Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզումԳարնանային ակցիա Մեգամոլում՝ Idram&IDBank-իցՈւժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի ապօրինի դատավարությունն է, ու ես լինելու եմ վերոնշյալ հասցեում. Գառնիկ ԴավթյանՄինչ աշխարհը քննարկում է օրվա լուրերը, գերտերությունների ներկայացուցիչները դիվանագիտական խաղատախտակի վրա, աննկատ վերադասավորում են շախմատի խաղաքարերը. Արտակ ԶաքարյանՇատ դժվար է ունենալ ազատ ընտրություններ, երբ Սամվել Կարապետյանը ազատազրկվել է խոսքի համար. Human Rights Watch-ի նախկին տնօրենՉի կարող մարդը լինել Հայ Առաքելական Եկեղեցու «հետևորդ» և ամենուրեք նույն եկեղեցուն պախարակել. Գագիկ ԱսատրյանՆիկոլ, Սահմանադրությունը դու չես փոխելու, որովհետև քո ուզած փոփոխությունը հայ ժողովրդի պահանջը չէ. Մենուա ՍողոմոնյանԱզատություն Սամվել Կարապետյանին. Նարեկ ՍուքիասյանՀաղթահարելով աղքատությունը՝ մենք հաղթում ենք մեր թշնամիներին. Նարեկ Կարապետյան. (տեսանյութ)Վաղը Սամվել Կարապետյանի տնային կալանքից ազատելու դատն է. Նարեկ ԿարապետյանԵվրոպացի ֆիզիկոսների կողմից կատարված հայտնագործությունը կօգնի բարձրացնել պերովսկիտային արևային մարտկոցների արդյունավետությունըՎաղը՝ մարտի 13-ին՝ ժամը 15:30-ին, լինելու եմ դատարանի դիմաց՝ աջակցելու Սամվել Կարապետյանին. Ալիկ ԱլեքսանյանՈւժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր ՄիքայելյանԿանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութԻրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք Չալաբյան
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պարզվել է 4 մահացածների ինքնությունը

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական վարույթի շրջանակում պարզվել է նոյեմբերի 18-ին Լոռու մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների ինքնությունը։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ պարզվել է՝ մահացածներն են Երևանի բնակիչներ՝ 75-ամյա Լեռուն Հարությունյանը, ով եղել է Nissan Pathfinder մակնիշի ավտոմեքենայի վարորդը, 67-ամյա Ռիտա Քալաշյանը, 62-ամյա Մարինե Մովսեսյանը, 71-ամյա Սուսաննա Հարությունյանը։

Պարզվել է նաև, որ «Հարավկովկասյան երկաթուղու» մեքենավարը եղել է Լոռու մարզի բնակիչ՝ 61-ամյա Միշա Մարտիրոսյանը։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 18-ին խոշոր ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:20-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ Փամբակի տարածաշրջանի շրջանցիկ կամրջից Nissan Pathfinder մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել երթեւեկելի գոտուց եւ ընկել երկաթգծի վրա: Երկաթգծի ուղիների վրա հայտնվելուց հետո բեռնատար գնացքը բախվել էր ավտոմեքենային ու մոտ 500 մետր վարել էր գնացքը ու կայանել:

Դեպքի վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ-փրկարարները, ովքեր ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի պարեկների հետ՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի գլխավորությամբ եւ Հարավկովկասյան երկաթուղու նշված հատվածի աշխատակիցների հետ հատուկ տեխնիկայի միջոցով փորձում էին մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենայից դուրս բերել վարորդի դին, իսկ 3 ուղեւորների դիերը հայտնաբերվել էին գնացքի տակ գծերի տարբեր հատվածներում:

Օպերատիվորեն ժամանել էին նաև Վանաձոր բժշկական կենտրոնի շտապօգնության խումբը, ովքեր նույնպես դեպքի վայրում հերթապահություն էին կատարել, որպեսզի անհրաժեշտության դեպքում, եթե պետք լինի, անհրաժեշտ օգնություն ցուցաբերեն: