Ուղեղի պայթյուն. Դիզայներները մշակել են կրիայի տեսքով լողացող քաղաքի նախագիծ
Realt.onliner.by-ն գրում է, որ Lazzarini ստուդիայի իտալացի դիզայներները մշակել են կրիայի տեսքով լողացող քաղաքի նախագիծ։ Այն ստացել է Պանգեոս անունը ի պատիվ Պանգեա գերմայրցամաքի, որը գոյություն է ունեցել միլիոնավոր տարիներ առաջ: 550 մետր երկարությամբ և 600 մետր լայնությամբ նավի կառուցման համար կպահանջվի 8 տարի և 8 միլիարդ դոլար։ Եթե հեղինակներին հաջողվի իրականացնել այս արկածը, ապա «տերանավը» կդառնա աշխարհի ամենամեծ լողացող կառույցը։
Լողացող քաղաքի ներքին ենթակառուցվածքը կներառի տարբեր տեսակի բնակելի անշարժ գույք (բնակարաններ, տներ, սուպեր վիլլաներ և նույնիսկ թագավորական պալատներ), ինչպես նաև հյուրանոցներ և առևտրի կենտրոններ։ Ընդ որում, «կրիայի» վրա կարող է ապրել մինչև 60 հազար մարդ։ Պանգեոս հնարավոր կլինի հասնել ինքնաթիռով, ուղղաթիռով կամ նավով, ինչի համար կկահավորվեն հատուկ տեղամասեր և նավահանգիստներ։
Ստեղծողների մտահղացման համաձայն՝ քաղաքը կաշխատի «կանաչ» էներգիայով։ Pangoes-ը կտեղաշարժվի ինը էլեկտրական շարժիչներով, որոնց ընդհանուր հզորությունը կկազմի 16800 ձիաուժ: Այդ նպատակով տանիքին կտեղադրվեն արևային մարտկոցներ, իսկ էներգիայի մի մասը կստեղծվի շարժման ընթացքում ալիքների էներգիայից։ Դրա շնորհիվ «տերանավը» կկարողանա շարժվել ժամում հինգ հանգույց արագությամբ և միևնույն ժամանակ վնասակար նյութերի արտանետումներ չի առաջացնի։
Pangoes-ի կառուցումը կտևի 8 տարի, և դրա կառուցման համար անհրաժեշտ կլինի հսկա նավաշինարան։ Դե նաև, իհարկե, 8 միլիարդ դոլար։ Դիզայներները նախատեսում են գումարը ձեռք բերել NFT քրաուդֆանդինգի օգնությամբ: Օգտատերերը կկարողանան ձեռք բերել վիրտուալ անշարժ գույք կամ ջրային նավեր, իսկ իրական շինարարության դեպքում վճարումները նրանց համար կդիտարկվեն որպես ավանդ։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէլերգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին