Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Գարնանային ակցիա Մեգամոլում՝ Idram&IDBank-իցՈւժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի ապօրինի դատավարությունն է, ու ես լինելու եմ վերոնշյալ հասցեում. Գառնիկ ԴավթյանՄինչ աշխարհը քննարկում է օրվա լուրերը, գերտերությունների ներկայացուցիչները դիվանագիտական խաղատախտակի վրա, աննկատ վերադասավորում են շախմատի խաղաքարերը. Արտակ ԶաքարյանՇատ դժվար է ունենալ ազատ ընտրություններ, երբ Սամվել Կարապետյանը ազատազրկվել է խոսքի համար. Human Rights Watch-ի նախկին տնօրենՉի կարող մարդը լինել Հայ Առաքելական Եկեղեցու «հետևորդ» և ամենուրեք նույն եկեղեցուն պախարակել. Գագիկ ԱսատրյանՆիկոլ, Սահմանադրությունը դու չես փոխելու, որովհետև քո ուզած փոփոխությունը հայ ժողովրդի պահանջը չէ. Մենուա ՍողոմոնյանԱզատություն Սամվել Կարապետյանին. Նարեկ ՍուքիասյանՀաղթահարելով աղքատությունը՝ մենք հաղթում ենք մեր թշնամիներին. Նարեկ Կարապետյան. (տեսանյութ)Վաղը Սամվել Կարապետյանի տնային կալանքից ազատելու դատն է. Նարեկ ԿարապետյանԵվրոպացի ֆիզիկոսների կողմից կատարված հայտնագործությունը կօգնի բարձրացնել պերովսկիտային արևային մարտկոցների արդյունավետությունըՎաղը՝ մարտի 13-ին՝ ժամը 15:30-ին, լինելու եմ դատարանի դիմաց՝ աջակցելու Սամվել Կարապետյանին. Ալիկ ԱլեքսանյանՈւժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր ՄիքայելյանԿանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութԻրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ»
Հասարակություն

Յունիբանկի աջակցությամբ Պոլիտեխնիկում բացվեց թվային բանկինգի լաբորատորիա

Յունիբանկի ֆինանսավորմամբ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում բացվեց թվային բանկինգի լաբորատորիա: Նորարար լուծումներով  լաբորատորիան հնարավորություն կտա կազմակերպելու բանկային գործ մասնագիտությամբ սովորող ուսանողների որակյալ կրթությունը, կնպաստի գիտական և մասնագիտական համայնքի համատեղ ջանքերով բանկային համակարգի համար թվային նոր խելացի լուծումներ գեներացնելուն, ինչպես նաև երիտասարդ մասնագետների վերապատրաստման մի շարք ծրագրեր իրականացնելուն և  բանկային ոլորտը մասնագիտական կադրերով համալրելուն:
 
Լաբորատորիայի բացմանը ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը  պոլիտեխնիկական համայնքի անունից շնորհակալություն հայտնեց Յունիբանկին՝  ուսումնական կենտրոնը ստեղծելու, համագործակցության,  բուհին աջակցելու, ուսանողական ու դասախոսական անձնակազմերին ժամանակակից միջավայրով ապահովելու համար։
 
«Պոլիտեխնիկը, լինելով տեխնոլոգիական համալսարան, նպատակ ունի բանկի հետ միասին այս լաբորատորիայում իրականացնել նոր մշակումներ, թվային տեխնոլագիաների և խելացի լուծումների միջոցով նոր հնարավորություն ստեղծել բանկային գործ մասնագիության, ինչպես նաև բանկերի գործունեության մեջ թվային տեխնոլոգիաների  ինտեգրման գործում»,- ասաց ռեկտորը:
 
Յունիբանկի Վարչության  նախագահ Մեսրոպ Հակոբյանը նշեց, որ Պոլիտեխնիկական համալսարանի հետ համագործակցությունը, բուհում թվային լաբորատորիայի և ուսումնական կենտրոնի ստեղծումը, պատահական չէ, քանզի բանկը, արդեն իսկ, ոչ միայն «տնտեսագիտություն է», այլև տեխնոլոգիա։ «Ես համոզված եմ, որ այս լաբորատորիան թույլ կտա վերապատրաստման դասընթացներ կազմակերպել ինչպես բարձրագույն կրթություն ունեցող դիմորդների համար, այնպես էլ կհանդիսանա վերապատրաստման վայր, որտեղ նաև բանկի գործող աշխատակիցները կկարողանան նոր գիտելիքներ ստանալ՝ ավելացնելով իրենց հմտությունները տեխնոլոգիաների և ֆինանսների բնագավառում։  Վստահ եմ, որ այս լաբորատորիային սպասվում է հաջողություն, բազմաթիվ ուսանողներ և նոր դիմորդներ»,- նշեց Մեսրոպ Հակոբյանը։
 
ՀԱՊՀ ռեկտորը հանդես եկավ առաջարկությամբ, նշելով, որ եթե Տեղեկատվական տեխնոլոգիաների և ավտոմատացման ամբիոնն ու  Յունիբանկի մասնագետները՝ միավորելով երիտասարդներին և մասնագետներին, գեներացնեն այնպիսի գաղափար, որը հնարավություն կտա բանկային ոլորտում խելացի լուծում մտածել որևէ խնդիր լուծելու համար, Պոլիտեխնիկական համալսարանը մինչև 5 մլն դրամի չափով կֆինանսավորի այդ գաղափարը։ Մեսրոպ Հակոբյանն իր հերթին  նշեց, որ Յունիբանկը ևս իր ներդրումը կունենա այդ նախագծում:
 
Համագործակցության հուշագիրը, որի շրջանակում իրականացվում են համատեղ մի շարք ծրագրեր, Յունիբանկի և Պոլիտեխնիկի միջև ստորագրվել է անցյալ տարվա դեկտեմբերին: