Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզումԳարնանային ակցիա Մեգամոլում՝ Idram&IDBank-իցՈւժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի ապօրինի դատավարությունն է, ու ես լինելու եմ վերոնշյալ հասցեում. Գառնիկ ԴավթյանՄինչ աշխարհը քննարկում է օրվա լուրերը, գերտերությունների ներկայացուցիչները դիվանագիտական խաղատախտակի վրա, աննկատ վերադասավորում են շախմատի խաղաքարերը. Արտակ ԶաքարյանՇատ դժվար է ունենալ ազատ ընտրություններ, երբ Սամվել Կարապետյանը ազատազրկվել է խոսքի համար. Human Rights Watch-ի նախկին տնօրենՉի կարող մարդը լինել Հայ Առաքելական Եկեղեցու «հետևորդ» և ամենուրեք նույն եկեղեցուն պախարակել. Գագիկ ԱսատրյանՆիկոլ, Սահմանադրությունը դու չես փոխելու, որովհետև քո ուզած փոփոխությունը հայ ժողովրդի պահանջը չէ. Մենուա ՍողոմոնյանԱզատություն Սամվել Կարապետյանին. Նարեկ ՍուքիասյանՀաղթահարելով աղքատությունը՝ մենք հաղթում ենք մեր թշնամիներին. Նարեկ Կարապետյան. (տեսանյութ)Վաղը Սամվել Կարապետյանի տնային կալանքից ազատելու դատն է. Նարեկ ԿարապետյանԵվրոպացի ֆիզիկոսների կողմից կատարված հայտնագործությունը կօգնի բարձրացնել պերովսկիտային արևային մարտկոցների արդյունավետությունըՎաղը՝ մարտի 13-ին՝ ժամը 15:30-ին, լինելու եմ դատարանի դիմաց՝ աջակցելու Սամվել Կարապետյանին. Ալիկ ԱլեքսանյանՈւժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր ՄիքայելյանԿանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութԻրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք Չալաբյան
Հասարակություն

Թափանցիկ արևային մարտկոցները շենքերը կվերածեն էլեկտրակայանների

Er10.kz-ն գրում է, որ շվեյցարացի գիտնականները մշակել են արդյունավետ թափանցիկ արևային վահանակներ՝ մոտ 30% արդյունավետությամբ, որոնք կարող են տեղադրվել պատուհաններում ապակու փոխարեն։

Հայտնի որպես Graetzel բջիջներ, ներկերի նկատմամբ զգայուն այդ արևային էլեմենտները (DSCs) էժան արևային մարտկոցների տեսակ են, որոնց ստեղծման համար օգտագործում են լուսազգայուն ներկ, որը տեսանելի լույսը էներգիայի վերածելու համար տարածվում է կիսահաղորդչային մակերեսի վրա:

DSCs-ի նախորդ տարբերակները մեծապես հիմնված էին արևի ուղիղ ճառագայթների վրա, սակայն Լոզանի դաշնային պոլիտեխնիկական դպրոցի (EPFL) գիտնականները գտել են թափանցիկ ֆոտոզգայունացուցիչներ ստեղծելու նոր միջոց:

Մոլեկուլների կառուցվածքի փոփոխությունը հնարավորություն է տվել բարձրացնել DSCs-ների էներգիայի փոխակերպման արդյունավետությունը։ Այժմ այն ​​գերազանցում է 15%-ը արևի ուղիղ ճառագայթների դեպքում և մինչև 30%-ի է հասնում շրջակա միջավայրի լույսի ներքո:

«Մեր արդյունքները բացում են ոչ միայն ավելի բարձր արդյունավետության DSCs-ների ճանապարհը, այլ նաև խոստումնալից հեռանկարներ ցածր հզորության էլեկտրոնային սարքերի և մարտկոցների էլեկտրամատակարարման փոխարինման համար», — ասել են հետազոտության հեղինակները:

DSCs-ները թափանցիկ են, ճկուն և կարող են արտադրվել գույների լայն տեսականիով, և համեմատաբար ցածր գնով: Այդ թափանցիկ արևային մարտկոցներն արդեն օգտագործվում են լուսամուտներում, ջերմոցներում և շենքերի ապակե ճակատներում։
2012 թվականին SwissTech կոնֆերանս կենտրոնն առաջինն էր, որտեղ DSCs-ներ են օգտագործվել հանրային շենքում:

2017 թվականին Կոպենհագենի միջազգային դպրոցը բացել է իր նոր շենքը, որը ծածկված էր մոտավորապես 12000 կապույտ թափանցիկ նույն DSCs տեխնոլոգիա օգտագործմամբ արևային մարտկոցներով: Նրանք տարեկան արտադրում են մոտ 300 ՄՎտ/ժ էլեկտրաէներգիա, որն ապահովում է դպրոցի տարեկան էներգիայի պահանջարկի կեսից ավելին:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէլերգիայի ծախսը 
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]