Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզումԳարնանային ակցիա Մեգամոլում՝ Idram&IDBank-իցՈւժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի ապօրինի դատավարությունն է, ու ես լինելու եմ վերոնշյալ հասցեում. Գառնիկ ԴավթյանՄինչ աշխարհը քննարկում է օրվա լուրերը, գերտերությունների ներկայացուցիչները դիվանագիտական խաղատախտակի վրա, աննկատ վերադասավորում են շախմատի խաղաքարերը. Արտակ ԶաքարյանՇատ դժվար է ունենալ ազատ ընտրություններ, երբ Սամվել Կարապետյանը ազատազրկվել է խոսքի համար. Human Rights Watch-ի նախկին տնօրենՉի կարող մարդը լինել Հայ Առաքելական Եկեղեցու «հետևորդ» և ամենուրեք նույն եկեղեցուն պախարակել. Գագիկ ԱսատրյանՆիկոլ, Սահմանադրությունը դու չես փոխելու, որովհետև քո ուզած փոփոխությունը հայ ժողովրդի պահանջը չէ. Մենուա ՍողոմոնյանԱզատություն Սամվել Կարապետյանին. Նարեկ ՍուքիասյանՀաղթահարելով աղքատությունը՝ մենք հաղթում ենք մեր թշնամիներին. Նարեկ Կարապետյան. (տեսանյութ)Վաղը Սամվել Կարապետյանի տնային կալանքից ազատելու դատն է. Նարեկ ԿարապետյանԵվրոպացի ֆիզիկոսների կողմից կատարված հայտնագործությունը կօգնի բարձրացնել պերովսկիտային արևային մարտկոցների արդյունավետությունըՎաղը՝ մարտի 13-ին՝ ժամը 15:30-ին, լինելու եմ դատարանի դիմաց՝ աջակցելու Սամվել Կարապետյանին. Ալիկ ԱլեքսանյանՈւժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր ՄիքայելյանԿանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութԻրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք Չալաբյան
Հասարակություն

Ավետիք Չալաբյանի ջերմ շնորհավորանքը կնոջ ծննդյան կապակցությամբ

Քաղաքական-հասարկական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այսօր սիրելի կնոջս՝ Անահիտի, ծննդյան տարեդարձն է: Հրաշալի զուգադիպությամբ, մի քանի տարվա տարբերությամբ, մենք ծնվել ենք տարվա նույն օրը, և այդ դյութական կապը ուղեկցել է մեզ միասին ապրած բոլոր տարիների ընթացքում:
 
Անահիտի հետ մեր ապրած կյանքի մասին կարելի է պոեմներ գրել և ֆիլմեր նկարել, թեև նա այդ ամենի մասին համեստորեն լռում է, և շարունակում է ապրել արդեն սովորական դարձած իր բազմազբաղ կյանքով՝ աշխատում է միջազգային խորհրդատվական ընկերությունում, մի շարք բարեգործական ծրագրեր վարում արդեն երկար տարիներ, դաստիարակում մեր չորս երեխաներին, ակտիվ զբաղվում տարբեր սպորտաձևերով և ճանապարհորդում՝ իր փորձը կիսելու և դասավանդելու երիտասարդներին: Եվ այդ ամենով հանդերձ, շարունակում է լինել կանացի, երիտասարդ էներգիայով լի, հմայիչ և բարի!
 
Այս ամառ, երբ ես հայտնվեցի անազատության մեջ, Անահիտը ոչ միայն իր վրա վերցրեց ամբողջ ընտանիքի բեռը, այլև գլխավորեց իմ ազատության համար մղվող ողջ պայքարը, օրնիբուն աշխատելով, մաքառելով, ելույթներ և հանդիպումներ ունենալով՝ տարածելու ճշմարտությունը, պատռելու կեղծիքը, և մոտեցնելու արդարության հաղթանակը: Այս դժվարին պայքարը նոր որակներ բացահայտեց Անահիտի մոտ, դրսևորելով իր աննկուն ոգին, հետևողականությունը և համառությունը, միաժամանակ և վեր հանելով իր անսահման նվիրումը մեր ընտանիքին, մեր հայրենիքին, և մեր բոլորի հավաքական նպատակներին:
 
Այսօր, մեր ընտանիքի համար այս նվիրական օրը, ցանկանում եմ հերթական անգամ իմ անսահման երախտագիտությունը հայտնել սիրելի կնոջս, երեխաներիս հերոսական մայրիկին և կյանքիս անբաժան ընկերոջը: Սիրում եմ քեզ, խոնարհաբար հպարտանում եմ, որ Աստված քեզ պես կին է պարգևել, և խնդրում եմ Աստծուց միշտ երջանկության շողերով ջերմացնել քեզ!