Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզումԳարնանային ակցիա Մեգամոլում՝ Idram&IDBank-իցՈւժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի ապօրինի դատավարությունն է, ու ես լինելու եմ վերոնշյալ հասցեում. Գառնիկ ԴավթյանՄինչ աշխարհը քննարկում է օրվա լուրերը, գերտերությունների ներկայացուցիչները դիվանագիտական խաղատախտակի վրա, աննկատ վերադասավորում են շախմատի խաղաքարերը. Արտակ ԶաքարյանՇատ դժվար է ունենալ ազատ ընտրություններ, երբ Սամվել Կարապետյանը ազատազրկվել է խոսքի համար. Human Rights Watch-ի նախկին տնօրենՉի կարող մարդը լինել Հայ Առաքելական Եկեղեցու «հետևորդ» և ամենուրեք նույն եկեղեցուն պախարակել. Գագիկ ԱսատրյանՆիկոլ, Սահմանադրությունը դու չես փոխելու, որովհետև քո ուզած փոփոխությունը հայ ժողովրդի պահանջը չէ. Մենուա ՍողոմոնյանԱզատություն Սամվել Կարապետյանին. Նարեկ ՍուքիասյանՀաղթահարելով աղքատությունը՝ մենք հաղթում ենք մեր թշնամիներին. Նարեկ Կարապետյան. (տեսանյութ)Վաղը Սամվել Կարապետյանի տնային կալանքից ազատելու դատն է. Նարեկ ԿարապետյանԵվրոպացի ֆիզիկոսների կողմից կատարված հայտնագործությունը կօգնի բարձրացնել պերովսկիտային արևային մարտկոցների արդյունավետությունըՎաղը՝ մարտի 13-ին՝ ժամը 15:30-ին, լինելու եմ դատարանի դիմաց՝ աջակցելու Սամվել Կարապետյանին. Ալիկ ԱլեքսանյանՈւժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր ՄիքայելյանԿանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութԻրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք Չալաբյան
Հասարակություն

Նոր հաղորդագրություն Գեղարքունիքից

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ նոյեմբերի 13-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով։ 

 

Այդ օրը ոստիկանության Մարտունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցում, շուկայի դիմաց Գեղարքունիքի մարզի բնակիչներ 25-ամյա Ամուր Գասպարյանը, 24-ամյա Ռազմիկ Բարսեղյանը, 23-ամյա Գեղամ Համբարձումյանը, 25-ամյա Սուրեն Կարապետյանը և դեռևս չպարզված ևս 4 անձինք Ա․ Գասպարյանին պատկանող BMW մակնիշի և Գ. Համբարձումյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաներով կանգնեցրել են Զոլաքար գյուղի բնակիչ 27-ամյա Արաբո Հարոյանի վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենան, որում գտնվել են նաև Զոլաքար գյուղի բնակիչներ 31-ամյա Մհեր Սերգեյանն ու 19-ամյա Նար Սումբատյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը եղել է ճանապարհը չզիջելու հարցի շուրջ վիճաբանությունը վերջիններիս հետ։ Ապա հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից և արհամարական վերաբերմունք ցուցաբերելով, որը դրսևորվել է անձին ստորացնելով և մարդկանց անդորրը հայհոյանքներով կամ անպարկեշտ արտահայտություններով խանգարելով, ոտքերով և ձեռքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել վերջիններիս, որից հետո հեռացել են նշված վայրից:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ դեպքի մասնակից և դեռևս չպարզված անձանց ինքնությունը պարզելու, նրանց և ավտոմեքենաները հայտնաբերելու ուղղությամբ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ա․ Գասպարյանը ոստիկանությունում հայտնել է, որ ինքն աշխատում է Մարտունու համայնքապետարանում։