Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզումԳարնանային ակցիա Մեգամոլում՝ Idram&IDBank-իցՈւժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի ապօրինի դատավարությունն է, ու ես լինելու եմ վերոնշյալ հասցեում. Գառնիկ ԴավթյանՄինչ աշխարհը քննարկում է օրվա լուրերը, գերտերությունների ներկայացուցիչները դիվանագիտական խաղատախտակի վրա, աննկատ վերադասավորում են շախմատի խաղաքարերը. Արտակ ԶաքարյանՇատ դժվար է ունենալ ազատ ընտրություններ, երբ Սամվել Կարապետյանը ազատազրկվել է խոսքի համար. Human Rights Watch-ի նախկին տնօրենՉի կարող մարդը լինել Հայ Առաքելական Եկեղեցու «հետևորդ» և ամենուրեք նույն եկեղեցուն պախարակել. Գագիկ ԱսատրյանՆիկոլ, Սահմանադրությունը դու չես փոխելու, որովհետև քո ուզած փոփոխությունը հայ ժողովրդի պահանջը չէ. Մենուա ՍողոմոնյանԱզատություն Սամվել Կարապետյանին. Նարեկ ՍուքիասյանՀաղթահարելով աղքատությունը՝ մենք հաղթում ենք մեր թշնամիներին. Նարեկ Կարապետյան. (տեսանյութ)Վաղը Սամվել Կարապետյանի տնային կալանքից ազատելու դատն է. Նարեկ ԿարապետյանԵվրոպացի ֆիզիկոսների կողմից կատարված հայտնագործությունը կօգնի բարձրացնել պերովսկիտային արևային մարտկոցների արդյունավետությունըՎաղը՝ մարտի 13-ին՝ ժամը 15:30-ին, լինելու եմ դատարանի դիմաց՝ աջակցելու Սամվել Կարապետյանին. Ալիկ ԱլեքսանյանՈւժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր ՄիքայելյանԿանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութԻրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք Չալաբյան
Հասարակություն

IDBank-ի քարտերով արդեն հնարավոր է վճարել Apple Pay-ի միջոցով

Գիտենք, որ շատ էիր սպասում այս նորությանը։ Շտապում ենք տեղեկացնել, որ IDBank-ի քարտապաններն այսուհետ ունեն հնարավորություն կատարելու վճարումներ Apple Pay-ով։

Եվ այսպես, Apple Pay-ը վճարային ժամանակակից գործիք է, որը հասանելի է Apple սարքավորումներում՝ iPhone, Apple Watch, Mac սարքերում։ Apple Pay-ը փոխարինում է քո ֆիզիկական քարտը՝ կատարելով ճիշտ նույն գործողությունը, ինչ պլաստիկ վճարային քարտերը։ Այն արագ է, անվտանգ, պաշտպանում է հնարավոր զեղծարարություններից, չի պահպանում քարտիդ տվյալները և չի տրամադրում դրանք երրորդ կողմի, զերծ է պահում ավելորդ շփումներից։

Apple Pay-ի հետ IDBank-ի քարտերով վճարումներն էլ ավելի արագ ու անվտանգ են դառնում։ Իսկ ի՞նչ է պետք անել Apple Pay-ով վճարում կատարելու համար։ Նախ՝ ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է պարզապես մուտք գործել «Wallet» հավելված․ այն արդեն իսկ առկա է քո iPhone-ի մեջ, և ստիպված չես լինի լրացուցիչ հավելված ներբեռնել։

Այնուհետև հավելվածի ներսում անհրաժեշտ է սեղմել «+» նշանի վրա։ Սեղմի՛ր «Շարունակել», ապա սկանավորիր IDBank-ի քարտը կամ մուտքագրիր քարտի տվյալները ձեռքով՝ ավելացնելով IDBank-ի քո քարտը։

IDBank-ի քո քարտը Apple Pay-ին կցելու ևս մեկ՝ ավելի արագ տարբերակ կա։ Պարզապես պետք է մուտք գործես Idram&IDBank հավելվածի «Բանկինգ» բաժին, ընտրես քեզ անհրաժեշտ քարտը, ներքևի հատվածից սեղմես «Ավելացնել Apple Wallet-ում» կոճակը։ Քարտի տվյալները ևս մեկ անգամ ստուգելուց հետո համաձայնվի՛ր պայմաններին։ Համակարգը կստուգի քարտը՝ ուղարկելով նույնականացման կոդ։ Մուտքագրիր կոդը,  և վերջ․ պատրաստ է։ IDBank-ի քո քարտը հաջողությամբ կցված է Apple Pay-ին։

Apple Pay-ի միջոցով վճարում կատարելու համար անհրաժեշտ է պարզապես մոտեցնել սարքը POS տերմինալներին, որոնք ընդունում են անհպում վճարումներ։ Վճարումը պետք է հաստատվի քո Face ID-ով կամ Touch ID-ով՝ կախված սարքի մոդելից։ Ի դեպ՝ կախված քարտի տեսակից, վճարման գումարի չափից և կոնկրետ POS տերմինալից, որոշ դեպքերում վճարում կատարելիս հնարավոր է առաջանա նաև քարտիդ PIN-կոդը POS տերմինալի վրա մուտքագրելու անհրաժեշտություն։ Դե իսկ քայլերի մանրամասն նկարագրությունը և Apple Watch-ով վճարման ձևը կարող ես տեսնել մեր կայքում։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ