Գիշերը ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. կան զոհեր
Նոյեմբերի 27-ին, ժամը 23։21-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Արմավիր գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սարդարապատ — Նոր Արմավիր ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «Nissan March» (վարորդ՝ Ռ․ Ե․, ծնված 1991 թ․) և «Mitsubishi Pajero iO» (վարորդ՝ Ս․ Զ․, ծնված 1984 թ․) մակնիշների ավտոմեքենաները. «Nissan March» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Կ․ Ա․-ն (ծնված 1991 թ.) տեղում մահացել է:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդներն ավտոմեքենաներից դուրս են բերվել տեղի ուժերով. Արմավիրի ԲԿ հոսպիտալացման ճանապարհին Ռ. Ե․-ն մահացել է։ Ս. Զ․-ին բժիշկները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն և տեղափոխել Երևան (ԲԿ-ն պարզել չի հաջողվել):
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Nissan March» ավտոմեքենայից դուրս բերել ուղևոր Կ. Ա․-ի դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Նվազագույն կենսաթոշակը՝ 100 000 դրամ․ Նաիրի Սարգսյան