Վերջին 10 տարում Հայաստանում ՃՏՊ-երից մահացել է ավելի քան 3220 մարդ. Մանե Թանդիլյան
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայաստանում 4 օրվա ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով 12 զոհ է գրանցվել։ Ըստ վիճակագրական տվյալների՝ ճանապարհային պատահարների զոհերի թվով Հայաստանն աշխարհում առաջին հորիզոնականներում է։
Եվ այս պատկերը զարմանալի չէ, քանի որ 2017-ից մինչև 2021 թվականը Հայաստանում ՃՏՊ-երի պատճառով մահացությունների թիվն էական աճ է գրանցել՝ 32%։
Վերջին 10 տարում Հայաստանում ՃՏՊ-երից մահացել է ավելի քան 3220 մարդ։
Սրանք սոսկ թվեր չեն, դրանցից յուրաքանչյուրի հետևում մարդկային կյանքեր են։ Ցավոք, պատահարների զոհերի ցանկում շատ են նաև երեխաները։
Այս տվյալներն, անխոս, սահմռկեցուցիչ են, բայց և պետք է սթափեցնող լինեն պատկան մարմինների և պետական համակարգի համապատասխան օղակների համար։
Իսկ պետության գործառույթներն այստեղ շատ հստակ են. ոստիկանական համակարգի գործունեության բարելավում, կանխարգելող, ինչու չէ՝ նաև պատժիչ, վերահսկող մեխանիզմների սահմանում և գործի դնում, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության արդյունավետ ու թիրախային աշխատանք, և անգամ ՏԻՄ մարմինների ներգրավվածություն։
Շատ կարևոր եմ համարում նաև կրթական մակարդակի բարձրացման գործոնը. քաղաքացիները, սկսած մանուկ հասակից, պետք է ունենան համապարփակ գիտելիքներ՝ սեփական անվտանգության ապահովման կարևորության, կանոնների, գործիքների և մեխանիզմների մասին։
Խնդիրը պահանջում է համակարգային լուծում, այդ թվում՝ համաշխարհային փորձի հիման վրա գործող ծրագրերի ներդնում։ Գոյություն ունեն արդյունավետ միջազգային նախագծեր, որոնք ուղղակիորեն միտված են ճանապարհատրանսպորտային պատահարների ռիսկերի նվազեցմանն ու մահվան ելքով պատահարների գործոնների չեզոքացմանը։
Աշխարհի զարգացած երկրներում ներդրվող ծրագրերից մեկը՝ Vision Zero-ն է, որը ճանապարհային անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահացությունների նվազեցման միջազգային նախագիծ է։
Հայեցակարգը հիմնված է ՃՏՊ-երից մահերի «զրոյական հանդուրժողականության» սկզբունքի վրա և նախատեսում է վերջինիս իրագործում՝ երթևեկության անվտանգության տեսանկյունից։
Անվտանգ երթևեկության ապահովման ռազմավարական մոտեցման բացակայությունը շարունակելու է այսպիսի հետևանքներ ունենալ, քանի դեռ խնդրի կարգավորումը պետության կողմից հստակ քաղաքականությամբ ամրագրված չէ։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին