Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Գարնանային ակցիա Մեգամոլում՝ Idram&IDBank-իցՈւժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի ապօրինի դատավարությունն է, ու ես լինելու եմ վերոնշյալ հասցեում. Գառնիկ ԴավթյանՄինչ աշխարհը քննարկում է օրվա լուրերը, գերտերությունների ներկայացուցիչները դիվանագիտական խաղատախտակի վրա, աննկատ վերադասավորում են շախմատի խաղաքարերը. Արտակ ԶաքարյանՇատ դժվար է ունենալ ազատ ընտրություններ, երբ Սամվել Կարապետյանը ազատազրկվել է խոսքի համար. Human Rights Watch-ի նախկին տնօրենՉի կարող մարդը լինել Հայ Առաքելական Եկեղեցու «հետևորդ» և ամենուրեք նույն եկեղեցուն պախարակել. Գագիկ ԱսատրյանՆիկոլ, Սահմանադրությունը դու չես փոխելու, որովհետև քո ուզած փոփոխությունը հայ ժողովրդի պահանջը չէ. Մենուա ՍողոմոնյանԱզատություն Սամվել Կարապետյանին. Նարեկ ՍուքիասյանՀաղթահարելով աղքատությունը՝ մենք հաղթում ենք մեր թշնամիներին. Նարեկ Կարապետյան. (տեսանյութ)Վաղը Սամվել Կարապետյանի տնային կալանքից ազատելու դատն է. Նարեկ ԿարապետյանԵվրոպացի ֆիզիկոսների կողմից կատարված հայտնագործությունը կօգնի բարձրացնել պերովսկիտային արևային մարտկոցների արդյունավետությունըՎաղը՝ մարտի 13-ին՝ ժամը 15:30-ին, լինելու եմ դատարանի դիմաց՝ աջակցելու Սամվել Կարապետյանին. Ալիկ ԱլեքսանյանՈւժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր ՄիքայելյանԿանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութԻրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ»
Հասարակություն

Ստորագրվել է համագործակցության հուշագիր

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) տեղի ունեցավ Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի (Պալատ) և ՀՊՏՀ միջև համագործակցության հուշագրի  ստորագրման հանդիսավոր միջոցառումը, որին մասնակցում էին ՀՊՏՀ ռեկտորը, Պալատի նախագահը, խորհրդի անդամները, Համաշխարհային բանկի ներկայացուցիչը, Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության հանրային վերահսկողության խորհրդի նախագահի տեղակալը և անդամները, ԿԲ խորհրդի անդամ, ինչպես նաև ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողները:

Պալատը մասնագիտական մեծ ներուժով, փորձով պատրաստակամ է աջակցել բուհական համակարգին ուսանողների կրթության և մասնագիտական զարգացման գործընթացներում, և մասնավորապես Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին, որպես նաև պրոֆեսիայի բազային բուհական կրթօջախի, տրամադրել արդիական մասնագիտական դասագրքերը, աջակցություն ցուցաբերել Համալսարանին կրթական ծրագրերի մշակմանը և բարելավմանը, աջակցել ուսանողների պրակտիկաների կազմակերպմանը, մասնակցել Համալսարանի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների աշխատանքներին, աջակցել պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական զարգացմանը և որակավորման բարձրացման դասընթացների կազմակերպմանը, նրանց մասնակիցը դարձնել Պալատի կողմից տարբեր հարթակներում կազմակերպվող բաց դասերին, սեմինարներին և քննարկումներին, ուսանողների համար կազմակերպել հանդիպումներ բիզնես համայնքի հետ ու աջակցել նրանց աշխատանքի անցնելու հարցում, տրամադրել լավագույն ուսանողներին Պալատի անվանական կրթաթոշակներ։

Նախանշված այս ծրագրերի հաջող իրականացման դեպքում հետագայում կարող է դիտարկել նաև կոնկրետ ԲՈՒՀ-ը հաջողությամբ ավարտած ուսանողներին Պալատի որակավորման սկզբնական առարկաների քննություններից ազատումների շնորհումը։