Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ Արցախում Ռուսական կենտրոն է բացվել
Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօր` նոյեմբերի 19-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ հիմնադրված Ռուսական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը, որին Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ մասնակցում էին ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամներ Արման Աբովյանը, Իվետա Տոնոյանը, Շաքե Իսայանը և Արմեն Մանուկյանը: Ռուսական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, մշակույթի գործիչներ, բազմաթիվ հյուրեր:
Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ հիմնադրված Ռուսական կենտրոնի գործունեությունը նպատակաուղղված է լինելու ռուսաց լեզվի, ռուսական մշակույթի և պատմության մասսայականացմանը, կրթության ոլորտում երկխոսության և սերտ համագործակցության զարգացմանը։ ԲՀԿ քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանը ներկաներին է փոխանցել Գագիկ Ծառուկյանի ողջույնի խոսքը, շեշտել, ռուսաց լեզուն տարբեր ժողովուրդներին համախմբող կարևորագույն գործոններից մեկն է։ <<Ռուսաց լեզուն տարբեր ժողովուրդների շփումը հեշտացնող, տարբեր պետությունների քաղաքացիների, տարբեր մշակույթներ կրող ժողովուրդների միջև հաղորդակցություն ապահովող կարևորագույն միջոց է։ Այս առումով ռուսերենը բացառիկ դեր ունի ժողովուրդների միջև երկխոսության և փոխըմբռնման գործում։ Այն հեշտացնում է ոչ միայն կենցաղային շփումը, այլև գիտակրթական և մշակութային առաջընթացի կարևորագույն գործոն է, և այս կենտրոնն իր ուրույն դերակատարումն է ունենալու այս հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործընթացում>>,-նշել է Իվետա Տոնոյանը:
ԲՀԿ ներկայացուցիչները ևս մեկ անգամ բարձր են գնահատել Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության դերակատարումը և շեշտել, որ Արցախում հարատև խաղաղության ապահովման գործում ռուսական խաղաղապահ առաքելությունը չունի այլընտրանք։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Նվազագույն կենսաթոշակը՝ 100 000 դրամ․ Նաիրի Սարգսյան