ԱՄՆ-ում շարունակում է թափ հավաքել արևային էլեկտրակայանների ոլորտում նոր ներդրումների ալիքը
ԱՄՆ-ում շարունակում է թափ հավաքել արևային էլեկտրակայանների ոլորտում նոր ներդրումների ալիքը։ Հերթական պաշտոնական անոնսը արվել է օրեր առաջ։ Նորվեգական սրտարտափերից մեկը մտադիր է գործարկել Giga America երկփուլային նախագիծը Ջորջիա նահանգում մարտկոցների ահռելի գործարանի, ինչպես նաև արևային էլեկտրաէներգիայի կառուցման ուղղությամբ։
Giga America-ն Նորվեգական ընկերության և ամերիկյան Koch հայտնի հսկայի համատեղ նախագիծն է։ Ժամանակին նավթի վերամշակման մասնագիտացված Koch ընկերությունը այժմ էլ լրջագույն ներդրումներ է իրականացնում արևային էներգիայի ոլորտում, և համակցված ներդրումները միայն այս նախագծում կարող են կազմել 2,6 միլիարդ դոլար, ինչը վկայում է, որ Միացյալ Նահանգներում բավականին լուրջ են վերաբերվում արևային էներգիան օգտագործելու խնդրին։
Աշխարհի ամենաշատ նավթ ունեցող ընկերությունը, որն այս պահին ապահովում է գրեթե եվրոպական նավթի պահանջարկի ահռելի մասը՝ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների և պատժամիջոցներից հետո, ինքն իր համար հստակ գծել է արևային և վերականգնվող էներգիայի այլ ոլորտների անցնելու անհրաժեշտությունը, ուստի ահռելի գումարներ է ներդնում ոչ միայն Ջորջիայում, այլ նաև այլ նահանգներում արևային էներգիան զարգացնելու ուղղությամբ։
Նույնիսկ աշխարհի թիվ մեկ պետությունը հասկանում է արևային էներգիայի հեռանկարայնությունը, մինչդեռ Հայաստանն այս առումով չափազանց հետ է գտնվում և իրականացվող ծրագրերն ու նախաձեռնություններըն ընդամենը չնչին մասն են հայկական պոտենցիալի։
Մեր երկրում, որտեղ արևային վահանակներ արտադրող միայն մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը», դեռևս վաղ է ընդհանրապես խոսել արևային էներգիայի ռազմավարական զարգացման մասին։
Անի Մսրյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Նվազագույն կենսաթոշակը՝ 100 000 դրամ․ Նաիրի Սարգսյան