Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Շնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. Չալաբյան
Տնտեսություն

Երևանյան լճում կբացվի Հարավային Կովկասում առաջին լողացող արևային կայանը

Երևանյան լճում կբացվի Հարավային Կովկասում առաջին լողացող արևային կայանը։ Ծրագիրն իրականացնելու են ֆրանսիական NEPSEN ինժեներական ընկերությունը և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի հիմնադրամը։

Դրա արժեքը կազմում է մոտ 230 հազար եվրո, իսկ կայանի հզորությունը կկազմի 150 կվտ-ից մի փոքր ավելի։ Տևական ժամանակ մեր լրատվամիջոցն անդրադառնում է Հայաստանում արևային էլեկտրակայանների կառուցման անհրաժեշտությանը, արևային վահանակների և մարտկոցների արտադրական հզորությունների բարձրացման անհրաժեշտությանը՝ փաստելով, որ միայն այսկերպ կարող ենք հասնել էներգետիկ անկախության։

Եվ թերևս միայն միջազգային կազմակերպությունների ֆինանսական և խորհրդատվական աջակցությամբ է հնարավոր որոշակի առաջընթաց գրանցել, մինչդեռ անհրաժեշտ է առաջին հերթին Հայաստանի իշխանությունների լայն և համընդգրկուն աջակցությունը, ընդ որում ոչ միայն ֆինանսական։ Մեր երկրում արևային վահանակներ արտադրող միայն մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը», և դա չափազանց փոքր է, որպեսզի հնարավոր լինի խոսել արևային էներգիայի լայն զարգացման հնարավորությունների մասին։

Հայաստանը սեփական էներգետիկ հնարավորությունները վերականգնելու ծանրագույն խնդիր ունի Արցախում 44-օրյա պատերազմից հետո որոշ տարածքների կորստի հետ։

Նշենք, որ այդ տարածքներում էին գտնվում Հայաստանի և Արցախի հիմնական էներգետիկ հզորությունները՝ հիդրոէլեկտրակայանները, որոնք գրեթե ամբողջությամբ անցել են Ադրբեջանի տիրապետության ներքո, անջատվել մեր էներգահամակարգից, և այժմ ոչ միայն ջերմաէլեկտրակայանների և ատոմակայանների հզորություններն ավելացնելու անհրաժեշտություն կա, այլ առաջին հերթին արևային վահանակների արտադրության ծավալների մեծացում։

Լինա Արամյան