մենդորիում մոլորակում. «Հավալուսն»՝ հայ գրողի գիտաֆանտաստիկ վեպը

Հոկտեմբերի 21-ին Երևանի «Լոֆթ» ակումբում  տեղի ունեցավ Սերգեյ Մանուկյանի «Հավալուսն» գիտաֆանտաստիկ ժանրի վեպի շնորհանդեսը։

Վեպի իրադարձությունները ծավալվում են 2050 թվականին։ Հերոսը երիտասարդ գիտնական Միքայելն է, որին հաջողվել է դեղամիջոց գտնել P5M2 վիրուսի դեմ, որը չի խնայում ո՛չ մարդկանց, ո՛չ կենդանիներին: Հեղինակը նկարագրում է նրա կյանքն ու գործունեությունը միաժամանակ երկու մոլորակներում՝ Երկրում, որտեղ տեխնոլոգիաները հինգերորդ արդյունաբերական հեղափոխության հետևանքով այնքան են զարգացել, որ մարդը խիստ հեռացել է բնությունից՝ աղետալի վիճակի հասցնելով մոլորակը, և Մենդորիում՝ կանաչ ու գեղեցիկ մոլորակում, որի բնակիչներն ապրում են բնությանը ներդաշնակ՝ անխախտ պահպանելով տիեզերական հավասարակշռության կանոնները:

Երկրի և Մենդորիի հակադրությամբ և խորհրդանշական պատկերների միջոցով հեղինակն անդրադառնում է հասարակական, տնտեսական, բարոյական, հավատքի, բնապահպանական արդիական խնդիրներին:

Շնորհանդեսի ժամանակ երտասարդ գրողին ներկայացրեց հաղորդավար Անահիտ Բեկյանը։ Իսկ հետաքրքիր այս նորարարական վեպի մասին խոսեց բանախոս Նատալի Գոնչարը։  Ինչպես  հորդորում է վեպի հերոսը, հետևե՛ք ձեր սրտի թելադրանքին ու չթողնե՛ք, որ վախը բույն դնի հոգու մեջ․․․           

Հավելենք, որ Սերգեյ Մանուկյանի «Հավալուսն» գիտաֆանտաստիկ վեպը կարելի է ձեռք բերել Երևանի բոլոր գրախանութներից։