Նոր հաղորդագրություն Գեղարքունիքից
Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Այսօր՝ օգոստոսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:48-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանի վարչական տարածքում՝ Նորաշեն գյուղի ընտանեկան լողափում տղամարդը լողալով խորացել է լճի խորքը և մոտ 20 րոպե նրանից լուր չկա:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 1 հանրային լողափում հերթապահություն իրականացնող թիվ 30 ՀՋՋ հերթապահ խումբը:
Գյուղի լողափի հատվածում հրշեջները քաղաքացիների և ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների հետ իրականացրել են որոնողական աշխատանքներ և լրացուցիչ ժամանել է նաև թիվ 30 ՀՋՋ-ից ևս 1 մարտական հաշվարկ:
Ջրասուզակը լճից 10 մ հեռավորության և մոտ 5 մետր խորությամբ հատվածում հայտնաբերել է տղամարդու դին և այն դուրս է բերել լճից:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանն ու ոստիկանության Սևանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արմենակ Մուրադյանը:
Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիք մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի խումբը՝ մարզի քննչական վարչության պետ Արման Բաղդասարյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Անդրանիկ Մխեյանի և Էդգար Դավթյանի գլավորությամբ:
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Քննիչի որոշմաբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Նվազագույն կենսաթոշակը՝ 100 000 դրամ․ Նաիրի Սարգսյան