Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չի կարող մարդը լինել Հայ Առաքելական Եկեղեցու «հետևորդ» և ամենուրեք նույն եկեղեցուն պախարակել. Գագիկ ԱսատրյանՆիկոլ, Սահմանադրությունը դու չես փոխելու, որովհետև քո ուզած փոփոխությունը հայ ժողովրդի պահանջը չէ. Մենուա ՍողոմոնյանԱզատություն Սամվել Կարապետյանին. Նարեկ ՍուքիասյանՀաղթահարելով աղքատությունը՝ մենք հաղթում ենք մեր թշնամիներին. Նարեկ Կարապետյան. (տեսանյութ)Վաղը Սամվել Կարապետյանի տնային կալանքից ազատելու դատն է. Նարեկ ԿարապետյանԵվրոպացի ֆիզիկոսների կողմից կատարված հայտնագործությունը կօգնի բարձրացնել պերովսկիտային արևային մարտկոցների արդյունավետությունըՎաղը՝ մարտի 13-ին՝ ժամը 15:30-ին, լինելու եմ դատարանի դիմաց՝ աջակցելու Սամվել Կարապետյանին. Ալիկ ԱլեքսանյանՈւժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր ՄիքայելյանԿանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութԻրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ»
Հասարակություն

Գագիկ Ծառուկյանը շարունակում է բարեգործական նախաձեռնությունները՝ ի շահ մեր երկրի ու համաքաղաքացիների

Գեղեցիկ և անկեղծ երախտագիտության խոսքերն անշուշտ հաճելի և ցանկալի են յուրաքանչյուր մարդու համար:

Գագիկ Ծառուկյանը շարունակում է բարգործական աշխատանքներ իրականացնել մեր երկրում։Վստահաբար, նա շարունակելու է իր առաքելությունը նաեւ այս ուղղությամբ՝ գնահատելով մեր մեծերին։  

Դեռ 2014 թվականին՝ ԽՍՀՄ յոթակի չեմպիոն, աշխարհի կրկնակի ոսկե դափնեկիր, Օլիմպիական խաղերի կրկնակի ոսկե մեդալակիր և կրկնակի արծաթե մեդալակիր, մարմնամարզիկ Հրանտ Շահինյանի կիսանդրու բացման արարողության ընթացքում, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խոստացել էր նախաձեռնել  ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ, ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, աշխարհի քառակի, Եվրոպայի կրկնակի, Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, սպորտային մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի կիսանդրու կառուցման աշխատանքները։ ԲՀԿ առաջնորդը վստահ է՝ մեծերին պետք է նաև իրենց կենդանության օրոք մեծարենք։  

2022 թվականի դեկտեմբերին Ծառուկյանի խոստումն արդեն իրականություն է դարձել։ Կիսանդրու կառուցման ընթացքին Գագիկ Ծառուկյանն անձամբ է հետևել։  

Օղակների արքայի բրոնզաձույլ կիսանդրին տեղադրվել է Ազարյանի անունը կրող մարզադպրոցի բակում։  

Կիտանդրու բացման պաշտոնական արարողությանը ներկա էին Ալբերտ Ազարյանը, Գագիկ Ծառուկյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներ և բազմաթիվ մարդիկ, որոնք հպարտանում ու հիանում են Ալբերտ Ազարյանով։  

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմից Ալբերտ Ազարյանի կիսանդրու կառուցման աշխատանքները նախաձեռնելը նպատակ է ունեցել մեծարել լեգենդին, որը մեր պատիվը բարձր է պահել ամբողջ աշխարհում։

  Կիսանդրու բացման արարողության ընթացքում Գագիկ Ծառուկյանը խոստացավ՝ Ազարյանի անունը կրող նոր մարզադպրոց է կառուցվելու։

  Գագիկ Ծառուկյանը շարունակում է բարգործական աշխատանքներ իրականացնել մեր երկրում։ Վստահաբար, նա շարունակելու է իր նախաձեռնությունները նաեւ այս ուղղությամբ՝ գնահատելով մեր մեծերին։ Նրա խոսքը գործի է վերածվում։ Նա շարունակում է մեր երկրում բարեգործական նախաձեռնությունները՝ ի շահ մեր երկրի ու համաքաղաքացիների։