Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չի կարող մարդը լինել Հայ Առաքելական Եկեղեցու «հետևորդ» և ամենուրեք նույն եկեղեցուն պախարակել. Գագիկ ԱսատրյանՆիկոլ, Սահմանադրությունը դու չես փոխելու, որովհետև քո ուզած փոփոխությունը հայ ժողովրդի պահանջը չէ. Մենուա ՍողոմոնյանԱզատություն Սամվել Կարապետյանին. Նարեկ ՍուքիասյանՀաղթահարելով աղքատությունը՝ մենք հաղթում ենք մեր թշնամիներին. Նարեկ Կարապետյան. (տեսանյութ)Վաղը Սամվել Կարապետյանի տնային կալանքից ազատելու դատն է. Նարեկ ԿարապետյանԵվրոպացի ֆիզիկոսների կողմից կատարված հայտնագործությունը կօգնի բարձրացնել պերովսկիտային արևային մարտկոցների արդյունավետությունըՎաղը՝ մարտի 13-ին՝ ժամը 15:30-ին, լինելու եմ դատարանի դիմաց՝ աջակցելու Սամվել Կարապետյանին. Ալիկ ԱլեքսանյանՈւժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր ՄիքայելյանԿանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութԻրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ»
Հասարակություն

Զինհաշմանդամներ ահազանգում են

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած մի խումբ մարդիկ դժգոհում են՝ իրենց կարգը փոխվում է, ուստի զրկվում են նաև ամսական 150 հազար դրամից։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը երեկ խորհրդարանում հայտարարեց՝ բժշկասոցիալական փորձաքննություն է իրականացվում, մասնագետերն են որոշում, հաշմանդամության խմբերը։
Նախարարի խոսքով՝ զինապահովագրության հիմնադրամի այն շահառուները, որոնց հաշմանդամության խումբը 2-րդից փոխվել է 3-րդի, կշարունակեն սոցիալական աջակցություն ստանալ։

«Բայց սա չի նշանակում, որ փորձաքննության մեջ սխալ է տեղի ունեցել, նրանք շարունակում են համարվել հաշմանդամության 3-րդ խումբ ունեցող մարդիկ, բայց 3-րդ խմբի դեպքում պետությունը սոցիալական որոշակի երաշխիքներ է տալիս, և մենք ավելացնում ենք այնտեղ միջինացված թվեր, որը համադրելի կլինի իր նախկին 2-րդ խմբի կարգավիճակին», — ասաց նախարարը։
Վերջերս «Ազատությունը» զրուցել էր 44-օրյա պատերազմում ձախ ձեռքը կորցրած 30-ամյա Վլադ Վարդանյանի հետ։
Վլադ Վարդանյան
Վլադ Վարդանյան
Երիտասարդը նեղսրտել էր՝ միայն այն պատճառով, որ բիոնիկ (բազմաֆունկցիոնալ) պրոթեզ է կրում, հաշմանդամության կարգը նվազեցրել են՝ 2-րդ-ից դարձրել 3-րդ: Կարգի փոփոխությունից հետո կամավոր պատերազմ մեկնած ու հաշմանդամություն ձեռք բերած Վարդանյանը զրկվել էր Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից հատկացվող ամսական 150 հազար դրամից։
«Ասում ա՝ «էս էն շարժական պրոթեզների՞ց է՝ բիոնիկ, որ ասում են», ասեցի՝ «հա», ասում են՝ «դե, լավ, ուրեմն 3-րդ կարգ»։ Հարցնում եմ՝ «ինչի՞ց վերցրեցիք, որ ես էս կարողանում եմ օգտագործել, որ վրես ա, ուրեմն ես էս կարո՞ւմ եմ օգտագործել, չէ»։ Էս դրել եմ, որ հավասարակշռությունս պահի, ես էս ձեռքով օգնում եմ իրան, որ ինքը բարձրանա, որ մկանի շարժումը ֆիքսեմ։ Այսինքն՝ դուրս ա գալիս, որ ես էս ձեռքը դրել եմ, որ էս ձեռքիս ավելի շատ խանգարի», — ասաց Վարդանյանը։

«Այդքան էլ ճիշտ չէ, որ հաշմանդամության կարգավիճակը դառնա եկամուտի աղբյուր։ Հուսով ենք, որ մեր զբաղվածության ծրագրերով նույնպես նրանց կկարողանանք հանել այդ կարգավիճակից», — ասաց Նարեկ Մկրտչյանը։

Ձախ ձեռքից զրկված պատերազմի մասնակից 30-ամյա Վլադն «Ազատությանն» ասել էր՝ նախարարության զբաղվածության ծրագրերը հիմնականում ուսումնական են, իսկ ինքը կին ու անչափահաս երեխա ունի, մեծ ցանկության դեպքում անգամ ժամանակ չի կարող գտնել սովորելու համար, ընտանիքին պետք է կերակրի, տան վարձը մուծի։