Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չի կարող մարդը լինել Հայ Առաքելական Եկեղեցու «հետևորդ» և ամենուրեք նույն եկեղեցուն պախարակել. Գագիկ ԱսատրյանՆիկոլ, Սահմանադրությունը դու չես փոխելու, որովհետև քո ուզած փոփոխությունը հայ ժողովրդի պահանջը չէ. Մենուա ՍողոմոնյանԱզատություն Սամվել Կարապետյանին. Նարեկ ՍուքիասյանՀաղթահարելով աղքատությունը՝ մենք հաղթում ենք մեր թշնամիներին. Նարեկ Կարապետյան. (տեսանյութ)Վաղը Սամվել Կարապետյանի տնային կալանքից ազատելու դատն է. Նարեկ ԿարապետյանԵվրոպացի ֆիզիկոսների կողմից կատարված հայտնագործությունը կօգնի բարձրացնել պերովսկիտային արևային մարտկոցների արդյունավետությունըՎաղը՝ մարտի 13-ին՝ ժամը 15:30-ին, լինելու եմ դատարանի դիմաց՝ աջակցելու Սամվել Կարապետյանին. Ալիկ ԱլեքսանյանՈւժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր ՄիքայելյանԿանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութԻրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ»
Հասարակություն

Գագիկ Ծառուկյանի շնորհիվ «օղակների արքան» վայելում է իր փառքի հավերժացումը

Լոռվա փոքրիկ դարբնոցի վարպետի օգնականից մինչև օլիմպիական բազմակի չեմպիոն, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն «օղակների արքան» վայելեց իր կիսանդրու բացումը, հուզվեց ու հուզեց բոլորին: Տպավորված էր: Լեգենդար մարմնամարզիկի համար սա մեծ իրողություն էր:

Շնորհակալ էր բոլոր այն մարդկանց, որոնք իրականացրել էին այս նախաձեռնությունը` նշելով, որ մշտապես զգացել է նրանց սերն ու հարգանքը: Իր համար կարևոր և նշանակալի այս իրադարձությունը 93-ամյա մարմնամարզիկը վայելում է կենդանության օրոք: Քչերին է բախտ վիճակվել ներկա գտնվել իր արձանի բացմանը, որը կյանքի է կոչվել բարերար Գագիկ Ծառուկյանի շնորհիվ: Նրա հովանավորությամբ պատրաստված ու տեղադրված արձանը կենդանի լեգենդը կվայելի ամեն օր:

Բարերարը խոստացել էր, որ 20-րդ դարի մեծագույն հայ մարզիկն անպայման տեսնելու ու վայելելու է իր փառքի հավերժացումը։ Անգամ նշել էր, որ եթե Ազարյանի սրտով չլինի, նորը պետք է պատվիրի: Գագիկ Ծառուկյանի կարծիքով այս կիսանդրին պետք է 10 տարով երկարացնի Ազարյանի կյանքը, որ նա ներկա գտնվի նաև նոր դպրոցի կառուցման ու նոր արձանի բացմանը, որ խոստացել է իրականացնել առաջիկայում: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը կարևորում է մեր լեգենդների, մեր ազգի պատիվը բարձր պահած անձանց մեծարումը հենց կենդանության օրոք:

Ալբերտ Ազարյանի բրոնզաձույլ կիսանդրու հեղինակը քանդակագործ, Հայաստանի նկարիչների միության անդամ Գերասիմ Շահվերդյանն է: Քանդակի վրա աշխատել է 1-2 տարի, բայց այն կառուցելու առաջարկը Գագիկ Ծառուկյանից ստացել էր դեռևս 2013 թ.: Արձանը կերտել է այն նկարից, որում Ազարյանը երրորդ անգամ է օլիմպիական ոսկի նվաճել: Բրոնզե կիսանդրին տեղադրվել է Երևանում` Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի բակում:

Ալբերտ Ազարյանի կիսանդրու տեղադրման մասին որոշումը Երևանի ավագանին կայացրել է 2021 թվականի հոկտեմբերին։ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի պատվավոր նախագահի հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել դեկտեմբերի 1-ին, որին ներկա են եղել Ալբերտ Ազարյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ԿԳՄՍ նախարարը, Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը, պատգամավորներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ և մարզական դպրոցի սաներ։